12.7 C
Yerevan

2023թ. Ստե­փա­նա­կերտում Կրկնվել Է «Փետրվարյան Ապստամբությունը»

(Մաս Գ)

Կողմե­րը որեւէ փաստա­թուղթ չեն ստո­րագրել, ադրբե­ջա­նա­կան կողմը բանա­վոր խոստա­ցել է, որ գազա­տա­րի եւ բարձր լարման էլեկտրա­հոսքագծի անխա­փան շահա­գործումը երաշխա­վո­րում են այն տարածքում, որ գտնվում է իրենց հսկո­ղության ներքո:

Վահրամ Աթա­նեսյան

Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ազգա­յին ժողո­վի 2022թ. ապրի­լի 14‑ի հայտա­րա­րությունը, որ ընդունվել է երե­սունե­րեք պատգա­մա­վո­րի «կողմ» քվեարկությամբ, փաստա­ցի ազդա­րա­րել է, որ Ստե­փա­նա­կերտի եւ Երեւա­նի միջեւ քաղա­քա­կան տարա­ձայնություններն այլեւս անհաղթա­հա­րե­լի են:
Իրա­վի­ճա­կը շտկե­լու կամ գոնե երկխո­սությունը պահպա­նե­լու նպա­տա­կով Ստե­փա­նա­կերտ է գործուղվել հատուկ հանձնա­րա­րություննե­րով դեսպան Էդմոն Մարուքյա­նը: Նա հանդի­պումներ եւ քննարկումներ է ունե­ցել նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի եւ պետա­կան նախա­րար

Արտակ Բեգլարյա­նի հետ:
Գործա­դիր իշխա­նության պատասխա­նա­տունե­րը Հայաստա­նի վարչա­պե­տի հատուկ բանագնա­ցին ասել են, որ չեն կարող հակադրվել Ազգա­յին ժողո­վում ներկա­յացված քաղա­քա­կան ուժե­րին, նրանք պնդում են, որ ԼՂ կարգա­վի­ճա­կի հարցում նշա­ձո­ղի իջե­ցումը ժողովրդի կողմից չի ընդունվում: Նախա­գահ Հարությունյա­նը Նիկոլ Փաշինյա­նի հատուկ հանձնա­րա­րություննե­րով դեսպա­նին առա­ջարկել է, որ հանդի­պի խորհրդա­րա­նա­կան խմբակցություննե­րի հետ, ներկա­յացնի իրա­վի­ճա­կը, կարգա­վորման հնա­րա­վոր տարբե­րակնե­րը:
Մարուքյա­նը հանդի­պել է Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Արթուր Թովմասյա­նի հետ, վերջինս հրա­վի­րել է խմբակցություննե­րի ղեկա­վարնե­րի խորհրդակցություն: ՀՅԴ խմբակցությունն առա­ջարկել է, որ Հայաստա­նի վարչա­պե­տի հատուկ ներկա­յա­ցուցիչ Էդմոն Մարուքյա­նի հետ հանդի­պումը տեսա­ձայնագրվի, որպեսզի «ժողո­վուրդն իմա­նա, թե Հայաստա­նը ԼՂ հարցի լուծման ինչ առա­ջարկություն է ներկա­յացնում»:

Հայաստա­նի հատուկ հանձնա­րա­րություննե­րով դեսպա­նը, բնա­կա­նա­բար, չէր կարող ընդունել քննարկումնե­րը տեսանկա­րա­հա­նե­լու, ձայնագրե­լու եւ հրա­պա­րա­կե­լու առա­ջարկությունը: ԼՂ Ազգա­յին ժողո­վի բոլոր խմբակցություններն այդպի­սով եւս մեկ անգամ մերժել են Նիկոլ Փաշինյա­նի առա­ջարկությունը: Նրանք փաստա­ցի ձախո­ղել են Էդմոն Մարուքյա­նի առա­քե­լությունը:

Ստե­փա­նա­կերտի այդ դիրքո­րոշմա­նը հետեւել է Բաքվի շատ կոշտ արձա­գանքը. օգոստո­սի 1‑ին Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րա­րությունը հայտա­րա­րել է, որ սկսում է «Վրի­ժա­ռություն» ռազմա­գործո­ղություն: Եռօրյա մարտե­րի արդյունքում ադրբե­ջա­նա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը տիրա­ցել են շփման գծի գրե­թե բոլոր իշխող բարձունքնե­րին, ընդհուպ մոտե­ցել Լաչի­նի միջանցքին եւ ներկա­յացրել Լաչին ավա­նը, Աղավնո եւ Սուս գյուղե­րը հանձնե­լու վերջնա­գիր:

Օգոստո­սի 6‑ին նշված բնա­կա­վայրերն անցել են ադրբե­ջա­նա­կան բանա­կի հսկո­ղությա­նը, ռուս խաղա­ղա­պահնե­րը հեռա­ցել են՝ տեղա­բաշխվե­լով նոր ճանա­պարհի երկայնքով: Այդ որո­շումն ընդունվել է Անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցել են խորհրդա­րա­նա­կան բոլոր կուսակցություննե­րի առաջնորդնե­րը՝ բացա­ռությամբ Սամվել Բաբա­յա­նի, որ գտնվել է Երեւա­նում: Լաչի­նից եւ երկու գյուղե­րից հայ բնակչության տարհանման բանակցություննե­րը վարել են Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտա­լի Բալա­սանյա­նը եւ տարածքա­յին կառա­վարման նախա­րար Հայ Խանումյա­նը:

Ի պատասխան քաղա­քա­կան ուժե­րի, հանրության ներկա­յա­ցուցիչնե­րի անհանգստություննե­րի, թե Արա­յիկ Հարությունյա­նը, թե անմի­ջա­կան բանակցող Վիտա­լի Բալա­սանյա­նը եւ Հայ Խանումյա­նը վստա­հեցրել են, այդ թվում՝ լրատվա­մի­ջոցնե­րին տված հարցազրույցնե­րով, որ Լաչի­նի միջանցքի իրա­վա­կան ռեժի­մի փոո­խություն տեղի չի ունե­նում, լուծվում է նաեւ ենթա­կա­ռուցվածքնե­րի անվտանգ շահա­գործման հարցը:

Իրա­կա­նում, սակայն, կողմե­րը որեւէ փաստա­թուղթ չեն ստո­րագրել, ադրբե­ջա­նա­կան կողմը բանա­վոր խոստա­ցել է, որ գազա­տա­րի եւ բարձր լարման էլեկտրա­հոսքագծի անխա­փան շահա­գործումը երաշխա­վո­րում են այն տարածքում, որ գտնվում է իրենց հսկո­ղության ներքո: Օգոստոս-սեպտեմբերյան այդ իրա­դարձություննե­րի քաղա­քա­կան արձա­գանքը Ռուբեն Վարդանյա­նի Ստե­փա­նա­կերտ գործուղվելն էր:

Այդ առթիվ հատուկ հայտա­րա­րությամբ հանդես է եկել պետա­կան նախա­րար Արտակ Բեգլարյա­նը՝ հասկացնե­լով, որ հրա­ժա­րա­կան կտա, որպեսզի այդ պաշտոնն անցնի Ռուբեն Վարդանյա­նին, իսկ ինքը կմնա որպես նրա խորհրդա­կան: Չնա­յած դրան, Ռուբեն Վարդանյա­նի նշա­նա­կումը բավա­կան ձգձգվել է՝ մինչեւ նոյեմբե­րի սկիզբ: Հաջորդ օրը, օգոստոսյան լարվա­ծությունից հետո առա­ջին անգամ, ադրբե­ջա­նա­կան բանա­կը կրակ է բացել Խրա­մորթի դաշտում գյուղատնտե­սա­կան աշխա­տանքներ կատա­րող տրակտո­րի ուղղությամբ: Դա լարվա­ծության նոր փուլի մեկնարկն էր:

(Վերջ)

Առնչվող Հոդվածներ