21.3 C
Yerevan

Տեղե­կացված, Ուրեմն Զինված

Լրագրությունը Հայաստա­նում դարձել է կողմնա­կի եկամտի նման մի «սև արհեստ», քաղա­քա­կան մտրակ, որ իրար գլխի են իջեցնում կուսակցություննե­րը։ Լրագրո­ղը Հայաստա­նում այն մարդն է, ով չի քննում, չի վերլուծում, նա պարզա­պես գրում է այն, ինչ իրե­նից պահանջում են ու վերլուծում է այնպես, ինչպես իր տերե­րին ձեռք է տալիս։

Մեր Ուղին

Ամեն մասնա­գի­տություն ոչ միայն որո­շա­կի հմտություն ու փորձ է պահանջում, այլև բարո­յա­կա­նություն։ Առանց ներքին բարո­յա­կա­նության՝ այդ մասնա­գի­տությունը դատա­պարտված է։ Առանց բարո­յա­կա­նության մասնա­գի­տությունը ոչ միայն բարիք չի ստեղծում, այլև կարող է կործա­նել դրա կրո­ղին ու իր շրջա­պա­տը։
Լրագրո­ղի մասնա­գի­տությունն առա­վել քան որևէ այլ մասնա­գի­տություն, պահանջում է բարո­յա­կա­նություն, ընդ որում շատ խիստ ու անբե­կուն բարո­յա­կա­նություն։ Երբ ստում են այլ մասնա­գի­տություններ, ինչ որ պահի դա կարող է շատ չվնա­սել նրանց գործի արդյունա­վե­տությա­նը, բայց երբ ստում է լրագրո­ղը, նա այլա­սե­րում է ճշմարտությունը։ Այն պարզ պատճա­ռով, որ լրագրո­ղը աշխա­տում է տեղե­կատվության հետ։ Նրա գործը լուրեր ստա­նալն ու փոխանցելն է։ Երբ կեղծիք է տարածվում, այդ կեղծի­քը կարող է սարսա­փե­լի հետև­անքներ ունե­նալ այն ստա­ցո­ղի համար։
Մեր ժամա­նակնե­րում, երբ տեղե­կատվությունը շատ է ու բազմաբնույթ, ազնիվ ու անա­չառ լրագրողն էլ ավե­լի պահանջված է դառնում։ Շատերն են այժմ լրագրող աշխա­տում, բայց քչերն են, որ չեն մեղանչում ճշմարտության առջև։ Լրագրողն ըստ էության կատա­րում է պատմա­բա­նի, հոգե­բա­նի կամ հոգև­ո­րա­կա­նի նման աշխա­տանք։ Նրանցից որն էլ սուտ է խոսում, նախ և առաջ հարվա­ծում է ճշմարտությա­նը, հարվա­ծում է բարո­յա­կա­նությա­նը, հարվա­ծում է մարդկա­յին վստա­հությա­նը։ Ստա­խոս լրագրո­ղը հասա­րա­կության թիվ մեկ թշնա­մին է, խոտի մեջ թաքնված մի օձ, թաքնված մի դավա­դիր, որ սղո­ցում է մարդկա­յին հավատն ու վստա­հությունը, փչացնում լրագրո­ղի առա­քե­լությունը, ձեռք է բարձրացնում ճշմարտության վրա։
Մեր ժամա­նակնե­րի Հայաստա­նում երկու բան է շատ՝ կուսակցությունն ու լրագրո­ղը։ Այնպես, ինչպես որ սնկի նման աճում են կուսակցություններն ու չգի­տես, թե ինչով են զբաղված, այնպես էլ հասա­րա­կությունը հեղեղված է «լրագրողնե­րով», որոնց մեջ հաճախ հանդի­պում ես այնպի­սի դեմքե­րի, ովքեր ո՛չ նորմալ կրթություն ունեն, ո՛չ էլ տարրա­կան բարո­յա­կա­նություն։ Լրագրությունը Հայաստա­նում դարձել է կողմնա­կի եկամտի նման մի «սև արհեստ», քաղա­քա­կան մտրակ, որ իրար գլխի են իջեցնում կուսակցություննե­րը։ Լրագրո­ղը Հայաստա­նում այն մարդն է, ով չի քննում, չի վերլուծում, նա պարզա­պես գրում է այն, ինչ իրե­նից պահանջում են ու վերլուծում է այնպես, ինչպես իր տերե­րին ձեռք է տալիս։
Անթիվ անհա­մար լրատվա­կան կայքե­րը, թշնա­մությամբ ու թույնով լցված հեռուստաընկե­րություննե­րը անդա­դար հուր են նետում միմյանց ուղղությամբ։ Եվ լրագրողն արդեն ոչ թե տեղե­կատվություն փոխանցող է, այլ վարձկան գրիչ, որով քաղա­քա­կան ու հանցա­գործ դեմքե­րը սևացնում են մեկը մյուսին։ Ու այդ սևա­ցումն ընթա­նում է սրի­կա­յա­կան մանի­պուլյա­ցիա­նե­րով, կեղծի­քի ու ստի այնպի­սի զարհուրե­լի քանա­կությամբ, որ ցանկա­ցած հասա­րա­կության կարող է մահվան հասցնել։
Հարցը միայն այն չէ, որ լրագրող կոչվող վարձու գրչակնե­րը հայհո­յում են միմյանց ու ստեր շարում իրար հասցեի, այլ այն, որ այդ ստի մեջ կորչում են լրագրո­ղի առա­քե­լությունն ու մարդկանց հավա­տը խոսքի նկատմամբ; Հայաստա­նում այնքան շատ է սուտ տարածվել, որ մարդկանց մեծ մասը լրագրող ասե­լով հասկա­նում է «պրո­վո­կա­տոր» կամ «խաբե­բա», երբեմն էլ՝ երկուսը միա­սին։ Մարդկանց մեղադրել պետք չէ։ Ոմանք հենց միայն պրո­վո­կա­ցիա­յով ու խաբե­լով են զբաղված։
Հայաստա­նում ազա­տության անբա­վա­րար կայա­նա­լու նշաննե­րից մեկն էլ հենց ավերված լրագրո­ղա­կան համայնք ունե­նալն է։ Ընդ որում Հայաստա­նում լրագրողնե­րին այդ օրը գցողնե­րը կանգնած են ՀՀ անկա­խացման ակունքնե­րում, երբ 90-ականնե­րի առա­ջին կեսին Հայաստա­նում մի այնպի­սի տեղե­կատվա­կան քաոս ու կարգա­զանցության ալիք բարձրա­ցավ, որ ճիշտն ասե­լը դարձավ վտանգա­վոր։ Այնքան վտանգա­վոր, որ սուտը դարձավ գերա­դա­սե­լի։ Ճիշտն ասե­լու դեպքում ծեծվե­լու, հալածվե­լու, երբեմն էլ սպանվե­լու վախը շատե­րին դարձրեց խոնարհ ու հեզ կեղծա­րար։ Այդ իրա­վի­ճա­կում Հայաստա­նի ոչ մի իշխա­նություն չմտա­հոգվեց, որ հասունա­նում է համընդհա­նուր ստի գերդո­զա­վորման աղե­տը։ Այդ սուտը իշխա­նություննե­րը կիրա­ռել և շարունա­կում են կիրա­ռել բացա­ռա­պես մի նպա­տա­կով՝ սևացնել հակա­ռա­կորդին ու սրբացնել ինքն իրեն։ Այդպես պահել իշխա­նությունը։
Հայաստա­նի իշխանությունների(բոլորի ժամա­նակնե­րի) ստով կառա­վա­րե­լու ու խաբե­լու, լռե­լու ու լռեցնե­լու գործն այն հետև­անքն ունե­ցավ, որ հասա­րա­կության մեջ խաբել-կեղծե­լուն զուգա­հեռ արվա­տա­վորվեց նաև այլընտրանքի բացա­կա­յությամբ վախեցնե­լը, երբ վարձկան լրագրողնե­րի ձեռամբ ու բերա­նով հասա­րա­կությա­նը կանգնեցնում էին մի այսպի­սի իրա­վի­ճա­կի առաջ, երբ կա՛մ պետք է համա­ձայնվել, կամ արյունի առաջ կանգնել։ Հայաստա­նում մարդիկ սկսե­ցին վախե­նալ արդա­րա­դա­տությունից, որովհետև տեսնում էին, որ ամեն մարդու մասին կարե­լի է այնպի­սի սուտ հնա­րել, որ նա հինգ րոպեում ազգի դավա­ճան դուրս գա։ Այնպի­սի սուտ կարե­լի է հնա­րել, որ փալա­սը ազգա­յին հերոս դառնա։ Ու հասա­րա­կությունը սկսեց լցվել ամեն րոպե ստեղծվող հերոսնե­րով ու դավա­ճաննե­րով, հրեշտակնե­րով ու դևե­րով։ Գրե­թե բոլո­րը, ովքեր քիչ թե շատ հանրա­յին դեմք էին դառնում, պարտա­դիր վարձում էին իրենց տեղե­կատվա­կան վարձկաննե­րին, որ սուտ ցանե­լով ոսկի հնձեն, վախ ցանե­լով՝ իշխա­նություն։ Դա էլ իր հերթին ուժե­ղացրեց արդա­րության նկատմամբ վստա­հության կորստի, ճշմարտության ուժասպա­ռության զգացման։
Լրագրողնե­րը, ովքեր նույնիսկ ԱՄՆ‑ի նման հսկա­յա­կան պետության նախա­գահ Նիքսո­նին կարո­ղա­ցան փաստե­րի ճնշման ներքո հրա­ժա­րա­կան պարտադրել, Հայաստա­նում վերածվե­ցին կառա­վարվող տիկնիկնե­րի, ով ձայնում է միայն այն, ինչի դիմաց վճա­րում են։
Բնա­կա­նա­բար իջավ նաև լրագրո­ղի ու նյութի որա­կը։ Երբ բոլորն են զբաղվում լրագրությամբ ու դա պատվիրված է, անա­չա­ռությունը նահանջում է։ Գրե­թե չկային(հիմա էլ հազվա­դեպ են հանդի­պում) լրատվա­կաններ, թերթեր, որ քաղա­քա­կան պատվե­րով չեն/չէին զբաղված։ Պատվե­րի դեպքում, երբ հանձնա­րարված սուտը դառնում է վճարվող, ճշմարտությունը մնում է անվճար մի բեռ, որը ոչ ոք այլևս չի ցանկա­նում իր հետ քարշ տալ ու դեռ մի բան էլ գանա­կոծվել։ Երբ լրատվա­կաննե­րը սկսե­ցին հիմնվել որպես զուտ քաղա­քա­կան կամ աննպա­տակ ժամանցա­յին, ապա լրագրողներն էլ սկսե­ցին գրել այն, ինչ ուզում են կոնկրետ մարդիկ, ոչ թե այն ինչ իրա­կա­նում կա։
Հայտնի բան է, որ «տեղե­կացված ես, ուրեմն զինված ես»։ Բայց նաև, որ «տեղե­կությունն ամե­նա­թանկն արժե»։ Ուստի և նա, ով կարո­ղա­նում է առա­ջի­նը մանի­պուլացնել տեղե­կությունը, նա էլ դառնում է օրա­կարգի թելադրո­ղը, իսկ այդ դեպքում գրե­թե չեն մնում մարդիկ, որոնց համար ճշմարտությունը դառնում է առաջնա­հերթ։ Ի վերջո ճշմարտությունը տեղ չունի քաղա­քա­կան թույնի մեջ թաղված երկրում։ Գուցե հենց այդ պատճա­ռով էր, օրի­նակ երկրից փախուստի դիմել ՆԳ նախա­րար Վանո Սիրա­դեղյա­նը։ Գուցե նա վստահ չէր, որ Հայաստա­նում ճշմարտությունը բավա­կա­նա­չափ պաշտպանված է, որ իրեն դատեն արդա­րա­ցիո­րեն։ Վանո Սիրա­դեղյանն այն կերպարնե­րից է ում մասին հսկա­յա­կան քանա­կությամբ և՛ գովա­սանք կլսես, և՛ սարսա­փե­լի մեղադրանքներ։ Ու մեծ մասամբ հնա­րա­վոր չի լինում պարզել, թե որն է ճիշտ, որը՝ ոչ։
Լրագրողնե­րը ի վիճա­կի կլի­նեն անա­չառ լուրեր մատո­ցել միայն այն ժամա­նակ, երբ նրանց պատվի­րա­տուն կլի­նի հասա­րա­կությունը, ոչ թե մեկ անձ։ Լրագրողնե­րը ավե­լի վստահ կզգան իրենց, երբ հասա­րա­կության համար աշխա­տեն, ոչ թե մեկ մարդու։ Քանի դեռ չկա այդ ամե­նը, լրագրողնե­րը շարունա­կե­լու են չոր հացի համար հնա­րել ամե­նասև ստերն ու նյութ «սաղացնել»։ Այդ անո­րակ ու էժա­նա­գին լուրե­րի հասա­րա­կությա­նը նաև հեշտ է խաբել ու մոլո­րեցնել; Կարե­լի է վստահ ձեռքով գրված որևէ աղբ նետել ու բոլո­րի ուշադրությունը կենտրո­նացնել դրա վրա։ Չկա տեղե­կատվա­կան հիգիե­նա։ Լրագրողնե­րից ոմանք միանգա­մից կարող են տարա­ծել ցանկա­ցած հիմա­րություն ու դրա­նով վարա­կել ողջ հասա­րա­կությա­նը։ Օրի­նակ Ադրբե­ջա­նում կարող են հենց այնպես հայտա­րա­րել, որ Պողոսն իրենց բարե­կամն է։ Հայ լրագրողն առանց մի վայրկյան իսկ երկմտե­լու, արդեն մեղադրա­կան շեշտով տարա­ծում է լուր առ այն, որ Պողո­սը ադրբե­ջանցու բարե­կամ է և հասա­րա­կությունը պատրաստ է հոշո­տել Պողո­սին, առանց որևէ ապա­ցույցի։ Բայց չէ որ նման կերպ մենք խաղա­լիք ենք դառնում թշնա­մու ձեռքում, իսկ լրագրո­ղը որ նաև դրա դեմ պիտի պայքա­րեր, հաճույքով մի քանի խոսք էլ իր կողմից է ավե­լացնում։
Այն ժամա­նակ, երբ հասա­րա­կությունը կարո­ղա­նա և ցանկա­նա հավաստի ճշմարտության համար վճա­րել, այդ ժամա­նակ լրագրո­ղը, ով նույնպես ապրե­լու պահանջ ունի, ավե­լի վստահ կլի­նի ու կգրի ճշմարտությունը՝ առանց ուղղորդվե­լու մեկ մարդու կողմից։ իսկ հիմա, եթե որևէ լրատվա­կան հանկարծ սկսի խոսել անա­չառ, ապա նրա ֆինանսա­վո­րողն ընդա­մե­նը մեկ շարժումով նրան կզրկի նույնիսկ չոր հացից, իսկ քաղցած ու մերկ ճշմարտությունը ոչ ոքի պետք չէ։ Եթե մարդիկ պատրաստ են վճա­րել հացի, կոշի­կի ու մեքե­նա­յի համար և ավե­լի շատ վճա­րել ավե­լի համեղ հացի, ավե­լի ամուր կոշի­կի ու ավե­լի որակյալ մեքե­նա­յի համար, ինչո՞ւ պատրաստ չեն վճա­րել տեե­կատվության համար։ Տեղե­կատվությունն ավե­լի թանկ արժե, քան որևէ այլ բան։ Բայց Հայաստա­նում ամեն ինչ դեռևս շատ հում վիճա­կում է։ Հայաստա­նում լրագրությունը ոչ թե պիտի կայա­նա, այլ նոր-նոր պիսի սկսի ձևա­վորվել։
Իսկ թե ինչեր են ստի­պո­ղա­բար կամ վճա­րո­վի «բաց թողել» ու թաքցրել հայ լրագրողնե­րը Արցա­խի, կոռուպցիա­յի, ներքին հրե­շա­վոր հանցանքնե­րի մասին, մնում է միայն ենթադրել։ Հավա­տա­լու համար հարկա­վոր է նախ վստա­հել, իսկ վստա­հությունը սկսվում է հավաստի լուրից։

Առնչվող Հոդվածներ