Ռուսաստանը և Իրանը պատկանում են այն երկրների խմբին, որը «Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի» վերլուծաբանները կոչել են «դիմադրության առանցք»։ Այդ խմբում ընդգրկված են նաև Չինաստանը և Հյուսիսային Կորեան, որոնք ավելի հաճախ են հանդես գալիս որպես արևմտյան տերությունների հակառակորդներ։
Newsweek
Newsweek-ը հայտնում է, որ Ռուսաստանն ու Իրանը հավանաբար նոր, ստրատեգիական մակարդակի պայմանագիր կստորագրվի
Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, ով երկուշաբթի օրը լրագրողներին ասաց, որ հույս ունի, որ երկու երկրների առաջնորդները «հունվարի վերջում» կստորագրեն համաձայնագիրը, հայտնում է ռուսական պետական «Sputnik» գործակալությունը։
Նոր պայմանագիրը, որը կարող է կնքվել ընդամենը մի քանի օր առաջ՝ մինչև 2024 թվականի հունվարի 20-ին Թրամփի պաշտոնակալությունը, ցույց է տալիս երկու երկրների փորձը՝ միավորելու ուժերը համաշխարհային ասպարեզում աճող մեկուսացման պայմաններում։
Ռուսաստանը և Իրանը պատկանում են այն երկրների խմբին, որը «Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի» վերլուծաբանները կոչել են «դիմադրության առանցք»։ Այդ խմբում ընդգրկված են նաև Չինաստանը և Հյուսիսային Կորեան, որոնք ավելի հաճախ են հանդես գալիս որպես արևմտյան տերությունների հակառակորդներ։
Ռուսաստանի ԱԳՆ տվյալներով՝ Իրանի հետ պայմանագրի վրա աշխատանքը տարվում է արդեն մի քանի տարի։ 2022 թվականի սկզբին Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարել էր «նոր խոշոր միջպետական համաձայնագրի» մշակման ավարտի մասին՝ առանց կոնկրետ տեղեկատվություն տրամադրելու։
Նոր երկկողմ պայմանագիրը կփոխարինի 2001 թվականին ստորագրված և 2020 թվականին երկարաձգված 20-ամյա ռազմավարական համաձայնագիրը։ Ըստ հաղորդումների՝ այն կներառի համագործակցության խոստումներ էներգետիկայի, արտադրության, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտներում, հայտնում է Իրանի պետական «Mehr News Agency» գործակալությունը։
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ երկուշաբթի օրը ռուսական պատվիրակությունը՝ փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի և Վիտալի Սավելևի գլխավորությամբ, ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Փեզեշկյանի հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվի համապարփակ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագիրը, հայտնում է «Iran International»-ը։
Աղբյուրը՝ Newsweek
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը