15.1 C
Yerevan

Ստե­փա­նա­կերտի «Սփյուռքացում»ը

Մաս 6

Դա բացա­հայտ ակնարկ էր, որ Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լու «դժվար որո­շումը» կայացվել է պայմա­նով, որ ինքը պետք է որո­շումնե­րի կայացման «վերահսկիչ փաթեթ» կամ «վճռա­կան ձայնի իրա­վունք» ունե­նա:

Վահրամ Աթա­նեսյան

Արթուր Թովմասյա­նի հրա­ժա­րա­կա­նից մոտ տասը օր անց Արցա­խի Ազգա­յին ժողո­վը նախա­գահ ընտրեց ՀՅԴ խմբակցության եւ Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նին: Քվեարկությունից հետո ելույթ ունե­նա­լով՝ Իշխանյա­նը հիշեցրեց, որ նախկի­նում էլ «որոշ հանգա­մանքներ պատճառ են դարձել, որ խորհրդա­րա­նի նախա­գահ պաշտո­նա­վա­րի ոչ քաղա­քա­կան մեծա­մասնություն կազմող ուժի ներկա­յա­ցուցի­չը»: Նա նկա­տի ուներ Աշոտ Ղուլյա­նին, որ երկու անգամ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ է ընտրվել՝ չունե­նա­լով քաղա­քա­կան մեծա­մասնություն, բայց թե նախկի­նում ի՞նչ հանգա­մանքներ են ստի­պել, որ նման որո­շում կայացվի, Դավիթ Իշխանյա­նը փակագծեր չբա­ցեց:
Նա ասաց, որ իրա­վի­ճա­կը խիստ արտա­սո­վոր է եւ ընկա­լե­լի չի լինի, եթե հանդես գա ծրագրա­յին ելույթով, բայց մի քանի շեշտադրումներ արեց: Ի մասնա­վո­րի, նա ասաց, որ թեեւ սահմա­նադրությունը խորհրդա­րա­նին վերա­պա­հում է միայն օրենսդրա­կան գործունեության իրա­վա­սություն, Ազգա­յին ժողո­վը բարձրա­գույն ներկա­յա­ցուցչա­կան մարմին է, որտեղ պետք է քաղա­քա­կան քննարկումնե­րի արդյունքում «բյուրե­ղա­նան պետա­կան կարեւո­րա­գույն որո­շումնե­րը»:

Դա բացա­հայտ ակնարկ էր, որ Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լու «դժվար որո­շումը» կայացվել է պայմա­նով, որ ինքը պետք է որո­շումնե­րի կայացման «վերահսկիչ փաթեթ» կամ «վճռա­կան ձայնի իրա­վունք» ունե­նա: Իշխանյա­նի այս բացա­հայտումից հասկացվեց, որ «համա­խոհ կառա­վարման» գաղա­փա­րը, որ նախընթաց երկու տարի­նե­րին Ազգա­յին ժողո­վի ՀՅԴ, «Արդա­րություն» եւ «Ժողովրդա­վա­րություն» խմբակցություննե­րը շրջա­նա­ռության էին դրել եւ եռանդուն քարո­զում էին, հասել է գործնա­կան դրսեւորման, եւ նախա­գահ Արա­յիկ Հարությունյանն այլեւս սահմա­նադրությամբ վերա­պահված լիա­զո­րություննե­րի կատա­րումը զիջում է «ստվե­րա­յին կառա­վա­րությա­նը»:

Ինչ վերա­բե­րում է ԼՂ կարգա­վորմա­նը, ապա Դավիթ Իշխանյա­նը հայտա­րա­րեց, որ նպա­տա­կը մնում է մեկը՝ իրացնել 1988 թվա­կա­նին առա­ջադրված խնդի­րը, բայց վերա­պա­հում արեց, որ «մյուս բոլոր որո­շումնե­րը կարող են լինել միայն տակտի­կա­կան»՝ առանց մանրա­մասնե­լու, թե «ողջա­միտ նահանջի ինչ բնագծեր» է տեսնում:

Ծայրա­հեղ ծանր, արդեն բոլոր առումնե­րով էքզիստենցիալ իրա­վի­ճա­կում ՀՅԴ Բյուրո­յի անդամ-Արցա­խի Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Դավիթ Իշխանյա­նը պաշտո­նա­կան Բաքվի եւ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հասցեին թույլ տվեց շատ կոշտ արտա­հայտություններ եւ առա­ջին անգամ պաշտո­նա­կան ամբիո­նից հրա­պա­րա­կայնացրեց, որ Իլհամ Ալիեւը «հորջորջում է» ԼՂ իշխա­նության երկու «հենասյունե­րի՝ նախա­գա­հի ինստի­տուտի եւ խորհրդա­րա­նի լուծարման մասին»:

Դժվար է ասել՝ դա Ալիեւի ելույթնե­րից ստա­ցած տպա­վո­րության բացահայտու՞մ էր, թե՞ այդ օրե­րին Բաքուն «կապի խողո­վակնե­րով» նման պահանջ էր ներկա­յացրել, բայց Իշխանյա­նը հավե­լեց, որ Ստե­փա­նա­կերտում էլ կան «այդ երկու ինստի­տուտնե­րին քայքա­յիչ հարվածներ հասցնող ուժեր»:

Ըստ երեւույթին, նա առա­ջին հերթին նկա­տի ուներ Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցությա­նը, Բաբա­յա­նի շուրջ համախմբված քաղա­քա­կան-հանրա­յին որո­շա­կի շրջա­նակնե­րի: «Միասնա­կան հայրե­նի­քի» խորհրդա­րա­նա­կան խմբակցությունը 2022թ. ապրի­լի 14-ին «կողմ» էր քվեարկել Ազգա­յին ժողո­վի հայտա­րա­րությա­նը, որ ԼՂ համար միակ ընդունե­լի կարգա­վի­ճակ է ճանա­չում անկա­խությունը:

Թե ինչու՞ էր իրա­վի­ճա­կի հաղթա­հարման ընդունե­լի տարբե­րա­կը Ստե­փա­նա­կերտ-Բաքու երկխո­սությունը ճանա­չող քաղա­քա­կան ուժը միա­ցել խորհրդա­րա­նի այդ վերջնագրա­յին, մանա­վանդ Հայաստա­նի գործող իշխա­նության հետ կամուրջներ վառող հայտա­րա­րությա­նը, մնում է չբա­ցա­հայտված: Հավա­նա­կան է, «Միասնա­կան հայրե­նիքն» այլ դիրքո­րո­շում ունե­նար, եթե այդ ընթացքում Սամվել Բաբա­յա­նը գտնվեր Ստե­փա­նա­կերտում: Ասվա­ծը ենթադրություն է, բայց պետք է նկա­տի ունե­նալ, որ կարճ ժամա­նակ անց «Միասնա­կան հայրե­նի­քը» փոխեց խորհրդա­րա­նա­կան խմբակցության ղեկա­վա­րին, որ, սակայն, պահպա­նեց ԱԺ փոխնա­խա­գա­հի պաշտո­նը:

Դավիթ Իշխանյա­նի «ոչ ծրագրա­յին» ելույթի պաշտո­նա­կան հղումը, որ Ստե­փա­նա­կերտում եւս կան նախա­գա­հի եւ Ազգա­յին ժողո­վի ինստի­տուտուտի «կազմա­քանդման կողմնա­կիցներ»՝ հստակ ուղերձ էր, որ իշխա­նությունը գրե­թե ամբողջո­վին անցել է «դիմադրության ճակա­տի» ձեռքը եւ որեւէ այլընտրանք մերժում է: Դա արդեն մարտահրա­վեր էր ոչ միայն արտա­քին դերա­կա­տարնե­րին, այլեւ առա­ջին հերթին՝ սեփա­կան հանրությա­նը. իշխա­նությունը Դավիթ Իշխանյա­նի շուրթե­րով հայտա­րա­րեց, որ ընդդի­մա­խոսնե­րի նկատմամբ անհանդուրժո­ղա­կան է եւ հարկ եղած դեպքում կարող է «խարակտեր դրսեւո­րել»:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ