13.4 C
Yerevan

Ոչ Նահանջ, Ոչ Հարձա­կում

Որոշ ռազմա­ճա­կա­տա­յին հրա­մա­նա­տարներ նշում են, որ պայմաննե­րը ծանր են, մարտա­կան ոգին՝ ցածր, իսկ զինվորնե­րը կասկա­ծում են հրա­մա­նա­տա­րության որո­շումնե­րին, նույնիսկ Կուրսկը օկուպացնե­լու նպա­տա­կին։

The Independent.-ը գրում է, որ թուլա­ցած ուկրաի­նա­կան զորքե­րը ռիսկի տակ են՝ կորցնե­լու ևս ավե­լի շատ այն հողե­րը, որոնք մեծ դժվա­րությամբ էին նվա­ճել Կուրսկում
Ռուսաստա­նի տարածքում հինգ ամիս շոկա­յին հարձակման սկսվե­լուց հետո, ուկրաի­նա­կան զորքե­րը թուլա­ցած ու բարո­յալքված են՝ աճող պարտության վտանգի ֆոնին Կուրսկում։ Այս տարա­ծաշրջա­նը մի կողմից փորձում են պահել ամեն գնով, իսկ մյուս կողմից կասկածներ կան՝ արժե՞ր արդյոք ընդհանրա­պես ներխուժել այնտեղ։
Մարտե­րը այնքան ինտենսիվ են, որ որոշ ուկրաի­նա­կան հրա­մա­նա­տարներ չեն կարո­ղա­նում տարհա­նել զոհվածնե­րին։ Կապի ուշա­ցումնե­րը և անհա­ջող ընտրված տակտի­կան կյանքեր են արժե­նում, իսկ զորքե­րը գրե­թե հնա­րա­վո­րություն չունեն հակագրո­հե­լու, հայտնում են The Associated Press-ին յոթ ռազմա­ճա­կա­տա­յին զինվորներ ու հրա­մա­նա­տարներ՝ անա­նունության պայմա­նով։
«Մենք, ինչպես ասում են, ընկել ենք կրա­վո­րա­կան բույն։ Մենք խառնաշփո­թի մեջ ենք մտել»,- ասում է 95-րդ դեսանտա­յին բրի­գա­դի մայոր Ստե­պան Լուցի­վը։
Որոշ ռազմա­ճա­կա­տա­յին հրա­մա­նա­տարներ նշում են, որ պայմաննե­րը ծանր են, մարտա­կան ոգին՝ ցածր, իսկ զինվորնե­րը կասկա­ծում են հրա­մա­նա­տա­րության որո­շումնե­րին, նույնիսկ Կուրսկը օկուպացնե­լու նպա­տա­կին։
Մեկ այլ հրա­մա­նա­տար ասում է, որ իր ենթա­կա­նե­րը հաճախ ստա­նում են իրա­կա­նությա­նը չհա­մա­պա­տասխա­նող հրա­մաններ կապի ուշա­ցումնե­րի պատճա­ռով։ «Նրանք չեն հասկա­նում՝ որտեղ է մեր կողմը, որտեղ՝ թշնա­մին, ինչն է մեր վերահսկո­ղության տակ, իսկ ինչը՝ ոչ»,- ասում է նա։ «Նրանք չեն հասկա­նում օպե­րա­տիվ իրա­վի­ճա­կը, ուստի մենք գործում ենք մեր հայե­ցո­ղությամբ»։
Մի վաշտի հրա­մա­նա­տար պատմում է, որ վերա­դաս հրա­մա­նա­տարնե­րը բազմիցս մերժել են իր խնդրանքը՝ փոխել ստո­րա­բա­ժանման պաշտպա­նա­կան դիրքը, քանի որ նա գիտի, որ իր մարդիկ չեն կարող պահել ռազմա­ճա­կա­տա­յին գիծը։
«Նրանք, ովքեր մինչև վերջ են կանգնում, վերջում անհետ կորած են համարվում»,- ասում է նա։ Նրա խոսքով՝ վերջին չորս ամիսնե­րի ընթացքում առնվազն 20 ուկրաի­նա­ցի զինվորնե­րի մարմիններ մնա­ցել են մարտա­դաշտում, քանի որ մարտե­րը չափա­զանց ինտենսիվ էին՝ առանց նոր զոհե­րի տարհա­նե­լու համար։
Ուկրաի­նա­ցի զինվորնե­րը նշում են, որ պատրաստ չէին Կուրսկում Ռուսաստա­նի ագրե­սիվ հակագրո­հին և չեն կարո­ղա­նում հակագրո­հել կամ նահանջել։
«Այլ տարբե­րակ չկա։ Մենք այստեղ կպայքա­րենք, որովհետև եթե պարզա­պես նահանջենք մեր սահմաններ, նրանք չեն կանգնի, նրանք կշա­րունա­կեն առաջխա­ղա­ցումը»,- ասում է անօ­դա­չու ստո­րա­բա­ժանման հրա­մա­նա­տարնե­րից մեկը։
Աղբյուրը՝ Independent

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ