16.9 C
Yerevan

Ռուսնե­րը Փորձում Են Մեղքը Հայե­րի Վրա Գցել

հիմնա­կան խնդի­րը Հայաստա­նի համա­ձայնությունն է, ու Հայաստա­նի որո­շումից է կախված, թե ինչ վախճան է ունե­նա­լու Մինսկի խումբը։ Որքան ես եմ հասկա­նում, հայկա­կան կողմը սկզբունքո­րեն դեմ չէ, բայց պահանջում է, որ խաղա­ղության հաստա­տումից հետո այդ խմբի գոյությունը այլևս հետաքրքիր չէ, այսինքն՝ սա Հայաստա­նի համար քաղա­քա­կան առևտրի առարկա է։ Մյուս բոլոր կողմե­րի համար, կարծում եմ, որ Մինսկի խումբն արդեն վաղուց գոյություն չունի, այն ուղղա­կի մինչև հիմա թղթի վրա գոյություն ունե­ցող կառույց է։

Սամվել Մելիքսեթյան

Հայաստա­նի որո­շումից է կախված՝ ինչ վախճան է ունե­նա­լու Մինսկի խումբը. սա Հայաստա­նի համար քաղա­քա­կան առևտրի առարկա է. Սամվել Մելիքսեթյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է քաղա­քա­գետ Սամվել Մելիքսեթյա­նը

– Պարո՛ն Մելիքսեթյան, ինչպե՞ս եք գնա­հա­տում ՌԴ արտգործնա­խա­րա­րության ներկա­յա­ցուցիչ Մարիա Զախա­րո­վա­յի հայտա­րա­րությունն այն մասին, որ «Մոսկվան առա­ջարկում է լուծա­րել ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցնե­րը», ի՞նչ դիրքո­րո­շում կունե­նան մյուս կողմե­րը։

– Այս հարցը մի քանի համա­տեքստում պետք է դիտարկել․ առա­ջի­նը ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի համա­տեքստն է, սա հստակ Բաքվի պահանջնե­րից մեկն է, որը Իլհամ Ալիևը հնչեցրեց նաև վերջին հարցազրույցի ժամա­նակ, ու քանի որ Ադրբե­ջա­նը Ռուսաստա­նի համար այժմ ու երկա­րատև ապա­գա­յում դիտարկվում է այս տարա­ծաշրջա­նում որպես գլխա­վոր ու դաշնա­կից երկիր, հետև­ա­բար սա ինչ-որ ձևով ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րին կամ ադրբե­ջա­նա­կան կողմին ռևե­րանս է, ցույց տալու, որ կողմե­րի դիրքո­րո­շումն այս հարցում նույնա­կան է, որ Ռուսաստա­նը սատա­րում է Ադրբե­ջա­նին և այլն։

Երկրորդը՝ իհարկե սա նաև Ռուսաստա­նին էր հարմար, քանի որ դա Արևմուտքի հետ քիչ աշխա­տող ձևա­չա­փե­րից մեկն էր, ու մենք հիշում ենք, որ մինչև 2022 թվա­կա­նը Ռուսաստա­նի ու արևմտյան երկրնե­րի միջև Արցա­խի հարցի կարգա­վորման հետ կապված իսկա­պես լուրջ տարա­ձայնություններ չկա­յին, առնվազն հայտա­րա­րություննե­րի ու տրա­մա­բա­նության մակարդա­կով։

Այս առումով ևս Ռուսաստա­նը հիմա, քանի որ չեղարկել է գրե­թե բոլոր ձևա­չա­փե­րը Արևմուտքի հետ, սա նույնպես անցյա­լից մնա­ցած ինչ-որ ատա­վիզմ է, ու պարզ է, որ Ռուսաստա­նին դա պետք չէ։ Բովանդա­կա­յին առումով, իհարկե, պարզ է, որ Մինսկի խումբն արդեն երկու տարի է՝ չի գործում, փաստա­ցի խնդի­րը, որի համար այս ձևա­չա­փը ստեղծված էր, այլևս գոյություն չունի։

Արցա­խում չկա հայ բնակչություն, այդ խնդի­րը նույնիսկ բանակցա­յին գործընթա­ցի մաս չէ այլևս, մենք տեսանք, որ Ռուսաստա­նը նաև փորձեց մեղքը բարդել Հայաստա­նի վրա, որ Հայաստա­նը 2022‑ի հոկտեմբե­րի 6‑ի Պրա­հա­յի հայտա­րա­րությամբ ճանա­չել է Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, ներառյալ՝ դրա կազմում գտնվող Ղարա­բա­ղը, թեև ղարա­բաղյան հարցի լուծումներն այս սկզբունքին չեն հակա­սում, որովհետև տարբե­րակնե­րի զգա­լի մասը հենց տարածքա­յին ամբողջա­կա­նությունը պահպա­նե­լով՝ նաև կարգա­վի­ճա­կի մասին էր։

Այս առումով սրանք քաղա­քա­կան մանի­պուլյա­ցիա­ներ են, որտեղ, ինչպես նշե­ցի ադրբե­ջա­նա­կան կողմի հետ համե­րաշխությունն են ցուցա­բե­րում, Արևմուտքի հետ պարզ է, որ այլևս անե­լիք չունեն այս հարցում, և, ի վերջո, Հայաստա­նի վրա են բարդում պատասխա­նատվությունը, որ խումբը դադա­րեց գործե­լուց։

Մենք գիտենք, որ 2020 թվա­կա­նի պատե­րազմից հետո Ադրբե­ջա­նը այլևս ուղղա­կի չէր ընկա­լում այս ձևա­չա­փը, ու մենք հիշում ենք, թե ինչ սառը ընդունե­լություն ունե­ցան Մինսկի խմբի ամե­րիկյան ներկա­յա­ցուցիչնե­րը, երբ 2021-ին Բաքու այցե­լե­ցին։

– Մյուս կողմե­րի դիրքո­րո­շումը ո՞րն է լինե­լու։

– Կարծում եմ՝ հիմնա­կան խնդի­րը Հայաստա­նի համա­ձայնությունն է, ու Հայաստա­նի որո­շումից է կախված, թե ինչ վախճան է ունե­նա­լու Մինսկի խումբը։ Որքան ես եմ հասկա­նում, հայկա­կան կողմը սկզբունքո­րեն դեմ չէ, բայց պահանջում է, որ խաղա­ղության հաստա­տումից հետո այդ խմբի գոյությունը այլևս հետաքրքիր չէ, այսինքն՝ սա Հայաստա­նի համար քաղա­քա­կան առևտրի առարկա է։ Մյուս բոլոր կողմե­րի համար, կարծում եմ, որ Մինսկի խումբն արդեն վաղուց գոյություն չունի, այն ուղղա­կի մինչև հիմա թղթի վրա գոյություն ունե­ցող կառույց է։

– Պարո՛ն Մելիքսեթյան, որոշ վերլուծա­բաններ ասում են, որ եթե այս ձևա­չա­փը դադա­րի գոյություն ունե­նա­լուց, ապա դա նշա­նա­կե­լու է, որ Արցա­խի հարցը վերջնա­կա­նա­պես փակվե­լու է։ Որո՞նք կլի­նեն այդ վտանգնե­րը, եթե ի վերջո լուծարվի այդ ձևա­չա­փը։

– Որոշ վերլուծա­բաններ մինչև հիմա համա­րում են, որ Սևրի պայմա­նա­գի­րը ուժի մեջ է։ Երբ Արցա­խում հայություն կար, երբ հայկա­կան կողմի վերահսկո­ղության տակ էին յոթ շրջաննե­րը, կար Մինսկի խմբի ձևա­չա­փը, որը ղարա­բաղյան հարցի խաղաղ կարգա­վորման մի քանի տարբեր առա­ջարկներ արեց, բայց մենք տեսանք, որ բոլոր այդ ջանքերն ապարդյուն են, ու նաև այն, որ Ադրբե­ջա­նի դիրքե­րը գնա­լով ավե­լի ու ավե­լի էին կոշտա­նում, ուժե­րի բալանսն էր խախտվում, և Ադրբե­ջա­նը գնաց հարցի ռազմա­կան լուծման։ Հետև­ա­բար, ենթադրել, որ Արցա­խի հարցի կարգա­վո­րումը կախված էր նման ձևա­չա­փե­րի գոյությունից, մեղմ ասած, լուրջ չէ։

Արցա­խում հայ բնակչության ներկա­յությունն ու հայկա­կան ռազմա­կան ներկա­յությունն էին գլխա­վոր երաշխիքնե­րը, որ Արցախն ունե­նար քաղա­քա­կան ապա­գա, բայց քանի որ Հայաստա­նը պարտվեց պատե­րազմում, ու հետո եղավ 2023‑ի այդ էթնիկ զտումը, ակնկա­լել, որ ինչ-որ մեկը արցախցի­նե­րին կվե­րա­դարձնի, ու ավե­լի բարենպաստ պայմաններ կլի­նեն, որ մենք լուծենք այդ հարցը, ես համա­րում եմ ամե­նաա­նի­րա­տե­սա­կան տարբե­րա­կը։

Հետև­ա­բար Մինսկի խումբը, ցավոք սրտի, արդեն պատմա­կան երև­ույթ է՝ անկախ մեր ցանկությունից, եթե անգամ շարունա­կի գոյություն ունե­նալ թղթի վրա, միևնույն է, Արցա­խի ճակա­տա­գիրն իրա­կա­նում կախված էր Արցա­խում հայկա­կան ներկա­յությունից, որն այլևս, ցավոք, չկա։

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ