18.5 C
Yerevan

Եթե Տեսնեինք, Եթե Հասկա­նա­յինք

Եթե կարո­ղա­նում ես ստեղծել զուտ ազգա­յին շահե­րի հիման վրա պետություննե­րի դաշինքներ, ապա շանս ունես փրկվե­լու, մի բան էլ՝ քո գործե­րը բարե­լա­վե­լու։ Եթե չես կարո­ղա­նում դա անել կամ սխալ ուղղություննե­րով ես գնում, անհույս է։

Մանվել Սարգսյան

Այս 30 տարում քաղա­քա­կան գործիչնե­րը կարող էին խուսա­փել խոշո­րա­գույն սխալնե­րից, եթե չառաջնորդվեին հին համա­կարգի տրա­մա­բա­նությամբ. Սարգսյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է քաղա­քա­գետ Մանվել Սարգսյա­նը

– Պարո՛ն Սարգսյան, ավարտին է մոտե­նում 2024 թվա­կա­նը, արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ ի՞նչ ձեռքբե­րումներ ունե­ցավ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը, ի՞նչ փոփո­խություններ եղան աշխարհում։

– Այս տարվա արտա­քին գործընթացնե­րը՝ հատկա­պես տարե­վերջին Սիրիա­յի դեպքե­րը, մինչ այդ Ուկրաի­նա-Ռուսաստան, ավե­լի շատ մարդկանց են համո­զում, որ աշխարհում կատարվում են արմա­տա­կան փոփո­խություններ։ Հին աշխարհա­կարգը աչքի առաջ վերա­նում է, ու պետություննե­րը հայտնվում են մի վիճա­կում, երբ կարող են գործել՝ միայն իրենց ազգա­յին շահե­րից ելնե­լով: Մենք տեսնում ենք, թե պետություններն ինչպես են արհա­մարհում միջազգա­յին դատա­րա­նի որո­շումնե­րը, արհա­մարհում են ՄԱԿ-ին, կոնկրետ Իսրա­յե­լին ենք տեսնում, ինչ-որ փոքր երկրներ, որոնք իրենցից բան չեն ներկա­յացնում, մատ են թափ տալիս ԱՄՆ‑ի վրա, Ֆրանսիա­յի վրա:

Այս ամե­նը ցույց է տալիս, որ մենք անցնում ենք լրիվ ուրիշ կարգի, երբ սառը պատե­րազմ կոչվող համա­կարգի նորմե­րը, որոնք կայուն են եղել Երկրորդ համաշխարհա­յի­նից հետո, սկսում են կորցնել ազդե­ցությունը միջազգա­յին հարա­բե­րություննե­րի վրա, ու այս մասին շատերն են խոսում։ Սա շատ էական է, նախ նրա համար, որ ոչ մեկը չի կարող իմա­նալ որևէ պետության ապա­գան, փոփո­խա­կան իրա­վի­ճակնե­րում որևէ պետություն պաշտպանված չէ, անգամ գերտե­րություննե­րը պաշտպանված չեն, կարող են փլուզվել։

Այն հիմնա­կան սկզբունքնե­րը՝ տարածքա­յին ամբողջա­կա­նությունն ու մարդու իրա­վունքնե­րը, որոնց վրա կառուցված էր հին համա­կարգը, արդեն իսկ կորցրել են իրենց նշա­նա­կությունը, բացի այդ՝ ագրե­սիվ քաղա­քա­կա­նություն ծնող գործոննե­րի են վերածվել, մանա­վանդ՝ սուվե­րե­նությունն ու տարածքա­յին ամբողջա­կա­նությունը ֆաշիստա­կան Գերմա­նիա­յի ռեժիմներ են ծնում արդեն, մենք դա տեսնում ենք Ադրբե­ջա­նում, տեսնում ենք Իսրա­յե­լում, նաև Ռուսաստա­նում:

Այն հանգա­մանքը, որ հին համա­կարգում պատե­րազմը թույլատրվում է միայն ինքնա­պաշտպա­նության համար, արդեն հիմա ցանկա­ցա­ծը իր ագրե­սիվ պատե­րազմը կարո­ղա­նում է ձևա­կերպել որպես ընդա­մե­նը ինքնա­պաշտպա­նություն։ Ու բոլո­րը վարակվում են սրա­նով, մենք գնա­լով ավե­լի ու ավե­լի վատ բան կտեսնենք, եթե այսօր տասնյակ հազա­րա­վոր քաղաքներ են հողին հավա­սա­րեցվում, ապա վաղն արդեն միլիո­նա­նոց քաղաքներ ենք տեսնե­լու հողին հավա­սա­րեցված։

Ի՛նչ ձեռքբե­րում ունե­ցավ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը․ մեզ մոտ դեռ Խորհրդա­յին Միության փլուզման վերջին տարի­նե­րից՝ հենց 80-ական թվա­կաննե­րից, քաղա­քա­կան գործիչնե­րը շատ նեղ են տեսել ամեն բան, ընդա­մե­նը տեսնում էին լոկալ իրա­դարձություննե­րը՝ Խորհրդա­յին Միությունում կատարվող, շատ նեղ էին տեսնում, թե ի՛նչ է նշա­նա­կում Ղարա­բաղյան շարժում կամ ընդհանրա­պես որևէ շարժում։

Այս երե­սուն տարվա մեջ որքան խոշո­րա­գույն սխալներ կարող էին թույլ չտալ քաղա­քա­կան գործիչնե­րը, եթե չառաջնորդվեին հին համա­կարգի տրա­մա­բա­նությամբ: Նրանց թվում էր, թե ամեն բան նույնն է, պետք է այդ նորմե­րը պահել, ու կունե­նաս հաջո­ղություն, բայց մենք տեսանք լրիվ հակա­ռա­կը ու կոնկրետ մեր մաշկի վրա զգա­ցինք դրա հետև­անքնե­րը։

Մենք արդեն պետք է նայենք նոր իրո­ղություննե­րին՝ առանց այդ հին նորմե­րից կառչե­լու։ Հիմա ասում են՝ մենք լեգի­տիմ ենք լինե­լու, ու դա մեզ պաշտպա­նե­լու է, բայց մենք լեգի­տիմ ենք լինե­լու 40–50 տարվա նորմե­րից ելնե­լով, որոնք այսօր չեն գործում, կառչե­լով մեռած նորմե­րից՝ կորցնում ենք ամեն ինչ։

– Հիմա ի՞նչ պետք է անի Հայաստա­նի իշխա­նությունը, որ ժամա­նա­կին թույլ տված սխալնե­րը չկրկնի։

– Առա­ջի­նը պետք է հասկա­նա, թե ինչպես են այսպի­սի իրա­վի­ճակնե­րում պետություններն իրենց պաշտպա­նում, իսկ դրանք դաշինքներն են: Եթե կարո­ղա­նում ես ստեղծել զուտ ազգա­յին շահե­րի հիման վրա պետություննե­րի դաշինքներ, ապա շանս ունես փրկվե­լու, մի բան էլ՝ քո գործե­րը բարե­լա­վե­լու։ Եթե չես կարո­ղա­նում դա անել կամ սխալ ուղղություննե­րով ես գնում, անհույս է։

Աշխարհի քարտե­զը երբեք չի լինե­լու այն, ինչ եղել է, բայց դա մեզա­նում շատ դժվար են հասկա­նում, այս ամե­նը արվում է քաղա­քա­կան մտա­ծո­ղություն ունե­ցող մարդկանց կողմից։

Ես հիմա չեմ ուզում թվարկել այն բոլոր սխալնե­րը, որ գործել են Հայաստա­նի բոլոր ժամա­նակնե­րի իշխա­նություննե­րը, այն բոլոր հնա­րա­վո­րություննե­րը, որ բաց են թողել, բայց պետք է հասկա­նալ, որ այսօրվա վիճա­կը այդ կուտակված սխալնե­րի հետև­անքն է, իսկ կուտակված սխալնե­րը կրկնվում են մեզա­նում, որովհետև մարդիկ չեն հասկա­ցել, թե աշխարհն ինչ արմա­տա­կան փոփո­խություննե­րի է գնա­ցել, նրանք գործում են այնպես, ինչպես 60–70-ականներին են գործել։

Պարզ է, որ հնից կառչածնե­րը տանուլ են տալիս, դա օրենք է, ժամա­նա­կին Ադրբե­ջա­նը, Վրաստա­նը կառչե­ցին Ռուսաստա­նից ու տանուլ տվե­ցին, 94-ից հետո էլ նույն սխալն արեց Հայաստա­նը։ Հիմա էլ մեզա­նում շարունա­կում են ապա­վի­նել հնին, դա մեզա­նում լեգի­տիմ լինե­լու ռազմա­վա­րությունն է․ մտնենք սրա տակ ու մենք ապա­հովված են, հույսը սա է ու դա ամեն օր լսում եմ իշխա­նա­կան քարո­զիչնե­րի ու առա­ջին դեմքե­րի կողմից, այս մանկա­միտ մոտե­ցումն է դեռ գերիշխո­ղը։

Նորը ստեղծե­լը դժվար է, որովհետև աննա­խա­դեպ է, աննա­խա­դեպ քայլեր պետք է արվեն, ինչ անում է հիմա Ալիևը, ասում է՝ ես նոր իրա­կա­նություն եմ ստեղծում, ու բոլո­րը պետք է հաշվի նստեն, բոլոր նրանք, ովքեր նոր իրա­կա­նություն են ստեղծում, առաջ են անցնում, հնից կառչածներն էլ տանուլ են տալիս, դե, մենք հնից կառչած ենք։

– Պարո՛ն Սարգսյան, աշխարհա­քա­ղա­քա­կան այս զարգա­ցումնե­րի ֆոնին, երբ Հայաստա­նի իշխա­նությունը շարունա­կում է կառչած մնալ հնից, ինչպես ասում եք, ի՞նչ է սպա­սում պետությա­նը։

– Ի՞նչ պետք է սպա­սի, աչքի առաջ տեսնում ենք։ Թուրքիա­յից անընդհատ հայտա­րա­րություններ են անում, գլխա­վոր շտա­բի անդամնե­րը Բաքվում են, Բաքուն պատրաստում են, հարցե­րը լուծում են այնպես, ինչպես Սիրիա­յում, ինչպես ուզում են, այնպես էլ լուծում են։ Նախա­պատրաստվում են, համո­զում են այս կամ այն գերտե­րությա­նը ու գործերն անում են, ուրիշ ձև չկա, դա է միակ ձևը։

– Այսինքն, Հայաստա­նի համար ևս տեսնում եք այն սցե­նա­րը, ինչ տեսանք Սիրիայո՞ւմ։

– Որևէ երաշխիք չկա, որ Հայաստա­նի դեմ չի արվի այն նույնը, ինչ արվեց Լեռնա­յին Ղարա­բա­ղում, անգամ կարող են ամբողջո­վին կրկնել դա։ Բոլոր թեզե­րը, պահանջնե­րը ներկա­յացնում են, այստեղ մարդիկ էլ հույս ունեն, որ ինչ-որ փաստա­թուղթ կստո­րագրեն, որով Ադրբե­ջա­նի բոլոր պայմաննե­րը ընդունված կլի­նեն, դա կմեղմացնի վիճա­կը։ Ամեն բան սպա­սե­լի է, ո՞վ կարող էր ասել, որ կարող են տեղի ունե­նալ զարգա­ցումներ, ինչպի­սիք են ռուս-ուկրաի­նա­կան, սիրիա­կան իրա­դարձություննե­րը։

Սպառնա­լիքնե­րով լի տարի է սպասվում, Եվրո­պան է փորձում ստեղծել միասնա­կան ուժեր, որ դիմադրի, ոչ մի պետություն հույս չունի, որ որևէ մեկն իրեն կպաշտպա­նի, եթե հարձակման ենթարկվի, որովհետև եղած կառույցնե­րը, արդեն ասա­ցի, չեն գործում, ամեն ինչ կոնսենսուսի վրա է:

Կոնսենսուսի վրա ստեղծված միջազգա­յին ինստի­տուտներ էին և՛ ԵՄ‑ն, և՛ ՆԱՏՕ‑ն, բայց նրանց կոնսենսուսը աշխա­տում է միայն ստա­բիլ ժամա­նակնե­րում, նման պայմաննե­րում մի Հունգա­րիա կարող է ամբողջ ԵՄ‑ն քանդել, որովհետև մի պետություն կարող է թույլ չտալ, որ որևէ միջազգա­յին կազմա­կերպություն որո­շում ընդունի, այսպի­սի իրա­վի­ճակ է ստեղծվել, ու բնա­կան է, որ սկսե­լու են քանդվել այդ կառույցնե­րը։ Աշխարհը արմա­տա­կան փոփո­խություննե­րի է գնում, մարդիկ էլ սա դեռ ամբողջո­վին չեն ընկա­լում, մյուս տարի կհասկա­նան, երբ Թրամփը սկսի պաշտո­նա­վա­րել։

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ