16.9 C
Yerevan

Ստե­փա­նա­կերտի «Սփյուռքա­ցումը»


Մաս 2

Քաղա­քա­կան այդ կողմնո­րոշմանն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, տոն էր տալիս ՀՅԴ Բյուրո­յի անդամ Մուրադ Փափազյա­նը: Համե­նայն դեպս, Ստե­փա­նա­կերտում չափա­զանց բարձր էր ԼՂ ճանաչման վերա­բերյալ Ֆրանսիա­յի Ազգա­յին ժողո­վի եւ Սենա­տի ընդունած բանա­ձեւե­րից ոգեւորվա­ծությունը:

Վահրամ Աթա­նեսյան

Ստե­փա­նա­կերտում ՀՅԴ Հայ դատի գրա­սենյա­կի ղեկա­վար նշա­նակվեց Գեորգի Պետրոսյա­նը: Նա 1992թ. հունի­սից մինչեւ 1993թ. հունի­սի 14‑ը կատա­րել է ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի պարտա­կա­նություննե­րը՝ փոխա­րի­նե­լով չբա­ցա­հայտված հանգա­մանքնե­րում զոհված կամ սպանված Արթուր Մկրտչյա­նին:
Պետրոսյա­նը ԳԽ նախա­գա­հի պաշտո­նա­կա­տա­րությունից հրա­ժարվել է Քելբա­ջա­րից հայկա­կան զորքե­րը դուրս բերե­լու հարցի շուրջ Հայաստա­նի նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի հետ սուր տարա­ձայնություննե­րից հետո: Տեւա­կան ժամա­նակ Գեորգի Պետրոսյա­նը քաղա­քա­կան գործունեություն է իրա­կա­նացրել որպես ՀՅԴ Բյուրո­յի անդամ, ապա նշա­նակվել ԼՂՀ արտա­քին գործե­րի նախա­րար: Մինչ այդ նա ՀՅԴ կողմից առա­ջադրվել է Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­պե­տի թեկնա­ծու՝ 1998թվականին:
Նրա մրցա­կի­ցը ՆԳՆ նախա­րա­րի պաշտո­նից հրա­ժա­րա­կան ներկա­յացրած Կարեն Բաբա­յանն էր՝ ՊԲ հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի ավագ եղբայրը, որ, բնա­կա­նա­բար, ճանաչվել է հաղթող: ՀՅԴ Հայ դատի Ստե­փա­նա­կերտի գրա­սենյա­կի ղեկա­վա­րի պաշտո­նում Գեորգի Պետրոսյա­նը քաղա­քա­կան ակնա­ռու, հրա­պա­րա­կա­յին գործունեությամբ աչքի չի ընկել: Ըստ երեւույթին, Գրա­սենյա­կի հիմնա­կան առա­քե­լություն սահմանված էր պաշտո­նա­կան Ստե­փա­նա­կերտի եւ Եվրո­պա­յի միջեւ շփումնե­րի հաստա­տումը՝ օգտա­գործե­լով Հայ դատի եվրո­պա­կան կառույցնե­րի լոբբիստա­կան հնա­րա­վո­րություննե­րը: Այդ ուղղությամբ, ինչպես պարզ դարձավ հետա­գա իրա­դարձություննե­րից, հիմնա­կան ջանքե­րը կենտրո­նա­ցած էին Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցում Ֆրանսիա­յի աջակցությունը շահե­լու վրա:
Քաղա­քա­կան այդ կողմնո­րոշմանն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, տոն էր տալիս ՀՅԴ Բյուրո­յի անդամ Մուրադ Փափազյա­նը: Համե­նայն դեպս, Ստե­փա­նա­կերտում չափա­զանց բարձր էր ԼՂ ճանաչման վերա­բերյալ Ֆրանսիա­յի Ազգա­յին ժողո­վի եւ Սենա­տի ընդունած բանա­ձեւե­րից ոգեւորվա­ծությունը:
Իրա­կա­նում ֆրանսիա­ցի խորհրդա­րա­նա­կաննե­րի դիրքո­րո­շումը Ելի­սե­յան պալա­տին, կառա­վա­րությա­նը եւ գործա­դիր իշխա­նության մարմիննե­րին ոչինչ չէր պարտա­վո­րեցնում: Պաշտո­նա­կան Փարի­զի բացատրությունն այն էր, որ Ֆրանսիան ժողովրդա­վա­րա­կան երկիր է, իշխա­նության թեւե­րը միմյանցից անկախ են, եւ Ազգա­յին ժողովն ու Սենատն իրա­վա­սու են ցանկա­ցած հարցի վերա­բերյալ համա­ձայնեցված բանա­ձեւ ընդունել: Ծայրա­հեղ կացության մեջ հայտնված Ստե­փա­նա­կերտում, սակայն, ԼՂ վերա­բերյալ ցանկա­ցած դրա­կան վերա­բերմունք իշխա­նության եւ քաղա­քա­կան ուժե­րի կողմից ընկալվում էր իբրեւ «բաց պատուհան» կամ «նպա­տա­կին հասնե­լու հնա­րա­վո­րություն»: 2021թվականի աշնանն այդպի­սով կար սպա­սում, որ Ֆրանսիան Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցում «բացարձակ հայանպաստ դիրքո­րո­շում ունի»: Այդ լոբբիստա­կան ջանքե­րի հանրա­գումա­րում, սակայն, 2021թ. դեկտեմբե­րի 22-ին Ստե­փա­նա­կերտ այցե­լեց… Ֆրանսիա­յի գործող նախա­գահ Մակրո­նի քաղա­քա­կան ընդդի­մա­խոս, Փարի­զի Իլ դը Ֆրանս շրջա­նի ղեկա­վար Վալե­րի Պեկրե­սը:
Այդ առթիվ France 24 լրագրող Ժուլիեն Նենեն սոցցանցա­յին գրա­ռում է կատա­րել, որ «այցն անվտանգության նկա­տա­ռումնե­րից ելնե­լով չի լուսա­բանվել»: Նա միայն տեղե­կացրել է, որ Պեկրե­սը «հանդի­պել է տեղի քաղա­քա­կան առաջնորդնե­րի հետ»: Ֆրանսիա­յի նախա­գա­հի ընդդի­մա­դիր թեկնա­ծու Վալե­րի Պեկրե­սը հանդիպե՞լ է ՀՅԴ Հայ դատի Ստե­փա­նա­կերտի գրա­սենյա­կի ղեկա­վար Գեորգի Պետրոսյա­նի կամ Դաշնակցության տեղա­կան կառույցի ղեկա­վարնե­րի, խորհրդա­րա­նա­կան խմբակցության անդամնե­րի հետ՝ այդ մասին հրա­պա­րա­կա­յին տեղե­կություն հայտնի չէ: Վալե­րի Պեկրե­սի Ստե­փա­նա­կերտ այցին խիստ անհանդուրժո­ղա­կան էր Ադրբե­ջա­նի արձա­գանքը: Բաքուն ընդհուպ կասկա­ծեց, որ Ռուսաստա­նը եւ Ֆրանսիան Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցում «սեպա­րատ պայմա­նա­վորվա­ծություններ ունեն»: Հակա­ռակ դեպքում «ռուս խաղա­ղա­պահներն ինչու՞ են արտո­նել, որ Ֆրանսիա­յի նախա­գա­հի թեկնա­ծուն մուտք գործի Լեռնա­յին Ղարա­բաղ»:
Աղմուկն այնքան բարձր էր, որ ԼՂ-ում ռուսա­կան խաղա­ղա­պահ զորախմբի հրա­մա­նա­տա­րությունը ստիպված էր պարզա­բա­նում տալ, որ Վալե­րի Պեկրե­սի Ստե­փա­նա­կերտ այցի մասին տեղե­կացված չի եղել: Այդ սկանդա­լից հետո Բաքուն առա­ջին անգամ հրա­պա­րա­կա­յին դժգո­հություն հայտնեց ռուս խաղա­ղա­պահնե­րից եւ սպառնաց, որ Լաչի­նի միջանցքի վերահսկո­ղությունը կվերցնի իր իրա­վա­զո­րության ներքո: Իլհամ Ալիեւը հայտա­րա­րեց, որ Շուշիի ադրբե­ջա­նա­կան հսկիչ կետում տեղադրվել են տեսախցիկներ, որ ֆիքսում են մարդկանց եւ բեռնե­րի ցանկա­ցած տեղա­շարժ: «Մենք առայժմ այդ մեքե­նա­նե­րը չենք ստուգում, բայց առա­ջին իսկ անհրա­ժեշտության դեպքում բոլոր անհրա­ժեշտ քայլե­րը կձեռնարկենք»,- հայտա­րա­րեց նա:

[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ