18.5 C
Yerevan

Փարի­զի Պահանջը Բաքվից

Մակրո­նը նաև ասել է, որ Ֆրանսիան, վերջին ամիսնե­րին Ադրբե­ջա­նի կողմից ենթարկվել է անընդունե­լի միջամտության իր անդրծովյան տարածքնե­րի մեծ մասում և հատկա­պես Նոր Կալե­դո­նիա­յում, մասնա­վո­րա­պես, միջազգա­յին իրա­վունքն ու Հայաստա­նը պաշտպա­նե­լու համար։

Aravot.am

Ադրբե­ջա­նը պահանջել է Ֆրանսիա­յից՝ «վերջ տալ խաղա­ղությա­նը չծա­ռա­յող ու տարա­ծաշրջա­նում կայունությունը խաթա­րող քայլե­րին»

Բաքուն անհիմն ու անընդունե­լի է որա­կել Ադրբե­ջա­նի դեմ Ֆրանսիա­յի նախա­գա­հի վերջին պնդումնե­րը՝ դրանք որա­կե­լով «իրա­կան փաստե­րը խեղաթյուրող սադրիչ հայտա­րա­րություններ»։ Հունվա­րի 6‑ին Էմա­նուել Մակրո­նը Ելի­սե­յան պալա­տում, դեսպաննե­րի համա­ժո­ղո­վի ժամա­նակ, խոսե­լով սպառնա­լիքնե­րից, որոնց բախվում են ժողովրդա­վա­րություննե­րը, հայտա­րա­րել է, որ վերջին տարի­նե­րին Ռուսաստա­նը մեծացրել է ագրե­սիան եվրո­պա­ցի­նե­րի և մոլո­րա­կի մի զգա­լի մասի նկատմամբ՝ միևնույն ժամա­նակ ընդգծե­լով, որ Ռուսաստա­նը փոխել է Հայաստա­նի նկատմամբ իր դաշնակցա­յին հարա­բե­րությունն ու աջակցել Ադրբե­ջա­նի գործո­ղություննե­րին։ Մակրո­նը նաև ասել է, որ Ֆրանսիան, վերջին ամիսնե­րին Ադրբե­ջա­նի կողմից ենթարկվել է անընդունե­լի միջամտության իր անդրծովյան տարածքնե­րի մեծ մասում և հատկա­պես Նոր Կալե­դո­նիա­յում, մասնա­վո­րա­պես, միջազգա­յին իրա­վունքն ու Հայաստա­նը պաշտպա­նե­լու համար։ Արձա­գանքե­լով՝ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րության մամուլի ծառա­յության ղեկա­վար Այխան Հաջի­զա­դեն ասել է, թե «պատե­րազմն Ադրբե­ջա­նը մղել է իր ինքնիշխան տարածքնե­րում՝ միջազգա­յին իրա­վունքի նորմե­րին և սկզբունքնե­րին համա­պա­տասխան՝ բացա­ռա­պես Հայաստա­նի կողմից օկուպա­ցիա­յին վերջ դնե­լու նպա­տա­կով»։ Կարդա­ցեք նաև Stratfor. «ԱՄՆ-ից աջակցություն ստա­նա­լու Հայաստա­նի փորձե­րը չեն հաջո­ղի» «Մարդու գործո­նը պետք է հասցվի մինի­մումի». Աղա­զարյա­նը ներկա­յացրել է Միասնա­կան ազգա­յին սահմա­նադրա­կան կուսակցության ծրագրի նախա­գի­ծը 15:37 07.01.2025 «Փաշինյանն այսպի­սով մի կողմից վարկա­բե­կում է հերո­սությունն ու հայրե­նի­քին մատուցած ծառա­յությունը, մյուս կողմից, բոլո­րին մեղա­վոր է կարգում՝ իրեն անմեղ համա­րե­լով» «Այժմ երբ տարա­ծաշրջա­նում ի հայտ են եկել խաղա­ղության իրա­կան պայմաններ, մենք խստո­րեն դատա­պարտում ենք Ֆրանսիա­յի նման սադրիչ հայտա­րա­րություննե­րը, որոնք կասկա­ծի տակ են դնում Ադրբե­ջա­նի ինքնիշխա­նությունն իր իսկ տարածքնե­րի նկատմամբ, Հայաստա­նին նախա­պատրաստում են ռևանշիզմի և զինում այս երկրին», – հայտա­րա­րել է ադրբե­ջանցի պաշտոնյան՝ Փարի­զին մեղադրե­լով ոչ կոմպե­տենտ արտա­քին քաղա­քա­կա­նություն վարե­լու համար։ Ադրբե­ջա­նը պահանջել է Ֆրանսիա­յից՝ «վերջ տալ խաղա­ղությա­նը չծա­ռա­յող ու տարա­ծաշրջա­նում կայունությունը խաթա­րող քայլե­րին»։ Ադրբե­ջա­նը հայ-ֆրանսիա­կան համա­գործակցությա­նը շատ ցավոտ է արձա­գանքում․ Բաքուն մեղադրում է Փարի­զին ոչ միայն Հայաստա­նին զինե­լու, այլև «Հարա­վա­յին Կովկա­սում կայունությունը խաթա­րե­լու», «միա­կողմա­նի մոտեցման ու հայա­մետ դիրքո­րոշման համար»։ Ֆրանսիան բազմիցս հայտա­րա­րել է, որ իրա­վի­ճա­կը լարե­լու նպա­տակ չունի, իսկ Հայաստա­նին վաճառվող զինամթերքը պաշտպա­նա­կան է։

Ամբողջա­կան հոդվա­ծը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am

© 1998 — 2025 Առա­վոտ – Լուրեր Հայաստա­նից

Առնչվող Հոդվածներ