15.1 C
Yerevan

Ստե­փա­նա­կերտի «Սփյուռքացում»ը

Մաս 5

Տեսա­կա­նո­րեն, իհարկե, չի բացառվում, որ ՀՅԴ-ին հնա­րա­վո­րություն չեն տվել, որպեսզի Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նի միջո­ցով իրացնի ԼՂ կարգա­վորման իր «ծրա­գի­րը», նրան զրկել են ամբողջա­կան իշխա­նությունից և օրա­կարգ բերել Սամվել Շահրա­մանյա­նին ընտրե­լու առաջնա­հերթությունը:

Վահրամ Աթա­նեսյան

2023թ. հուլի­սի 27-ին Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ազգա­յին ժողո­վի մամուլի ծառա­յությունը ԱԺ նախա­գահ Արթուր Թովմասյա­նի անունից տարա­ծեց հետեւյալ հայտա­րա­րությունը. «Իմ անձնա­կան որոշմամբ քաղա­քա­կան պատասխա­նատվություն եմ վերցնում՝ հեռա­նա­լու Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի պաշտո­նից, բայց միշտ հավա­տա­րիմ կմնամ 1991 թվա­կա­նին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղա­փա­րին»:

Նախօ­րեին Արթուր Թովմասյանն արդեն հայտնել էր, որ պատրաստվում է հրա­ժա­րա­կան ներկա­յացնել, բայց պատճա­ռա­բա­նել, որ այդ քայլին գնում է «բժիշկնե­րի խորհրդով»: Ինչու՞ նա պաշտո­նա­կան հայտա­րա­րությամբ իր հրա­ժա­րա­կա­նի քաղա­քա­կան պատճա­ռը բացա­հայտեց՝ մնում է գաղտնիք:
Ուշադրություն է գրա­վում Թովմասյա­նի ձեւա­կերպումը, որ ոչ թե պատասխա­նատվությունից ձերբա­զատվում է , այլ «քաղա­քա­կան պատասխա­նատվություն է վերցնում, բայց միշտ հավա­տա­րիմ կմնա հանրաքվեով ընդունված գաղա­փա­րին»:

Այդ ենթա­տեքստա­յին ակնարկով Արթուր Թովմասյա­նը փորձել է հասկացնել, որ Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի պաշտո­նից իր հեռա­նա­լը կանխո­րո­շում է Լեռնա­յին Ղարա­բա­ղի պետա­կա­նության կորու՞ստը, թե՞ արձա­նագրել է, որ ինքը «նիկո­լա­կան» չէ եւ հեռա­նում է, որպեսզի իրեն նման վերագրում անե­լու առիթ այլեւս չլի­նի՝ նույնպես պարզ չէ: Այդ մասին, թերեւս, Արթուր Թովմասյանն ինչ-որ ժամա­նակ մեկնա­բա­նություն կտա:

Օգոստո­սի 7‑ին «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նը հարցազրույց ունե­ցավ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգա­մա­վոր Գեղամ Մանուկյա­նի հետ, որ ասաց, թե ԼՂ ԱԺ նախա­գա­հի պաշտո­նում Դավիթ Իշխանյա­նի թեկնա­ծությունն առա­ջադրե­լու համար Արցա­խի գործող եւ նախկին նախա­գահնե­րը խնդրանքով դիմել են Դաշնակցության Բյուրո­յին, որը տեւա­կան քննարկումնե­րից հետո տվել է համա­ձայնությունը եւ առա­ջադրել պայման՝ իշխա­նություննե­րի հետ տարա­ձայնություններ ունե­նա­լու դեպքում Դավիթ Իշխանյա­նը կունե­նա պաշտո­նը թողնե­լու լիա­կա­տար ազա­տություն:

Նույն տեղում Գեղամ Մանուկյա­նը պարզա­բա­նեց, որ ՀՅԴ‑ը Արցա­խի հարցում իր պատկե­րա­ցումնե­րը ներկա­յացնե­լու է Դավիթ Իշխանյա­նի միջո­ցով, որ, ի դեպ, Դաշնակցության Բյուրո­յի անդամ է: Մանուկյանն, ըստ էության, բացա­հայտեց, որ ՀՅԴ Բյուրոն ԼՂ հարցի միակ օպտի­մալ տարբե­րակ է տեսնում այն, ինչ նրա անունից կներկա­յացնի ԱԺ նախա­գահ ընտրված Դավիթ Իշխանյա­նը:

Բայց Արցա­խի գործող եւ նախկին նախա­գահնե­րի «խնդրանքով», խորհրդա­րա­նի հինգ քաղա­քա­կան ուժե­րից չորսի միա­ձայն քվեարկությամբ ընտրված Դավիթ Իշխանյանն այդ կարգա­վի­ճա­կում, փաստա­ցի որպես Ստե­փա­նա­կերտում ՀՅԴ Բյուրո­յի հատուկ ներկա­յա­ցուցիչ, որ ստա­ցել էր Ամե­նա­յան հայոց եւ Մեծի տանն Կիլի­կիո կաթո­ղի­կոսնե­րի օրհնությունը, ուներ Հայաստա­նի երկրորդ եւ երրորդ նախա­գահնե­րի աջակցությունը, ԼՂ իշխա­նություննե­րի հետ ի՞նչ տարա­ձայնություններ կարող էր ունե­նալ:

Այդ եւ նախընթաց շրջա­նում ԼՂ քաղա­քա­կան շրջա­նակնե­րից պարբե­րա­բար արտա­հոսքեր էին կազմա­կերպվում, որ Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կանն «այլեւս որոշված է, ֆորմալ ձեւա­կերպումը սոսկ հարմար ժամա­նա­կի հարց է»: Կուլիսնե­րում տեսա­կետ էր շրջա­նառվել, որ նրա հրա­ժա­րա­կա­նի դեպքում նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար կլի­նի Դավիթ Իշխանյա­նը, իսկ նոր նախա­գա­հի ընտրությունը, կապված ռազմա­կան դրության հետ, կհե­տաձգվի:

Հավա­նա­կան է, որ Ստե­փա­նա­կերտում բուն իշխա­նա­փո­խությունը տեղի է ունե­ցել ԱԺ նախա­գա­հի պաշտո­նում Դավիթ Իշխանյա­նի ընտրությամբ եւ Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նով պետք է ամբողջա­նար, բայց ինչ-որ պահի այդ ծրա­գի­րը կամ ձախողվել է, կամ ՀՅԴ‑ն Արցա­խի հարցում ճակա­տագրա­կան պատասխա­նատվություն ստանձնե­լու պատասխա­նատվությունից հրա­ժարվել է:

Տեսա­կա­նո­րեն, իհարկե, չի բացառվում, որ ՀՅԴ-ին հնա­րա­վո­րություն չեն տվել, որպեսզի Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նի միջո­ցով իրացնի ԼՂ կարգա­վորման իր «ծրա­գի­րը», նրան զրկել են ամբողջա­կան իշխա­նությունից եւ օրա­կարգ բերել նախա­գա­հի պաշտո­նում Սամվել Շահրա­մանյա­նին ընտրե­լու առաջնա­հերթությունը: Բայց դա նվազ հավա­նա­կան է, որովհե­տեւ Շահրա­մանյա­նը «նախա­գահ է ընտրվել» այն նույն 22 պատգա­մա­վո­րի կողմ» քվեով, որ ԱԺ նախա­գահ են ընտրել Դավիթ Իշխանյա­նին:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ