23 C
Yerevan

Ժամա­նա­կը Կճշտի Թե Ինչն Ինչոց է, Եւ Ով Ով էր

Նոյեմբե­րին Վարդանյա­նը նշա­նակվեց պետա­կան նախա­րար՝ լայն լիա­զո­րություննե­րով: Արա­յիկ Հարությունյա­նը նրան վերա­պա­հեց ընդհուպ արտա­քին քաղա­քա­կա­նության մշա­կումը եւ իրա­կա­նա­ցումը, մի լիա­զո­րություն, որ սահմա­նադրությամբ վերա­պահված է բացա­ռա­պես երկրի նախա­գա­հին:

Վահրամ Աթա­նեսյան

«Բռնա­զավթված տարածքնե­րի մասին» օրենքի քվեարկությունից չորս օր անց Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը մեկնեց Մոսկվա, որտեղ Վլա­դի­միր Պուտի­նի հետ ստո­րագրեց «Ռազմա­վա­րա­կան համա­գործակցության եւ դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի մասին» հռչա­կա­գիր, որի միայն հրա­պա­րա­կա­յին մասը բաղկա­ցած է ավե­լի քան քառա­սուն կետից: Կա՞ն ոչ հրա­պա­րա­կա­յին դրույթներ կամ կից «հավելվածներ», որ չեն հանրայնացվել եւ, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, չեն հանրայնացվի՝ մնում է ենթադրել:
Փաստն այն է, որ նույն օրը Վլա­դի­միր Պուտի­նը հյուրընկա­լել է նաեւ Պակիստա­նի վարչա­պետ Իմրան Խանին, իսկ Ադրբե­ջա­նը եւ Պակիստա­նը ռազմա­վա­րա­կան գործընկերներ են ավե­լի քան երեք տասնամյակ. Իսլա­մա­բա­դը ԽՍՀՄ փլուզումից ի վեր Հայաստա­նի անկա­խությունը չի ճանա­չել, դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ չի հաստա­տել:

Պուտին-Ալիեւ հանդի­պումից երկու օր անց՝ 2022թ. փետրվա­րի 24-ին, Ռուսաստա­նը պաշտո­նա­պես հայտա­րա­րեց Դոնբա­սում «հատուկ ռազմա­գործո­ղություն սկսե­լու» մասին: Ըստ էության, Մոսկվան Կիեւին պատե­րազմ հայտա­րա­րեց:
Մեկ ամիս անց Բաքու ժամա­նեց ՌԴ պաշտպա­նության նախա­րա­րության բարձրաստի­ճան պատվի­րա­կությունը՝ գենե­րալ-գնդա­պետ Կիմի գլխա­վո­րությամբ: Երկու օր հետո՝ 2022թ. մարտի 24-ին ադրբե­ջա­նա­կան զինված ուժերն անարգել շրջանցե­ցին ռուսա­կան զորախմբի դիտա­կե­տը եւ մտան Ասկե­րա­նի շրջա­նի Փառուխ գյուղը, ապա շարժվե­ցին Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Երկօրյա ծանր մարտե­րի հետեւանքով բարձունքի մի հատվա­ծի վերահսկո­ղությունն անցավ հակա­ռա­կորդին:

Իրա­վի­ճակն ավե­լի սրվեց հուլի­սի վերջին օրե­րին, երբ Ադրբե­ջա­նը հայտա­րա­րեց «երկու զինվո­րա­կա­նի զոհվե­լու, մի քանի­սի վիրա­վորվե­լու» եւ ի պատասխան՝ «վրեժխնդրության ռազմա­գործո­ղություն սկսե­լու» մասին: Մոտ մեկ շաբաթ տեւած բախումնե­րից հետո Պաշտպա­նության բանա­կը շփման գծի ողջ երկայնքով, բայց հատկա­պես Լաչի­նի միջանցքում ունե­ցավ դիրքա­յին ցավոտ կորուստներ: Օգոստո­սի 5‑ին ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության »միջնորդությամբ» մարտե­րը դադա­րե­ցին:

Ադրբե­ջա­նը պահանջեց, որ հայկա­կան բնակչությունը հեռա­նա Լաչի­նի (Բերձոր) քաղա­քից, Աղավնո եւ Սուս գյուղե­րից, իսկ Գորիս-Ստե­փա­նա­կերտ մայրուղին անցնի նոր երթուղով: Ի՞նչ քննարկումներ են անցկացվել այդ հարցի շուրջ՝ հայտնի չէ: Պաշտո­նա­կան Ստե­փա­նա­կերտը, մինչդեռ, հավաստիացնում էր, որ Լաչի­նի «միջանցքի իրա­վա­կան կարգա­վի­ճա­կը չի փոխվում»:

Այդ օրե­րին լուրեր էին տարածվում, որ Աղավնո­յի տարածքում փոքր հիդրոէ­լեկտրա­կա­յա­նի հարցով ադրբե­ջա­նա­կան կողմի հետ բանակցություններ են տարվում, որպեսզի սեփա­կա­նա­տե­րը փոխհա­տուցում ստա­նա: Ամե­նա­տարբեր շրջա­նակնե­րում խոսվում էր, որ հէկ‑ը «պատկա­նում է ՀՅԴ-ական անձանց»: Մեկ շաբթվա տարբե­րությամբ Բեյրութ այցե­լե­ցին Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Արթուր Թովմասյա­նը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտա­լի Բալա­սանյա­նը:

Ըստ պաշտո­նա­կան հաղորդագրության, նրանք հանդի­պում են ունե­ցել Մեծի Տանն Կիլի­կիո կաթո­ղի­կոս Արամ Ա‑ի հետ, քննարկել Լեռնա­յին Ղարա­բա­ղում ստեղծված իրա­վի­ճա­կը: Թե իրա­կա­նում ի՞նչն է Արցա­խի ԱԺ նախա­գա­հին եւ Անվտանգության խորհրդի քարտուղա­րին Բեյրութ տարել, հարցե­րի ինչ շրջա­նակ է քննարկվել, այդ մասին որեւէ տեղե­կություն հայտնի չէ: Ստե­փա­նա­կերտում, սակայն, իշխա­նություննե­րի հետ կապ ունե­ցող բազմա­թիվ անհատներ վստահ էին, որ Աղավնո­յի փոքր հէկ‑ի դիմաց սեփա­կա­նա­տե­րե­րը փոխհա­տուցում ստա­ցել են:

Օգոստոսյան լարվա­ծությունից կարճ ժամա­նակ անց Ստե­փա­նա­կերտ եկավ Ռուբեն Վարդանյա­նը: Մինչ այդ նա հարցազրույց էր տվել «Ֆորբս» ամսագրի ռուսա­կան տարբե­րա­կին եւ ասել, որ Արցա­խում որեւէ պաշտոն ստանձնե­լու հավակնություն չունի: Ընդ որում, նա հատուկ ընդգծել էր, որ Լեռնա­յին Ղարա­բաղն, այնուա­մե­նայնիվ, չճա­նաչված տարածք է , եւ ինքը չէր ցանկա­նա «Ռուսաստա­նին անհարմա­րություն պատճա­ռել»:

Նույն տեղում, սակայն, Ռուբեն Վարդանյանն ասել է, որ Ադրբե­ջա­նի համար իր հետ բանակցելն ավե­լի հեշտ կլի­նի, քանի որ ինքը պատե­րազմի մասնա­կից չէ, ինչից պարզ հասկացվում էր, որ նրան պետա­կան նախա­րար նշա­նա­կե­լու մասին լուրերն առնվազն հիմնա­զուրկ չեն: Նոյեմբե­րին Վարդանյա­նը նշա­նակվեց պետա­կան նախա­րար՝ լայն լիա­զո­րություննե­րով: Արա­յիկ Հարությունյա­նը նրան վերա­պա­հեց ընդհուպ արտա­քին քաղա­քա­կա­նության մշա­կումը եւ իրա­կա­նա­ցումը, մի լիա­զո­րություն, որ սահմա­նադրությամբ վերա­պահված է բացա­ռա­պես երկրի նախա­գա­հին:

Փաստա­ցի դա «պետա­կան հեղաշրջման» համարժեք իրա­դարձություն էր, որով եւ նշա­նա­վորվեց ԼՂՀ իրա­վա-քաղա­քա­կան դեգրա­դա­ցիա­յի արդեն հրա­պա­րա­կա­յին-բացա­հայտ փուլը: Հաջորդած գրե­թե մեկ տարվա անկումը միանգա­մայն օրի­նա­չափ եւ տրա­մա­բա­նա­կան էր:

Բաց է մնում մի խնդիր. դա գիտակցված «նահա­տա­կության» ընտրությու՞ն էր, քաղա­քա­կան անձեռնհասությու՞ն, թե՞՝ կոլա բորանտություն(համագործակցություն թշնա­մու հետ): Երեւի ժամա­նա­կը կճշտի ինչն ինչոց, եւ ով ով էր:

Առնչվող Հոդվածներ