Նախկին իշխանությունները թող որևէ բան չխոսեն, նրանք դրա իրավունքը չունեն։ Իրենք են իրենց գործողություններով Հայաստանը դրել մի այնպիսի իրավիճակում, որ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն են տալիս արդանալու, որ ինքը չէր կարող որևէ բան փոխել, քանի որ արդեն իսկ ամեն ինչ հասել էր անշրջելի կետին։ Պատերազմի հավանականությունն իր ժամանակին հասկանում էր նաև Սերժ Սարգսյանը և այդ իսկ պատճառով էլ նրան ևս թույլ չտվին Հայաստանի համար այլընտրանքային ճակատագիր ընտրել։
Արամ Սարգսյան
Լրագրող Նարեկ Կիրակոսյանը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր, որոնցում նաև Արցախի, Մեղրիի միջանցքի հարցերը, ինչպես նաև ՀՀ ներկա ու նախկին իշխանությունների վերաբերմունքն ու գործողությունները դրանց նկատմամբ։
Արամ Սարգսյանը, անդրադառնալով ներկայիս հայ-ադրբեջանական հարաբերություններում Իլհամ Ալիևի կողմից հաճախ կրկնվող արտահայտություններին, մասնավորապես, որ ԵՄդիտորդները պետք է հեռանան հայ-ադրբեջանական սահմաններից, Մինսկի համանախագահների խումբը պետք է ցրվի, ասաց, որ ԵՄ դիտորդները կհեռանան, թե ոչ, դա Հայաստանի ներքին գործն է ու Ադրբեջանը չէ, որ կարծիք հայտնի, ինչպես, որ Ն․ Փաշինյանը չէ, որ Մինսկի խմբի հետ կապված պետք է ցրվել-չցրվելու հետ կապված որևէ բան ասի, քանի որ Մինսկի խումբը, պաշտոնապես հիմնադրվել էր, իրենց բառերով ասված «Ադրբեջանի տարածքում գտնվող Արցախի ինքնորոշման հետ կապված»։
Արամ Սարգսյանը բավական լայն անդրադարձ կատարեց 1994թ․ հետո տեղի ունեցած բանակցություններին, ասելով, որ տեղի ունեցածի ժամանակ երբեք չի քննարկվել Արցախի անկախության հնարավորությունը։ Միակ անգամ, որ դիտարկվել է դա, եղել է Մեղրին Լաչինով փոխարինելու տարբերակը, որն էլ ի վերջո տեղի չի ունեցել։ Արամ Սարգսյանը խորհուրդ տվեց ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, որ նա պատմի, թե ինչ է տեղի ունեցել նրա և ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը, երբ Օսկանյանը խնդրել է, որ Քի Վեսթի տարբերակը հետ կանչվի։ Իսկ տեղի է ունեցել այն, որ երբ ԱՄՆ պետքարտուղարը հարցրել է, թե ինչու են ցանկանում, որ Քի Վեսթը հետ կանչվի, չէ որ դա հայերի տարբերակն է, Վարդան Օսկանյանն ասել է, որ դա հայերի տարբերակը չէ, այլ ռուսների։ Վարդան Օսկանյանը կարո՞ղ է ժխտել դա։
Ինչ վերաբերում է Սյունիքի միջանցքին, որին Եվրոպան անվանում է միջին միջանցք, իսկ Չինաստանը՝ Մեկ գոտի, դա իր պաշտոնը թողնելուց ընդամենը մի քանի օր առաջ որպես վատություն՝ ժառանգություն է թողել Ռոբերտ Քոչարյանը։ Ընդ որում դա արել է հենց այն նույն «քիմիայի» համար, որ կար իր և ռուսական իշխանությունների միջը, այսինքն իշխանություն պահելու համար։ Ու հենց այդ նույն քիմիան պահելու համար են նաև նրա հաջորդները Հայաստանը դարձրել ռուսական ծայրագավառ։ Իր վարչապետության ժամանակ, ինչպես նշեց Արամ Սարգսյանը, ինքը, երբ տեղեկացել է Մեղրիի տարբերակի մասին, քանի որ ոչ ոքի չէր կարող ասել որպես պետական գաղտնիք, միայն կաթողիկոսին է տեղյակ պահել որպես խոստովանություն։ Դեռ չասած, որ իրեն հարցել են, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում լուծել այդ հարցը, եթե ժողովրդին որևէ բան չեն ասում, եթե Հայաստանի ժողովուրդը տեղյակ չէ, թե ինչ է քննարկվում։ Նախկին իշխանությունները թող որևէ բան չխոսեն, նրանք դրա իրավունքը չունեն։ Իրենք են իրենց գործողություններով Հայաստանը դրել մի այնպիսի իրավիճակում, որ Նիկոլ Փաշինյանին հնարավորությու են տալիս արդանալու, որ ինքը չէր կարող որևէ բան փոխել, քանի որ արդեն իսկ ամեն ինչ հասել էր անշրջելի կետին։ Պատերազմի հավանականությունն իր ժամանակին հասկանում էր նաև Սերժ Սարգսյանը և այդ իսկ պատճառով էլ նրան ևս թույլ չտվին Հայաստանի համար այլընտրանքային ճակատագիր ընտրել։
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան ճանապարհների ապաշրջափակմանը, ապա, Արամ Սարգսյանը նկատեց, որ ռուսները, ակմ ինչպես որ կոչվում է նրանց Հարավկովկասյան երկաթուղին, ամբողջովին գերի է վերցրել Հայաստանի ճանապարհները։ Ռուսները վերցրել են Հայաստանի ճանապարհները, որպեսզի ոչ թե իրենք օգտագործեն կամ վերահսկեն, այլ խանգարեն Հայաստանին։ Դա է իրենց նպատակը։
Արամ Սարգսյանն ասաց, որ Հայաստանի անկախությունն այնպիսի գերագույն արժեք է, որը ոչ մի կերպ չի գարելի գերագնահատել կամ չհասկանալ։ հայաստանը կարող է նոր տարածքներ կորցնել, կարող է նոր տարածքներ գրավել, բայց այդ ամենը կկորցնի իր արժեքը, եթե չունենանք անկախություն․, մի բան, որը նախկին իշխանությունները իրենց «քիմիայի» համար վաճառքի էին հանել ու Հայաստանը դարձել ծայրագավառ։ Բազմամիլիոն քրդերը Թուրքիայում չեն կարողանում անկախության հասնել, մենք դա հասկանո՞ւմ ենք։ Հայաստանի Հանրապետության անկախությունը որևէ պարագայում կասկածի տակ դնել չի կարելի։
Ամբողջական հարցազրույցը՝