14.6 C
Yerevan

Զելենսկին Ստիպվա՞ծ Է Գնալ Զիջումնե­րի

Զելենսկին շեշտը դնում է անվտանգության երաշխիքնե­րի վրա՝ Ռուսաստա­նի նկատմամբ խորը անվստա­հության և մտա­վա­խության պատճա­ռով, որ եթե մարտա­կան գործո­ղություննե­րը դադա­րեն հիմա, Պուտի­նը կարող է մի քանի տարի անց նորից ներխուժել երկիր:

The Washington Post֊ը գրում է, որ Զելենսկին դանդաղ անցում է կատա­րում Ուկրաի­նա­յի ապա­գա­յի շուրջ բանակցություննե­րին

Վլա­դի­միր Զելենսկին վերջին շաբաթնե­րին ավե­լի մեծ պատրաստա­կա­մություն է ցուցա­բե­րում բանակցություններ վարե­լու՝ հակա­մարտությունը դադա­րեցնե­լու շուրջ: Սա լուրջ փոփո­խություն է ուկրաի­նա­ցի առաջնորդի համար, ով երկար ժամա­նակ երդվում էր պայքա­րել իր երկրի յուրա­քանչյուր թիզ հողի համար: Զելենսկին զգույշ է գործում. նա ուղիղ չի ասում, որ Կիևը կհա­մա­ձայնի զիջումնե­րի՝ լինի դա տարածքա­յին կամ այլ, նույնիսկ այն դեպքում, երբ Ռուսաստա­նը վերահսկում է Ուկրաի­նա­յի տարածքի ավե­լի քան 20%-ը և, հավա­նա­բար, պահպա­նե­լու է այդ վերահսկո­ղությունը հրա­դա­դա­րի դեպքում:

Սակայն մինչ այս Զելենսկին հայտա­րա­րում էր, որ բանակցություննե­րը կարող են սկսվել միայն այն դեպքում, երբ Մոսկվան դուրս բերի իր բոլոր զորքե­րը, այժմ նա ընդգծում է երկա­րա­ժամկետ անվտանգության կարև­ո­րությունը, այլ ոչ թե տարածքնե­րի անհա­պաղ վերա­դարձը:

Զելենսկու հռե­տո­րա­բա­նության փոփո­խությունը, որը նկա­տել են ուկրաի­նա­կան և արևմտյան պաշտոնյա­նե­րը, կարե­լի է բացատրել ռազմա­ճա­կա­տում իրա­վի­ճա­կի վատթա­րացմամբ և ԱՄՆ վարչա­կազմի փոփո­խությամբ, որը կասկա­ծի տակ է դնում Կիև­ին անվտանգության ոլորտում ապա­գա օգնության տրա­մադրումը: Պաշտոնյա­ներն ու վերլուծա­բաննե­րը նշում են, որ Զելենսկու տոնայնության փոփո­խությունը, հավա­նա­բար, ուղղված է ավե­լի շատ համա­պա­տասխա­նե­լու Թրամփի մոտեցմա­նը, որն ընդգծում է հակա­մարտության դադա­րե­ցումը: Սակայն ուկրաի­նա­ցի առաջնորդը նաև ձգտում է, որ իր երկի­րը չմնա առանց որևէ ձեռքբերման:

Զելենսկու վարչա­կազմը «հասկա­նում է, որ Թրամփի իշխա­նության գալով ամեն ինչ կփոխվի», — նշել է ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆո­լը, որը ղեկա­վա­րում է Ռուսաստա­նի նկատմամբ պատժա­մի­ջոցնե­րի միջազգա­յին աշխա­տանքա­յին խումբը՝ ուկրաի­նա­ցի պաշտոնյա­նե­րի հետ միա­սին:

«Կարծում եմ՝ սա Զելենսկուն ազա­տում է այն դիրքո­րո­շումից, թե նրանք պատրաստվում էին պայքա­րել մինչև 1991 թվա­կա­նի սահմաննե­րը, անկախ ամեն ինչից», — ավե­լացրել է Մաքֆո­լը: Այժմ նա կարող է ասել. «Ես ուրա­խությամբ կանեի դա, բայց Թրամփը եկավ, և ամեն ինչ փոխվեց»:

Վերջերս Sky News-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ «պատե­րազմի թեժ փուլը» կարող է ավարտվել, եթե Ուկրաի­նան ՆԱՏՕ‑ի անդամ դառնա: «Ռուսա­կան զորքե­րի վերահսկո­ղության տակ գտնվող տարածքնե­րը կարող են հետ վերա­դարձվել ավե­լի ուշ՝ դիվա­նա­գի­տա­կան ճանա­պարհով», — նշել է նա: Այս խոսքե­րը Կիևի կողմից ժամա­նա­կա­վոր զիջումնե­րի հնա­րա­վո­րությունը դիտարկե­լու ամե­նա­վառ վկա­յությունն էին:

Սակայն ՆԱՏՕ‑ի դիվա­նա­գետնե­րը նշել են, որ արևմտյան ռազմա­կան դաշինքին հրա­վե­րը մնում է հեռանկա­րա­յին՝ մտա­հո­գություննե­րի և քաղա­քա­կան անո­րո­շության պատճա­ռով:

«Ուկրաի­նա­կան տեսանկյունից լիո­վին տրա­մա­բա­նա­կան է այս հարցը բարձրացնե­լը, քանի որ, իհարկե, եթե դուք ուկրաի­նա­ցի եք, անվտանգության միակ երաշխի­քը, որին իսկա­պես կարև­ո­րություն եք տալիս, ՆԱՏՕ‑ի անդա­մակցությունն է: Ուստի նա ամեն ինչ կանի այս հարցը առաջ մղե­լու համար: Նրան դրա համար մեղադրել չի կարե­լի», — նշել է The Washington Post‑ի զրուցա­կից դիվա­նա­գե­տը:

Վերջին հաշվով, շատե­րը կասկա­ծում են, որ Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը պատրաստ է բանակցություննե­րի, քանի դեռ նրա զորքե­րը հաջո­ղություններ են գրանցում ռազմա­ճա­կա­տում, չնա­յած մեծ կորուստնե­րին: Որոշ պաշտոնյա­ներ ենթադրում են, որ Զելենսկին խելա­ցիո­րեն ապա­հո­վագրում է իր դիրքո­րո­շումը և հույս ունի, որ իր ավե­լի ճկուն դիրքո­րո­շումը կգրա­վի Թրամփի Սպի­տակ տան ուշադրությունը և թույլ կտա ավե­լի մեծ աջակցություն ստա­նալ Ուկրաի­նա­յի պաշտպա­նության համար, եթե Պուտի­նը հրա­ժարվի բանակցություննե­րից:

Կիևի եվրո­պա­կան դաշնա­կիցնե­րը նույնպես բախվում են փոփոխվող իրո­ղություննե­րին և փորձում են ազդել իրա­դարձություննե­րի ընթացքի վրա: Նրանք ձգտում են ուժե­ղացնել Ուկրաի­նա­յի աջակցությունը՝ մտա­հոգվե­լով, որ Թրամփի վերա­դարձը կարող է նշա­նա­կել ամե­րիկյան ֆինանսա­վորման կրճա­տում, և որ Կիևի դիրքե­րը բանակցություննե­րում այժմ չափա­զանց թույլ են:

«Առա­ջին քայլը, որ մենք պետք է կատա­րենք, այն է, որ Զելենսկին կարո­ղա­նա բանակցել ուժի դիրքից: Իսկ այս պահին ռազմա­ճա­կա­տը շարժվում է դեպի արևմուտք, ոչ թե դեպի արև­ելք», — անցյալ շաբաթ լրագրողնե­րին ասել է Մարկ Ռյուտեն: «Նրան այլևս պլաններ պետք չեն, նրան պետք են զինամթերք», — նշել է նա:

Պուտի­նը, իր հերթին, հավա­տա­րիմ է մնում իր մաքսի­մա­լիստա­կան դիրքո­րոշմա­նը՝ Ուկրաի­նա­յի կապի­տուլյա­ցիա­յին: Նա հունի­սին ներկա­յացրել է խաղաղ բանակցություննե­րի իր պայմաննե­րը՝ պահանջե­լով, որ Ուկրաի­նան Մոսկվա­յին մշտա­կան ինքնիշխա­նություն փոխանցի չորս շրջաննե­րի՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապո­րո­ժիեի և Խերսո­նի, ինչպես նաև Ղրի­մի նկատմամբ:

Պուտի­նը նաև պնդում է, որ Ուկրաի­նան մշտա­պես հրա­ժարվի ՆԱՏՕ-ին անդա­մակցե­լու իր ձգտումնե­րից: Նախկի­նում մամուլի ասուլի­սի ժամա­նակ նա հղում էր արել Ստամբուլում հակա­մարտության առա­ջին ամիսնե­րին տեղի ունե­ցած բանակցություննե­րին, որոնք նախա­տե­սում էին Ուկրաի­նա­յի զինված ուժե­րի զգա­լի կրճա­տում:

Զելենսկին շեշտը դնում է անվտանգության երաշխիքնե­րի վրա՝ Ռուսաստա­նի նկատմամբ խորը անվստա­հության և մտա­վա­խության պատճա­ռով, որ եթե մարտա­կան գործո­ղություննե­րը դադա­րեն հիմա, Պուտի­նը կարող է մի քանի տարի անց նորից ներխուժել երկիր:

Քանի որ ՆԱՏՕ-ին անդա­մակցությունը քիչ հավա­նա­կան է թվում, եվրո­պա­ցի դաշնա­կիցնե­րը առա­ջարկել են այլընտրանքա­յին լուծումներ, օրի­նակ՝ խաղա­ղա­պահ ուժե­րի ստեղծում, որին Զելենսկին պատրաստ էր: Սակայն ուկրաի­նա­ցի պաշտոնյա­նե­րը պնդում են, որ դա չի կարող փոխա­րի­նել ՆԱՏՕ-ին անդա­մակցության բացա­կա­յությա­նը:

Զելենսկին Բրյուսե­լում բանակցություննե­րից հետո նշել է, որ միայն եվրո­պա­կան երաշխիքնե­րը բավա­րար չեն առանց «ընդհա­նուր լուծման» և ԱՄՆ‑ի դերի: «Մեզ համար շատ կարև­որ է, որ գործընթա­ցում ներգրավված լինեն և՛ ԱՄՆ‑ը, և՛ եվրո­պա­ցի­նե­րը», — ասել է նա:

Ուկրաի­նան արդեն ստո­րագրել է անվտանգության պայմա­նագրեր առանձին երկրնե­րի հետ, բայց վերլուծա­բաններն ու պաշտոնյա­նե­րը ընդունում են, որ ապա­գա­յում այդ պայմա­նագրե­րը կարող են չպահպանվել: «Դրանք պարտա­դիր ուժ չունեն և պայմա­նագրեր չեն», — նշել է Մաքֆո­լը:

Բարձրաստի­ճան ուկրաի­նա­ցի պաշտոնյան հաստա­տել է, որ նրանք «սկսում են հավա­տալ», որ հակա­մարտությունը իսկա­պես կարող է ավարտվել հաջորդ տարի, քանի որ Թրամփի ընտրությունից հետո խաղաղ համա­ձայնագրի շուրջ խոսակցություննե­րը ակտի­վա­ցել են:

«Բայց եթե չլի­նեին այս բոլոր հանկարծա­կի հրա­պա­րա­կա­յին խոսակցություննե­րը խաղաղ կարգա­վորման մասին, ես չէի հավա­տա, որ մենք մոտ ենք բանակցություննե­րին», — ասել է պաշտոնյան: «Ես պարզա­պես չեմ կարծում, որ Պուտի­նի հետ կարե­լի է որևէ համա­ձայնության հասնել», — եզրա­փա­կել է նա:

Աղբյուրը‘

https://www.washingtonpost.com/world/2024/12/23/ukraine-zelensky-russia-war-negotiations/

Թարգմա­նեց‘
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ