18.5 C
Yerevan

Անկա­խությունն Անսա­կարկե­լի Է

Նախկին իշխա­նություննե­րը թող որևէ բան չխո­սեն, նրանք դրա իրա­վունքը չունեն։ Իրենք են իրենց գործո­ղություննե­րով Հայաստա­նը դրել մի այնպի­սի իրա­վի­ճա­կում, որ Նիկոլ Փաշինյա­նին հնա­րա­վո­րություն են տալիս արդա­նա­լու, որ ինքը չէր կարող որևէ բան փոխել, քանի որ արդեն իսկ ամեն ինչ հասել էր անշրջե­լի կետին։ Պատե­րազմի հավա­նա­կա­նությունն իր ժամա­նա­կին հասկա­նում էր նաև Սերժ Սարգսյա­նը և այդ իսկ պատճա­ռով էլ նրան ևս թույլ չտվին Հայաստա­նի համար այլընտրանքա­յին ճակա­տա­գիր ընտրել։

Արամ Սարգսյան

Լրագրող Նարեկ Կիրա­կոսյա­նը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ, ՀՀ նախկին վարչա­պետ Արամ Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք տարա­ծաշրջա­նա­յին հարցեր, որոնցում նաև Արցա­խի, Մեղրիի միջանցքի հարցե­րը, ինչպես նաև ՀՀ ներկա ու նախկին իշխա­նություննե­րի վերա­բերմունքն ու գործո­ղություննե­րը դրանց նկատմամբ։

Արամ Սարգսյա­նը, անդրա­դառնա­լով ներկա­յիս հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում Իլհամ Ալիևի կողմից հաճախ կրկնվող արտա­հայտություննե­րին, մասնա­վո­րա­պես, որ ԵՄդի­տորդնե­րը պետք է հեռա­նան հայ-ադրբե­ջա­նա­կան սահմաննե­րից, Մինսկի համա­նա­խա­գահնե­րի խումբը պետք է ցրվի, ասաց, որ ԵՄ դիտորդնե­րը կհե­ռա­նան, թե ոչ, դա Հայաստա­նի ներքին գործն է ու Ադրբե­ջա­նը չէ, որ կարծիք հայտնի, ինչպես, որ Ն․ Փաշինյա­նը չէ, որ Մինսկի խմբի հետ կապված պետք է ցրվել-չցրվե­լու հետ կապված որևէ բան ասի, քանի որ Մինսկի խումբը, պաշտո­նա­պես հիմնադրվել էր, իրենց բառե­րով ասված «Ադրբե­ջա­նի տարածքում գտնվող Արցա­խի ինքնո­րոշման հետ կապված»։
Արամ Սարգսյա­նը բավա­կան լայն անդրա­դարձ կատա­րեց 1994թ․ հետո տեղի ունե­ցած բանակցություննե­րին, ասե­լով, որ տեղի ունե­ցա­ծի ժամա­նակ երբեք չի քննարկվել Արցա­խի անկա­խության հնա­րա­վո­րությունը։ Միակ անգամ, որ դիտարկվել է դա, եղել է Մեղրին Լաչի­նով փոխա­րի­նե­լու տարբե­րա­կը, որն էլ ի վերջո տեղի չի ունե­ցել։ Արամ Սարգսյա­նը խորհուրդ տվեց ՀՀ նախկին ԱԳ նախա­րար Վարդան Օսկանյա­նին, որ նա պատմի, թե ինչ է տեղի ունե­ցել նրա և ԱՄՆ պետքարտուղա­րի հետ հանդիպմա­նը, երբ Օսկանյա­նը խնդրել է, որ Քի Վեսթի տարբե­րա­կը հետ կանչվի։ Իսկ տեղի է ունե­ցել այն, որ երբ ԱՄՆ պետքարտուղա­րը հարցրել է, թե ինչու են ցանկա­նում, որ Քի Վեսթը հետ կանչվի, չէ որ դա հայե­րի տարբե­րակն է, Վարդան Օսկանյանն ասել է, որ դա հայե­րի տարբե­րա­կը չէ, այլ ռուսնե­րի։ Վարդան Օսկանյա­նը կարո՞ղ է ժխտել դա։
Ինչ վերա­բե­րում է Սյունի­քի միջանցքին, որին Եվրո­պան անվա­նում է միջին միջանցք, իսկ Չինաստա­նը՝ Մեկ գոտի, դա իր պաշտո­նը թողնե­լուց ընդա­մե­նը մի քանի օր առաջ որպես վատություն՝ ժառանգություն է թողել Ռոբերտ Քոչարյա­նը։ Ընդ որում դա արել է հենց այն նույն «քիմիա­յի» համար, որ կար իր և ռուսա­կան իշխա­նություննե­րի միջը, այսինքն իշխա­նություն պահե­լու համար։ Ու հենց այդ նույն քիմիան պահե­լու համար են նաև նրա հաջորդնե­րը Հայաստա­նը դարձրել ռուսա­կան ծայրա­գա­վառ։ Իր վարչա­պե­տության ժամա­նակ, ինչպես նշեց Արամ Սարգսյա­նը, ինքը, երբ տեղե­կա­ցել է Մեղրիի տարբե­րա­կի մասին, քանի որ ոչ ոքի չէր կարող ասել որպես պետա­կան գաղտնիք, միայն կաթո­ղի­կո­սին է տեղյակ պահել որպես խոստո­վա­նություն։ Դեռ չասած, որ իրեն հարցել են, թե ինչպես է Հայաստա­նը պատրաստվում լուծել այդ հարցը, եթե ժողովրդին որևէ բան չեն ասում, եթե Հայաստա­նի ժողո­վուրդը տեղյակ չէ, թե ինչ է քննարկվում։ Նախկին իշխա­նություննե­րը թող որևէ բան չխո­սեն, նրանք դրա իրա­վունքը չունեն։ Իրենք են իրենց գործո­ղություննե­րով Հայաստա­նը դրել մի այնպի­սի իրա­վի­ճա­կում, որ Նիկոլ Փաշինյա­նին հնա­րա­վո­րությու են տալիս արդա­նա­լու, որ ինքը չէր կարող որևէ բան փոխել, քանի որ արդեն իսկ ամեն ինչ հասել էր անշրջե­լի կետին։ Պատե­րազմի հավա­նա­կա­նությունն իր ժամա­նա­կին հասկա­նում էր նաև Սերժ Սարգսյա­նը և այդ իսկ պատճա­ռով էլ նրան ևս թույլ չտվին Հայաստա­նի համար այլընտրանքա­յին ճակա­տա­գիր ընտրել։
Ինչ վերա­բե­րում է Հայաստան-Ադրբե­ջան ճանա­պարհնե­րի ապաշրջա­փակմա­նը, ապա, Արամ Սարգսյա­նը նկա­տեց, որ ռուսնե­րը, ակմ ինչպես որ կոչվում է նրանց Հարավկովկասյան երկա­թուղին, ամբողջո­վին գերի է վերցրել Հայաստա­նի ճանա­պարհնե­րը։ Ռուսնե­րը վերցրել են Հայաստա­նի ճանա­պարհնե­րը, որպեսզի ոչ թե իրենք օգտա­գործեն կամ վերահսկեն, այլ խանգա­րեն Հայաստա­նին։ Դա է իրենց նպա­տա­կը։
Արամ Սարգսյանն ասաց, որ Հայաստա­նի անկա­խությունն այնպի­սի գերա­գույն արժեք է, որը ոչ մի կերպ չի գարե­լի գերագնա­հա­տել կամ չհասկա­նալ։ հայաստա­նը կարող է նոր տարածքներ կորցնել, կարող է նոր տարածքներ գրա­վել, բայց այդ ամե­նը կկորցնի իր արժե­քը, եթե չունե­նանք անկա­խություն․, մի բան, որը նախկին իշխա­նություննե­րը իրենց «քիմիա­յի» համար վաճառքի էին հանել ու Հայաստա­նը դարձել ծայրա­գա­վառ։ Բազմա­մի­լիոն քրդե­րը Թուրքիա­յում չեն կարո­ղա­նում անկա­խության հասնել, մենք դա հասկանո՞ւմ ենք։ Հայաստա­նի Հանրա­պե­տության անկա­խությունը որևէ պարա­գա­յում կասկա­ծի տակ դնել չի կարե­լի։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ