18.5 C
Yerevan

Օսկանյա­նի Արյունոտ Ձեռնո­ցը

Կրկին, հանուն ինքնա­մաքրման, բոլո­րը միայն մեծացնում են երկրի համար վտանգնե­րը։

Ստե­փան Սաֆարյան

Ռոբերտ Քոչարյա­նի օրոք 10 տարի ԱԳ նախա­րար եղած Վարդան Օսկանյա­նը արձա­գանքել է Արցախյան խնդրի կարգա­վորման բանակցա­յին գործընթա­ցի պատմության վերա­բերյալ հրա­պա­րա­կա­յին բանա­վի­ճե­լու ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի առա­ջարկությա­նը, իր պայմանն է առա­ջադրել․ «Ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյա­նին, որ եթե դու անկեղծ ես քո ասա­ծին, արի մենք հանրա­յին բանա­վեճ ունե­նանք, որ ես ժողովրդի առաջ քո աչքե­րին նայե­լով քեզ համո­զեմ, որ դու սխալ ես, բայց մեկ պայմա­նով, որ դու պարտվե­լուց հետո, ես համոզված եմ, որ դու կպարտվես, որովհե­տեւ սնանկ են քո բոլոր խոսքե­րը, դու խոստա­նաս մեր ժողովրդին, որ կփո­խես քո քաղա­քա­կա­նությունը ԼՂ հարցում, դու առնվազն մոտ ապա­գա­յում բանակցա­յին օրա­կարգ բերես ԼՂ հայե­րի իրենց հայրե­նիք, իրենց տնե­րը վերա­դառնա­լու հարցը»։

Մի կողմ եմ թողնում, որ վարչա­պե­տի առա­ջարկությունը բառ առ բառ ընթերցած (ինչը առանձնա­հա­տուկ է հատկա­պես իրա­վա­բաննե­րին ու դիվա­նա­գետնե­րին) ՀՀ նախկին արտգործնա­խա­րա­րը դեռևս վարչա­պե­տի առա­ջին առա­ջարկությունում նկա­տել է նրա առա­ջարկած ֆորմա­տա­յին պահանջը, այն է՝ “առա­ջին դեմքե­րով բանա­վի­ճե­լու ֆորմա­տը, այլ ոչ թե նախկին նախա­գահնե­րի “ներկա­յա­ցուցիչնե­րի հետ”, ինչը կարծեք թե հիմք է ստեղծում մերժե­լու նրա առա­ջարկությունը, քանի որ նա 2‑րդ նախա­գա­հի “ներկա­յա­ցուցիչն է”)։

Հետև­ա­բար, եթե իսկա­պես նպա­տակդ (պարոն Օսկանյա­նի) ներկա­յացված ծանր մեղադրանքնե­րից (որ, ըստ Նիկոլ Փաշինյա­նի սուբյեկտիվ մեկնա­բա­նություն-եզրա­հանգման՝ Արցախյան խնդրի բանակցա­յին գործընթա­ցում տասնամյակնե­րով քննարկվել է Արցախն Ադրբե­ջա­նին վերա­դարձնե­լը, ինչը ակա­մա­յից նախկին իշխա­նություննե­րին, այդ թվում՝ Օսկանյա­նին մեղսա­կից է դարձնում) պաշտպանվելն է, ու կանխավ գիտես, որ քո ձեռո­ցը չի ընդունվե­լու վերոնշյալ պայմա­նի պատճա­ռով, ապա ոչ թե քո նախա­պայմա­նով անի­րա­կա­նա­նա­լի մի նոր մարտա­հա­րա­վեր ես նետում, այլ հրա­պա­րա­կում ես քո կողմից կամ օրոք մշակված բոլոր կարգա­վորման տարբե­րակնե­րը, այդ թվում՝ Ընդհա­նուր պետության, Մեղրիի, Քիվե­թի ու Մադրիդյան տարբե­րակնե­րը, որոնք այս իշխա­նություննե­րը մեր հորդոր-պահանջնե­րից հետո էլ չի հրա­պա­րա­կում, իսկ իշխա­նության ներկա­յա­ցուցիչներն էլ շարունա­կում են լավա­գույն դեպքում մեզ հրամցնել ԶԼՄ-ներում տպագրված տարբե­րակնե­րը, հարցազրույցնե­րը․․․ Եթե ճիշտ ես, իշխա­նությա­նը սխալ հանե­լու մեղադրյա­լի աթո­ռին նստեցնե­լու ամե­նա­կարճ ու լավա­գույն տարբե­րա­կը դա է․․․

Բայց, ավաղ, Վարդան Օսկանյա­նը դա չէ արել․․․ Այլ շարունա­կել է իր մեկնա­բա­նություննե­րը մատուցել մեզ, ինչպես որ իշխա­նությունն է իր մեկնա­բա­նություննե­րը, բայց ոչ բնագրե­րը․․․

Այս փաստերն ինքնին խոսուն են, ու ցույց են տալիս բանա­վե­ճի կողմե­րի իրա­կան մտադրություննե­րը՝ ոչ թե հասա­րա­կության առաջ վեր հանել ճշմարտությունը, այլ նախկին կամ ներկա իշխա­նություննե­րի ինքնաարդա­րա­ցումնե­րը տեքստե­րի ընտրո­ղա­կան մեկնա­բա­նություննե­րը․․․

Բայց Վարդան Օսկանյա­նի արձա­գանքում մեկ այլ բան ինձ սարսա­փեցրեց։ Նա պայման է դնում, որ երբ բանա­վե­ճում ապա­ցուցի Նիկոլ Փաշինյա­նի մեղադրանքի սխա­լա­կա­նությունը, ապա իշխա­նություննե­րը պետք է “առնվազն մոտ ապա­գա­յում բանակցա­յին օրա­կարգ բերեն ԼՂ հայե­րի իրենց հայրե­նիք, իրենց տնե­րը վերա­դառնա­լու հարցը”․․․ Իհարկե, հայրե­նա­սի­րա­կան-էմո­ցիո­նալ ֆոնի վրա կարե­լի է ծափա­հա­րել նման մտքե­րին, անարգանքի սյունին գամել իշխա­նությա­նը, որ նա դա չի անում։ Բայց, անկախ նրա­նից, որ արտա­քին քաղա­քա­կա­նության օրա­կարգի մեջ շեշտադրումնե­րի ու խնդիրնե­րի իմ/շատերի օրա­կարգերն էլ տարբեր են իշխա­նություննե­րի օրա­կարգից, միևնույնն է, երբ նայում ես Օսկանյա­նի ասա­ծին, կարկա­մում ես․․․

Վարդան Օսկանյա­նը առա­ջարկում է պատե­րազմում պարտված Հայաստա­նին իր օրա­կարգ բերել Ադրբե­ջա­նին ներկա­յացվե­լիք պահանջ (որը, այո, միանգա­մայն արդա­րա­ցի, միջազգա­յին իրա­վունքով մեզ ու արցա­խա­հա­յե­րին վերա­պահված իրա­վունք է/, որը ապա­ցուցում է Ալիևի նառա­տի­վը, որ Հայաստա­նը ռեվանշի պլաններ ունի․․․ Կնե­րեք, բառա­խա­ղի տեղ չկա, որ ընդդի­մա­խոսվի, թե խոսքը խաղաղ եղա­նա­կով վերա­դարձի իրա­վունքի մասին է․ պետությունը երբ իր արտա­քին քաղա­քա­կան օրա­կարգում դնում է քաղա­քա­կան խնդիր՝ ըստ էության ասում է, որ դրան հասնե­լու է այսպես թե այնպես, ինչպես որ դա արել ու անում է Ադրբե­ջա­նը․․․ Ու ուզում ես հիշել, թե պարոն Օսկանյա­նի իշխա­նա­վարման այն տասնամյա­կում, երբ Հայաստա­նը հաղթած էր, այդ ե՞րբ է արտա­քին քաղա­քա­կա­նության օրա­կարգում դրել ԼՂԻՄ, ապաև ԼՂՀ մասը հանդի­սա­ցող Շահումյա­նի կամ Գետա­շե­նի շրջաննե­րի հայե­րի կամ նույն Արծվա­շե­նի, էլ չասած՝ Գանձա­կի, Բաքվի ու այլ հայաբնակ քաղաքնե­րից տեղա­հանված հայե­րի վերա­դարձի պահանջը․․․ Ու պատասխա­նը մեկն է՝ երբեք․․․ Ոչ մի փաստաթղթով․․․

Եթե հաղթած Հայաստա­նի անունից նման պահանջ չի դրվում, ինչո՞ւ է պարտադրվում դա անել պարտված Հայաստա­նին․․․ Որպեսզի պատե­րազմի պատրվակ տա՞նք Ադրբե­ջա­նին, երբ դեռ մեր ուժերն ու ռազմա­կան բալանսը վերա­կանգնված չե՞ն․․․ Երբ Ադրբե­ջանն ու Ռուսաստա­նը ընդհա­նուր դիրքո­րո­շում ունեն, որ Հայաստա՞նն է խախտել նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րությունը, որը Արցա­խից Հայաստա­նի հեռա­նա­լու ու Ռուսաստա­նի մտնե­լու մասին է․․․ Ինչի՞ համար կամ ո՞ւմ համար է դա անում Վարդան Օսկանյա­նը․․․ Օրի­նակ, կարո՞ղ էր չէ այսքան ձևա­կան (որ գիտեր իր առա­ջարկը չի ընդունվե­լու) քայլե­րից հետո, ասենք՝ պահանջեր Փաշինյա­նի հրա­ժա­րա­կա­նը, կամ պահանջեր հրա­պա­րա­կավ ներո­ղություն խնդրել հասա­րա­կությունից․․․ Ինչո՞ւ է առաջ քաշել այնպի­սի մի պայման, որը պետք է Ռուսաստա­նին, Ադրբե­ջա­նին ու Թուրքիա­յին․․․ Թեկուզև բոլո­րիս սրտում ու մտքում լինի արցա­խա­հա­յե­րի՝ Արցախ վերա­դառնա­լու երա­զանքը կամ նպա­տա­կը․․․

Ասել, թե տարի­քի բերումով Օսկանյա­նը չի գիտակցում իր ասածնե­րի հետև­անքնե­րը, կնե­րեք, չեմ համա­ձայնի․․․

Այդ դեպքում սա ի՞նչ է․․․ Մարդը իր իշխա­նության օրոք չի արել այն, ինչ կարող էր ու միգուցե պետք էր աներ, իսկ հիմա պնդում է, որ Հայաստա­նը պետք է անի մի բան, որը նոր աղե­տի պատրվակն է դառնա­լու․․․

Լավ, միթե՞ այսքան չեք սիրում այս խեղճուկրակ, տառա­պած երկի­րը, որ էսպես կարող եք արկա­ծախնդրության մեջ ներքա­շել․․․ Միթե իսկա­պես ճիշտ եմ կարդում ձեր մշա­կած Մեղրիի ու Քիվեսթի տարբե­րակնե­րը, որոնց հավա­նություն եք տվել պաշտըո­նա­պես, որ այնքան թքած ունեիք Հայաստա­նի վրա, որ նրա սուվե­րեն տարածքի՝ Մեղրիի շրջա­նը կարող էիք դարձնել հանուն Արցա­խի գործարքի վճա­րա­մի­ջոց․․․ Միթե՞ այնքան թքած ունեք Հայաստա­նի վրա, որ նույն այդ տարբե­րակնե­րում կարող էիք բանակցա­յին պատմության ընթացքում առա­ջին անգամ միակ կարգա­վորման տարբե­րա­կում բանակցա­յին սեղա­նի վրա լեգի­տի­մացնել Տավուշի մերձսահմա­նա­յին գյուղե­րի ու անկլավնե­րի “օկուպա­ցիա­յի” թեման, ընդունել, որ Տավուշում Հայաստա­նը Ղազա­խի շրջա­նից օկուպացրած գյուղեր ունի, միայն թե իշխա­նություն ու ամեն գնով Արցախ պահվեր, այդ թվում՝ Հայաստա­նը վտանգե­լու գնով․․․

2021թ․ արտա­հերթ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի քարո­զարշա­վի ժամա­նակ հատկա­պես Լոռու մարզում՝ Վանա­ձոր ու Սպի­տակ քաղաքնե­րում որպես Շիրինյան-Բաբա­ջանյան դաշինքի թեկնա­ծու իմ ծավա­լուն ելույթնե­րը եղել են այն մասին, թե ինչ վտանգ է, որ իշխա­նությունն իրեն ընդդի­մություն է ընտրում նախկին իշխա­նություննե­րին, որոնց անցյա­լում այսպի­սի բաներ կան, ու դա ինչպե՞ս է բացե­լու Հայաստա­նի ու հենց նույն իշխա­նություննե­րի թիկունքը։

Չեմ չարախնդում, ուղղա­կի տխրած ֆիքսում եմ, որ կրկին ես ճիշտ դուրս եկա, ու առկա պրո­ցե­սում նույնն է, ինչ 2021թ․․․․ Ու կրկին, հանուն ինքնա­մաքրման, բոլո­րը միայն մեծացնում են երկրի համար վտանգնե­րը․․․

Հ․Գ․ Նրանք, ովքեր կրկին չեն հասկա­նա­լու գրա­ռումը, խորհուրդ է տրվում գտնել այդ քարո­զարշավնե­րում Սյունքի ու Տավուշի վերա­բերյալ իմ ելույթնե­րը, որոնք այդպես մոռա­ցության մատնվե­ցին, ու ընտրարշավն էլ անցնում էր խլա­պուշկա-գմփցմփիկ-հրա­վա­ռություն ռեժի­մով ու մուրճ-մանգաղ-աստղիկ թեմա­նե­րով․․․ Այ դրանք լսե­լուց հետո կհասկա­նաք, թե միշտ ինչ եմ ասել ես, ու արդյոք այն որևէ մեկի պաշտպա­նություն է․․․

Առնչվող Հոդվածներ