14.6 C
Yerevan

Ռուսնե­րը Սիրիա­յից Տեղա­փոխվում Են Լիբիա

Նրանք այլևս չեն կարո­ղա­նա մնալ Սիրիա­յում նույն հարմա­րա­վե­տության, անվտանգության և վստա­հության մակարդա­կով, ինչ նախկի­նում։ Նրանց համար բարդ կլի­նի ապա­հո­վել իրենց համար լոգիստի­կա, էլեկտրաէ­ներգիա, ջուր և սնունդ։

Libya Tribune.-ը գրում է այն մասին, որ ռուսնե­րը հավա­նա­բար իրենց ռազմա­բա­զա­նե­րը Սիրիա­յից կտե­ղա­փո­խեն Լիբիա

Ռուսա­կան ռազմա­կան բազա­նե­րը Սիրիա­յում, կարծես, փակում են և տարհա­նում։ Փորձա­գետնե­րը մտա­հոգված են, որ եթե Ռուսաստա­նը տեղա­փոխվի Լիբիա, դա կարող է ազդել Միջերկրա­կա­նի անվտանգության վրա և խախտել այդ երկրում առկա սառեցված հակա­մարտության հավա­սա­րակշռությունը։
Տարհանո՞ւմ են, թե՞ ոչ զորքե­րը Սիրիա­յից։ Սա այն հարցն է, որը Մերձա­վոր Արև­ելքի վերլուծա­բաննե­րը վերջին օրե­րին հաճախ են բարձրացնում՝ կապված ռուսա­կան զորքե­րի հետ։
«Մինչ այժմ և՛ «Հայաթ Թահրիր աշ-Շամը» (ՀԹՇ), և՛ Ռուսաստա­նը շատ պրագմա­տիկ էին և վարում էին բանակցություններ», — նշել է Crisis Group վերլուծա­կան կենտրո­նի Սիրիա­յի հարցե­րով ավագ վերլուծա­բան Նանար Հավա­չը։ «Հիմա Ռուսաստա­նը գործում է ՀԹՇ‑ի պաշտպա­նության ներքո. ՀԹՇ‑ի ուժե­րը պահպա­նում են ռուսա­կան շարասյունե­րը, որոնք շարժվում են դեպի ռազմա­ծո­վա­յին և ռազմաօ­դա­յին բազա­ներ։ Բայց մենք պետք է հիշենք, որ Ռուսաստա­նը շատ կարև­որ դեր է խաղա­ցել «Հայաթ Թահրիր աշ-Շամի» դեմ պայքա­րում», — ասել է նա։
Այս ամե­նը Ռուսաստա­նի ապա­գա ռազմա­կան ներկա­յությունը Սիրիա­յում դարձնում է պոտենցիալ խնդրա­հա­րույց։ Wall Street Journal‑ը երեքշաբթի հաղորդել է՝ հղե­լով անա­նուն ամե­րի­կա­ցի և լիբիա­ցի պաշտոնյա­նե­րին, որ Ռուսաստա­նը հակաօ­դա­յին պաշտպա­նության համա­կարգեր և այլ ժամա­նա­կա­կից զինա­տե­սակներ տեղա­փո­խում է Սիրիա­յից դեպի իր վերահսկո­ղության տակ գտնվող Լիբիա­յի Լիբիա­յում։
Տեղափոխությո՞ւն դեպի Լիբիա։
Վերլուծա­բաննե­րը մատնանշում են մի շարք նշաններ, ինչպի­սիք են Սիրիա­յից արժե­քա­վոր ռազմա­կան տեխնի­կա­յի դուրս բերումը, Ռուսաստա­նի կողմից Սիրիա­յին ցորե­նի արտա­հանման դադա­րե­ցումը (վերջին տարի­նե­րին Ռուսաստա­նը Դամասկո­սի հիմնա­կան մատա­կա­րարն էր) և ՀԹՇ‑ի կողմից ռուսա­կան հումա­նի­տար օգնության առա­ջարկնե­րի մերժումը։ Վերլուծա­բաննե­րը նաև նշում են, որ Տարտուսից ռուսա­կան ռազմա­կան նավե­րի վերջնա­կան տեղա­կայման վայրը կարև­որ ցուցիչ կլի­նի, թե ուր է շարժվում Ռուսաստա­նը՝ հատկա­պես, եթե դրանք կանգ առնեն Լիբիա­յի Տոբրուք նավա­հանգստում։
«Սրանք դեռ միայն ենթադրություններ են», — կարծում է բրի­տա­նա­կան Թագա­վո­րա­կան պաշտպա­նության և անվտանգության հետա­զո­տություննե­րի ինստի­տուտի (RUSI) Լիբիա­յի հարցե­րով փորձա­գետ Ջալել Հարշաուին։ «Անկախ նրա­նից՝ ռուսնե­րը կմնան Սիրիա­յում, թե կլքեն այն, կան որոշ անժխտե­լի փաստեր, որոնք կփո­խեն նրանց գործո­ղություննե­րը Սիրիա­յում», — նշել է նա։
«Նրանք այլևս չեն կարո­ղա­նա մնալ Սիրիա­յում նույն հարմա­րա­վե­տության, անվտանգության և վստա­հության մակարդա­կով, ինչ նախկի­նում։ Նրանց համար բարդ կլի­նի ապա­հո­վել իրենց համար լոգիստի­կա, էլեկտրաէ­ներգիա, ջուր և սնունդ։ Նրանք նաև գիտեն, որ երբ դուք կառա­վա­րում եք [օտա­րերկրյա] բազա, ձեզ անհրա­ժեշտ է որո­շա­կի բարե­կա­մություն այն մարդկանց և պետության կողմից, որը ձեզ շրջա­պա­տում է՝ հետա­խուզա­կան տվյալնե­րի փոխա­նակման առումով։ Այս ամե­նը այժմ կորցված է», — ասել է Հարշաուին։
«Դեռ ոչինչ պարզ չէ», — համա­ձայն է Գերմա­նա­կան միջազգա­յին հարա­բե­րություննե­րի և անվտանգության ինստի­տուտի ավագ գիտաշխա­տող և Լիբիա­յի հարցե­րով փորձա­գետ Վոլֆրամ Լաչե­րը։ «Քանի որ ես կարող եմ դատել, մենք դեռ չենք տեսնում ուղղա­կի տեղա­փո­խումներ Սիրիա­յի բազա­նե­րից դեպի Լիբիա։ Բայց ակնհայտ է, որ Սիրիա­յի բազա­նե­րը դառնում են ավե­լի վտանգա­վոր, և Լիբիա­յի կարև­ո­րությունն աճում է», — ասել է նա։
2014 թվա­կա­նից Լիբիան բաժանված է երկու մասի. երկրի արև­ելքում և արևմուտքում գործում են հակա­մարտող կառա­վա­րություններ։ Վերջին տասնամյա­կի տարբեր ժամա­նա­կա­հատվածնե­րում յուրա­քանչյուր կառա­վա­րություն փորձել է (բայց անհա­ջող) վերցնել վերահսկո­ղությունը մյուսի նկատմամբ։ Ներկա­յումս հակա­մարտությունը փակուղի է մտել, ինչը հանգեցրել է անվտանգության փխրուն վիճա­կի։
«Վերջին մի քանի տարի­նե­րի ընթացքում լիբիա­կան խմբա­վո­րումնե­րը փակուղում էին, ինչը հիմնա­կա­նում կանխել է մեծա­ծա­վալ հակա­մարտություննե­րը երկրում, բայց դա մեծա­պես կախված էր երկու օտա­րերկրյա ուժե­րից՝ Ռուսաստա­նից և Թուրքիա­յից, որոնք զգա­լի ռազմա­կան ներկա­յություն ունեն տեղում», — գրել է Միջին Արև­ելքի ծրագրի ավագ գիտաշխա­տող Ֆրե­դե­րիկ Ուե­րին՝ Կառնե­գիի միջազգա­յին խաղա­ղության հիմնադրա­մից։
«Ասա­դի անկումը… կարող է ազդել այս փխրուն հավա­սա­րակշռության վրա», — ենթադրել է նա՝ պնդե­լով, որ Լիբիա­յի սառեցված հակա­մարտությունը կարող է հետև­ել Սիրիա­յի օրի­նա­կին և վերածվել նոր հակա­մարտության։
Սա կարող է կախված լինել Ռուսաստա­նի հաջորդ քայլից։ Եթե Մոսկվան համո­զի Հաֆթա­րին թույլ տալ ստեղծել ավե­լի կայուն բազա Լիբիա­յում, դա լուրջ մարտահրա­վեր կլի­նի ՆԱՏՕ‑ի համար։
«Ռուսնե­րը ցանկա­նում են ունե­նալ ռազմա­ծո­վա­յին բազա Լիբիա­յում արդեն մի քանի տարի, և վերջին երկու տարի­նե­րի ընթացքում ամե­րի­կա­ցի­նե­րի գլխա­վոր քաղա­քա­կան նպա­տա­կը Լիբիա­յում եղել է դա թույլ չտա­լը… Մինչ այժմ Հաֆթա­րը փորձել է հավա­սա­րակշռել տարբեր օտա­րերկրյա աջա­կիցնե­րին, որպեսզի կախվա­ծության մեջ չընկնի նրանցից մեկից», — պարզա­բա­նել է Լաչե­րը։ Ներկա իրա­դարձություննե­րը Հաֆթա­րին դնում են շատ բարդ իրա­վի­ճա­կի մեջ, կարծում է նա։
Հարշաուին նշել է, որ դեռ շատ վաղ է ասել, թե ինչ տեղի կունե­նա, բայց ներկա­յացրել է երկու հավա­նա­կան սցե­նար։
Առա­ջին սցե­նա­րի դեպքում ռուսնե­րը կմնան Սիրիա­յում, բայց դա նրանց համար ավե­լի անհարմար, թանկ և աշխա­տա­տար կդառնա։ «Նրանք պարզա­պես կընդունեն ծախսե­րը, բայց ընդհա­նուր առմամբ ամեն ինչ կշա­րունակվի ինչպես նախկի­նում», — ասել է նա։ Մյուս սցե­նա­րի համա­ձայն, Հաֆթա­րի թույլտվությունը, որ Ռուսաստա­նը ամուր դիրքա­վորվի Լիբիա­յում, աստի­ճա­նա­բար ակնհայտ կդառնա։ Այս փուլում որոշ ուժեր, օրի­նակ՝ ՆԱՏՕ‑ի շրջա­նակնե­րում, որոնք դեմ են Ռուսաստա­նի դիրքա­վորմա­նը Լիբիա­յում, կարող են կազմա­կերպել դիվերսիոն առա­քե­լություններ կամ նույնիսկ պատրաստել Հաֆթա­րի դեմ հանդես եկող մարտիկներ։
«Սա կլի­նի աստի­ճա­նա­կան, մեղմ շրջա­դարձա­յին պահ… Բայց հնա­րա­վոր է, որ հետա­գա­յում մենք հետ նայենք և ասենք. այո, Հաֆթա­րը սխալվեց, երբ ասաց «այո» ռուսնե­րին, և այո, այս ամե­նը սկսվեց Ասա­դի անկումով», — եզրա­փա­կել է Հարշաուին։
Աղբյուրը՝
https://en.minbarlibya.org/2024/12/25/russian-military-moving-from-syria-to-libya/
Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ