16.9 C
Yerevan

Հայ Գերի­նե­րի Ճակա­տա­գի­րը

Ադրբե­ջա­նը 30 տարվա ընթացքում փորձել է համոզմունք ձևա­վո­րել, թե Արցա­խի իշխա­նություննե­րը զինված ահա­բեկչա­կան խմբա­վո­րումներ են, մի բան, որը չի ճանա­չել միջազգա­յին հանրությունը։ Հիմա Ադրբե­ջա­նը փորձում է սեփա­կան քննության արդյունքնե­րով, սեփա­կան դատա­րաննե­րի կողմնա­կալ դիրքո­րո­շումնե­րով միջազգա­յին հանրությա­նը հիմնա­վո­րել իր վարկածնե­րի ճշմարտա­ցիությունը, ու այս դատա­վա­րություննե­րը միտում ունեն մոլո­րեցնել միջազգա­յին հանրությա­նը։


Սիրա­նուշ Սահակյան

Բոլոր անձինք դատա­պարտվե­լու են առա­ջադրված մեղադրանքնե­րով, ու տևա­կան կամ ցմահ ազա­տազրկումը ընտրվե­լու է որպես պատժա­տե­սակ. Սահակյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է միջազգա­յին իրա­վունքի մասնա­գետ, Մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան դատա­րա­նում հայ ռազմա­գե­րի­նե­րի շահե­րի պաշտպան Սիրա­նուշ Սահակյա­նը

– Ադրբե­ջա­նում ապօ­րի­նի պահվող, Արցա­խի նախկին նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի և նախկին պետնա­խա­րար Ռուբեն Վարդանյա­նի գործով դատաքննությունը կսկսվի հունվա­րի 17-ին։ Ի՞նչ սպա­սել այս դատա­վա­րության գործընթա­ցից, տիկի՛ն Սահակյան։

– Ընդհա­նուր գործընթա­ցը կանխա­տե­սե­լի էր, քանի որ կար քաղա­քա­կան կանխո­րոշված ելք՝ պատժել Արցա­խի նախկին ղեկա­վարնե­րին, սա այն ուղին էր, որի ճանա­պարհով պետք է արձա­նագրվեր ելքն իրա­վա­կան առումով, ու կասկա­ծից վեր է, որ Ադրբե­ջա­նի դատա­րաննե­րը վավե­րացնե­լու են քաղա­քա­կան որո­շումներն ու բոլո­րի գործե­րով կայացնե­լու են մեղադրա­կան դատա­կան ակտեր ճիշտ նույն կերպ, ինչպես անմեղ ռազմա­գե­րի­նե­րի մասով, որոնց մեծ մասն այս պահին հայրե­նա­դարձված է, բայց վերջիններս շինծու մեղադրանքով Ադրբե­ջա­նում դատա­պարտվել են մի քանի տարվա ազա­տազրկման, ու մենք ունենք դեպքեր, երբ երկա­րատև ազա­տազրկումն է ընտրվել որպես պատժա­տե­սակ։

Դատա­կան գործընթա­ցը լինե­լու է ցուցադրա­կան, որտեղ ընդա­մե­նը ֆորմա­լացվե­լու են որոշ գործընթացներ՝ դատա­կան ակտ ունե­նա­լու նպա­տա­կով։ Չեմ կարծում, թե պաշտպա­նության իրա­վունքն արդյունա­վետ է իրացվե­լու, մենք բազմիցս ահա­զանգել ենք պաշտպա­նության իրա­վունքի խախտումներ, բոլոր հայե­րը դատա­կան գործընթա­ցում ներկա­յացված են լինե­լու ադրբե­ջա­նա­կան փաստա­բաննե­րի կողմից՝ բացա­ռությամբ Ռուբեն Վարդանյա­նի, մնացյա­լը ներկա­յացված են հանրա­յին պաշտպա­նի գրա­սենյա­կի փաստա­բաննե­րի կողմից։

Կան հեղի­նա­կա­վոր կառույցնե­րի բազմա­թիվ զեկույցներ, որոնք ահա­զանգում են փաստա­բա­նա­կան համայնքի կախվա­ծությունը գործա­դի­րից, փաստա­բաննե­րի գործունեությա­նը գործա­դի­րի անհարկի միջամտությունը, ու նաև անկախ փաստա­բաններ որա­կազրկվել են իրենց մասնա­գի­տա­կան գործունեությունը բարե­խիղճ իրա­կա­նացնե­լու համար: Եթե համակցենք նաև հակա­հայկա­կան պետա­կան քաղա­քա­կա­նությունը, որն արդեն իսկ կաշկանդված մտա­ծո­ղություն է ձևա­վո­րում յուրա­քանչյուր ադրբե­ջանցու մտքում, ապա հասկա­նա­լի է, որ որևէ պաշտպա­նություն հնա­րա­վոր չէ իրա­կա­նացնել։

Մենք արդեն իսկ հետև­ում ենք գործե­րի մակագրմա­նը, հետաքրքրա­կան կերպով այդ գործե­րը մակագրվում են այն դատա­վորնե­րին, որոնք միջազգայնո­րեն հայտնի են քաղբանտարկյալնե­րի առնչությամբ դատա­կան ակտեր կայացնե­լով։ Այս դատա­վա­րությունն օգտա­գործվե­լու է քարոզչա­կան նպա­տակնե­րով, նաև ներքա­ղա­քա­կան խնդիրներ լուծե­լու նպա­տա­կով, ու որևէ դրա­կան սպա­սում չպետք է ունե­նալ։

– Դատա­վա­րության գործընթա­ցը երկա՞ր է ձգվե­լու, թե՞ արագ կայացնե­լու են դատավճիռնե­րը՝ ըստ ձեզ։

– Դատա­վա­րություննե­րը բովանդա­կա­յին չեն լինե­լու, կա նաև հստակ մտա­վա­խություն, որ գաղտնի են ընթա­նա­լու, ռազմա­կան, պետա­կան գաղտնի­քի նկա­տա­ռումնե­րից ելնե­լով՝ փորձ է արվե­լու անցկացնել դռնփակ դատա­կան նիստեր, միայն պետա­կան լրատվա­մի­ջոցնե­րի մասնա­կի լուսա­բա­նումներ կլի­նեն, ու այս դռնփա­կությունը կկանխի նաև միջազգա­յին անկախ դիտորդնե­րի ներկա­յությունը։

Ինչպես գիտեք, հայաստանյան քաղհա­սա­րա­կության ինստի­տուտնե­րը դիմել են միջազգա­յին կառույցնե­րին՝ խնդրե­լով այդ դատա­վա­րություննե­րին դիտարկումներ իրա­կա­նացնել։ Ադրբե­ջա­նի համար դա անցանկա­լի է, ու որպես արգե­լա­փա­կող հնարք կարող է լինել դռնփակ դատա­կան նիստե­րի անցկա­ցումը, որի պայմաննե­րում միջազգա­յին դիտորդնե­րի մուտքը ևս կարգելվի։ Դռնփա­կության միջո­ցով նաև կեղծված քրգործե­րի առանձին մանրա­մասներ հայտնի չեն դառնա միջազգա­յին հանրությա­նը, իսկ տեմպի հետ կապված՝ այն կախված է քաղա­քա­կան զարգա­ցումնե­րից։

Այս դատա­վա­րություններն ու քաղա­քա­կան գործընթացնե­րը գտնվում են ուղղա­կի կապի մեջ, եթե նախորդ փորձն ուսումնա­սի­րենք, ապա կտեսնենք, որ շատ լուրջ մեղադրանքներ քննվել են հաշված ժամե­րի ընթացքում, օրի­նակ՝ ցեղասպա­նությանն առնչվող մեղադրանքնե­րը քննվել են մեկ-երկու դատա­կան նիստե­րում, ինչն օբյեկտի­վո­րեն անհնար է։ Այս մեղադրանքներն ունեն բարդություն, պետք է ունե­նան նաև դատա­վա­րության մասնա­կիցնե­րի բազմա­թի­վություն՝ ի դեմս տուժողնե­րի, և նման լայնա­ծա­վալ մասնա­կիցնե­րի ներգրավվա­ծությամբ նիստե­րը պետք է անցկացվեն առնվազն մի քանի անգամ ու որո­շա­կի թույլատրե­լի պարբե­րա­կա­նությամբ։

Բայց մենք շեղումներ տեսել ենք, ու այս պարա­գա­յում չեմ բացա­ռում խիստ կայծակնա­յին դատա­վա­րություններ, եթե դա պայմա­նա­վորված լինի քաղա­քա­կան նպա­տա­կա­հարմա­րությամբ, ու մյուս կողմից՝ եթե որոշ գործընթացներ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում ձգձգվում են, ապա այս դատա­վա­րություննե­րը ևս կարող են տևա­կան լինել, որպեսզի հնա­րա­վո­րինս շատ հանրա­յին ուշադրություն հրա­վի­րեն այս գործընթացնե­րի վրա։

– Տիկի՛ն Սահակյան, այնուա­մե­նայնիվ կարծում եք, որ դատավճիռներն արդեն կանխորոշվա՞ծ են։

– Այո՛, ես կարող եմ վստա­հո­րեն ասել, որ բոլոր անձինք դատա­պարտվե­լու են առա­ջադրված մեղադրանքնե­րով, ու տևա­կան կամ ցմահ ազա­տազրկումը ընտրվե­լու է որպես պատժա­տե­սակ։ Առանց դատա­վա­րություննե­րի ընթացքին հետև­ե­լու էլ մենք կարող ենք հստակ վերա­հաստա­տել, որ նման դատա­կան ելքե­րը կանխա­տե­սե­լի են, ու այլ ելք պարզա­պես հնա­րա­վոր չէ սպա­սել։

Մենք չունենք գեթ մեկ դեպք, երբ Ադրբե­ջա­նի դատա­րաններն արդա­րացրել են հայե­րին, անգամ շատ անմեղ՝ ռազմա­գե­րի­նե­րին առնչվող խնդիրնե­րը, երբ մեղադրանքնե­րը եղել են, օրինակ՝ապօրինի սահման հատե­լը, մեղադրանք է ներկա­յացվել ապօ­րի­նի զենք կրե­լու համար: Անգամ նման անհե­թեթ մեղադրանքնե­րը Ադրբե­ջա­նի դատա­րաննե­րի կողմից հաստատվել են, ընդ որում՝ նշեմ, որ զինծա­ռա­յողներն իրենց կարգա­վի­ճա­կից բխող արարքնե­րի համար միջազգա­յին մարդա­սի­րա­կան իրա­վունքի ներքո ունեն անձեռնմխե­լիություն, այսինքն՝ զինծա­ռա­յո­ղին չի կարե­լի մեղադրանք ներկա­յացնել զենք կրե­լու համար կամ հակա­մարտության գոտում, որտեղ չկա սահման, սահմանն ապօ­րի­նի հատե­լու համար։ Արդա­րացման քաղա­քա­կան ակտեր չպետք է սպա­սել Ադրբե­ջա­նի նման իշխա­նության պայմաննե­րում։

– Կարե­լի՞ է հույսեր ունե­նալ, որ դատավճիռնե­րից հետո այդ մարդկանց հնա­րա­վոր է տեղա­փո­խել Հայաստան։

– Քաղա­քա­կան գործընթացնե­րով պայմա­նա­վորված՝ նման ելք հնա­րա­վոր է իհարկե, այս ելքը կարող է ձևա­վորվել միջազգա­յին գործընկերնե­րի ակտիվ ներգրավվա­ծության շնորհիվ, միևնույն ժամա­նակ նշեմ, որ մեղադրա­կան դատա­կան ակտե­րը դեռևս չեն նշա­նա­կում դրանց միջազգայնո­րեն ճանա­չում։ Արդար դատաքննության իրա­վունքի խախտումնե­րը, որոնք հանգեցրել են ապօ­րի­նի դատա­պարտումնե­րի, կարող են բարձրա­ձայնվել մարդու իրա­վունքնե­րի մեխա­նիզմնե­րի առջև։ Այս առնչությամբ բոլոր հայ պատանդնե­րին առնչվող դատա­կան գործընթացներ կան ՄԻԵԴ-ում, որո­շա­կի գործընթացներ վարվում են ՄԱԿ‑ի մարդու իրա­վունքնե­րի հարցե­րով զբաղվող մեխա­նիզմնե­րում: Կարծում եմ, որ այս առումով պետք է հետև­ո­ղա­կան լինել ու արդար դատաքննություննե­րի խախտումնե­րը բարձրա­ձայնել միջազգայնո­րեն՝ չեզո­քացնե­լով այդ իրա­վա­կան հետև­անքնե­րը։

– Սա միայն անձե­րի՞ խնդիր է, թե՞ Ադրբե­ջա­նը այս ամե­նով նպա­տակ ունի վնաս հասցնել Արցա­խին ու Հայաստա­նին՝ որպես պետության, օրինակ՝ճանաչելով նրանց ագրե­սոր պետություններ։

– Սա միայն անձե­րին պատժե­լու կամ վրեժխնդիր լինե­լու հարց չէ, կարծում եմ, որ նշված անձինք սիմվո­լիկ նշա­նա­կություն ունեն, այս դատա­վա­րություննե­րը անխուսա­փե­լիո­րեն առնչվում են յուրա­քանչյուր հայի արժա­նա­պատվության հետ, բայց մյուս կողմից՝ միջպե­տա­կան փոխհա­րա­բե­րություննե­րի վրա ազդող գործընթացներ են։

ԼՂՀ‑ի առնչությամբ Ադրբե­ջա­նա­կան վարկածնե­րը հակադրվում են միջազգայնո­րեն հայտնի իրա­դարձություննե­րին։ Ադրբե­ջա­նը 30 տարվա ընթացքում փորձել է համոզմունք ձևա­վո­րել, թե Արցա­խի իշխա­նություննե­րը զինված ահա­բեկչա­կան խմբա­վո­րումներ են, մի բան, որը չի ճանա­չել միջազգա­յին հանրությունը։ Հիմա Ադրբե­ջա­նը փորձում է սեփա­կան քննության արդյունքնե­րով, սեփա­կան դատա­րաննե­րի կողմնա­կալ դիրքո­րո­շումնե­րով միջազգա­յին հանրությա­նը հիմնա­վո­րել իր վարկածնե­րի ճշմարտա­ցիությունը, ու այս դատա­վա­րություննե­րը միտում ունեն մոլո­րեցնել միջազգա­յին հանրությա­նը։

Այս դատա­կան ակտե­րի միջո­ցով Ադրբե­ջա­նը փորձե­լու է համո­զել միջազգա­յին հանրությա­նը, թե 30 տարի գործ են ունե­ցել ահա­բեկչա­կան խմբա­վո­րումնե­րի, այլ ոչ թե կայա­ցած պետա­կա­նության հետ։ Նշեմ, որ այս պահին Հայաստա­նը թույլ է տալիս այնպի­սի հայտա­րա­րություններ, որոնք չեն արտա­ցո­լում միջազգա­յին իրա­վա­կան մոտե­ցումնե­րը ու վնա­սում են հենց Հայաստա­նի շահե­րին ու բազմա­թիվ իրա­վա­կան գործընթացնե­րում կարող են ուղղվել Հայաստա­նի սուվե­րեն շահե­րի դեմ։

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ