15.1 C
Yerevan

Ստե­փա­նա­կերտի «Սփյուռքացում»ը


Մաս 7

Արա­յիկ Հարությունյա­նը մոտե­նում է հավաքված մարդկանց եւ ասում, որ իրա­վի­ճա­կը հաղթա­հա­րե­լի է, պետք է գործեն ճանա­պարհնե­րը, այդ թվում՝ Աղդամ-Ստե­փա­նա­կերտ երթուղին, ինչին մի քանի ակնհայտո­րեն կանխատրա­մադրված տղա­մարդիկ արձա­գանքում են բուռն դժգո­հությամբ, որից հետո ԼՂ նախա­գա­հը պաշտո­նին անհա­րիր էմո­ցիո­նա­լությամբ ընդհա­տում է խոսակցությունը եւ հեռա­նում:

Վահրամ Աթա­նեսյան

Դավիթ Իշխանյա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ազգա­յին ժողո­վի նախա­գահ ընտրվեց մի փուլում, երբ մամուլը, փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րը, հղե­լով անա­նուն աղբյուրնե­րի, տեղե­կություն էին տարածվում, որ «եվրո­պա­կան մի երկրում միջնորդնե­րի մասնակցության նախա­պատրաստվում է Ադրբե­ջա­նի եւ Արցա­խի ներկա­յա­ցուցիչնե­րի հանդի­պում»: Այդ համա­պատկե­րին, սակայն, Ռուսաստա­նի ՌԻԱ-Նովոստի պետա­կան գործա­կա­լությունը 2023‑ի հունվա­րին ԼՂ արտա­քին գործե­րի նախա­րար Սերգեյ Ղազարյա­նի մասին չափա­զանց կոշտ ձեւա­կերպումնե­րով գնա­հա­տա­կան հնչեցրեց:
Ռուսաստա­նի ԱԳՆ‑ի հետ սերտ համա­գործակցություն ունե­ցող լրատվա­մի­ջոցն ի դեմս Ղազարյա­նի Լեռնա­յին Ղարա­բա­ղի քաղա­քա­կան ղեկա­վա­րությա­նը գրե­թե բաց տեքստով մեղադրեց «գետնի վրա իրա­վի­ճա­կը հսկող» ուժե­րի թիկունքում արեւմտյան շրջա­նակնե­րի հետ «սեպա­րատ բանակցություններ վարե­լու» մեջ: Բաքուն զուգա­հե­ռա­բար հայտա­րա­րեց, որ ԼՂ հայ բնակչության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ քննարկե­լու ոչինչ չունի, հրա­պա­րակված է «ռեինտեգրա­ցիա­յի ծրա­գի­րը, եւ նրանք կարող են ընտրություն կատա­րել»:
Ծայրա­հեղ սրված իրա­վի­ճա­կին հավելյալ ինտրիգ հաղորդեց Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րի ակնհայտ քարոզչա­կան քայլը. «Կարմիր մահիկ» կազմա­կերպության միջո­ցով Բաքվից Աղդամ, այնուհե­տեւ Ասկե­րա­նի մատույցներ հասցվեց երկու բեռնա­մե­քե­նա, որ բարձված էին, ինչպես ադրբե­ջա­նա­կան կողմն էր հավաստիացնում, ալյուրով: «Արցա­խի դիմադրության եւ զարգացման ճակա­տի» նախա­ձեռնությամբ մի խումբ ասկե­րանցի­ներ բետո­նա­սա­լիկնե­րով արգե­լա­փա­կե­ցին ճանա­պարհը եւ հայտա­րա­րե­ցին, որ չեն ընդունում «մարդա­սի­րա­կան օգնությունը» եւ պահանջում են, որ Ադրբե­ջա­նը կատա­րի Հաա­գա­յի դատա­րա­նի որո­շումը եւ բացի Լաչի­նի միջանցքը:
Օգոստո­սի 30-ին Փարի­զի քաղա­քա­պետ Իդալգոն Երեւա­նից մեկնեց Գորիս, ապա՝ Կոռնի­ձոր: «Եկել ենք մեր աչքով տեսնե­լու, թե ինչ իրա­վի­ճակ է»,- լրագրողնե­րին ասաց նա: Իդալգո­յին ուղեկցում էին Արցա­խի արտգործնա­խա­րար Սերգեյ Ղազարյա­նը, Սյունի­քի մարզպետ Ռոբերտ Ղուկասյա­նը, Գորի­սի համայնքա­պետ Առուշ Առուշանյա­նը: Այդ պահին Լաչի­նի միջանցքը հատե­լու եւ Ստե­փա­նա­կերտ մարդա­սի­րա­կան օգնություն հասցնե­լու թույլտվության էին սպա­սում հարյուրա­վոր բեռնա­տարներ, այդ թվում տասը՝ ֆրանսիա­կան:
Փարի­զի քաղա­քա­պե­տի Կոռնի­ձոր այցն, իհարկե, գործնա­կան ոչ մի նշա­նա­կություն չունե­ցավ: Նույն օրը, ըստ իրա­զեկ աղբյուրնե­րի, Արցա­խի Ազգա­յին ժողո­վում կազմա­կերպված քննարկումնե­րի արդյունքում նախնա­կան ընդհա­նուր եզրա­կա­ցություն է ձեւա­վորվել, որ Ստե­փա­նա­կերտը պատրաստ է միա­ժա­մա­նակյա օգնություն ստա­նալ թե Գորսի-Ստե­փա­նա­կերտ, թե Աղդամ-Ստե­փա­նա­կերտ երթուղով: Սոցիա­լա­կան ցանցե­րում պահպանվել է ոչ պրոֆե­սիո­նալ, օգտա­տի­րոջ կողմից արված տեսագրություն: Դուրս գալով ԱԺ նստա­վայրից, Արա­յիկ Հարությունյա­նը մոտե­նում է հավաքված մարդկանց եւ ասում, որ իրա­վի­ճա­կը հաղթա­հա­րե­լի է, պետք է գործեն ճանա­պարհնե­րը, այդ թվում՝ Աղդամ-Ստե­փա­նա­կերտ երթուղին, ինչին մի քանի ակնհայտո­րեն կանխատրա­մադրված տղա­մարդիկ արձա­գանքում են բուռն դժգո­հությամբ, որից հետո ԼՂ նախա­գա­հը պաշտո­նին անհա­րիր էմո­ցիո­նա­լությամբ ընդհա­տում է խոսակցությունը եւ հեռա­նում: Հաջորդ օրը ԼՂ մի քանի բարձրաստի­ճան պաշտոնյա մեկնում է Ասկե­րան, որպեսզի մարդկանց համո­զի, որ բետո­նա­սա­լիկնե­րը ճանա­պարհից հեռացնեն, որպեսզի ռուսա­կան զորախմբի բեռնա­տարներն անցնեն ադրբե­ջա­նա­կան կողմ, բեռնա­թա­փեն եւ Ստե­փա­նա­կերտ հասցնեն քառա­սուն տոննա ալյուրը:
Այցե­լունե­րը, որոնց քաղա­քա­կան համա­խոհներն էին ճանա­պարհը փակած ասկե­րանցի «ակտի­վիստնե­րը», թերեւս, համոզված էին, որ առա­քե­լությունը ձախողման է դատա­պարտված կամ հենց իրենք էլ նախօ­րոք համա­պա­տասխան ցուցումնե­րը տվել էին: Նրանց, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, պետք էր «արտա­կարգ մի առիթ»: Այս ենթադրության օգտին է խոսում նույն օրվա կեսգի­շե­րին «Արցա­խի դիմադրության եւ զարգացման ճակա­տի» ֆեյսբուքյան պաշտո­նա­կան էջում տարածված հայտա­րա­րությունը, որով հեղի­նակնե­րը դատա­պարտում էին Աղդամ-Ստե­փա­նա­կերտ ավտո­ճա­նա­պարհը բացե­լու, ադրբե­ջա­նա­կան «մարդա­սի­րա­կան ալյուրն» ընդունե­լու նպա­տա­կով Ասկե­րան մեկնած պաշռոնյա­նե­րին, բայց ընդհանրացնում, որ «նրանք չէին կարող չկա­տա­րել նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի հանձնա­րա­րությունը»:
Արա­յիկ Հարությունյա­նի «այդ քայլը» որակված էր «վերջին կարմիր գիծ, որ հատվել է»: Փաստա­ցի դա Արա­յիկ Հարությունյա­նին ներկա­յացված՝ հրա­ժա­րա­կա­նի քաղա­քա­կան վերջնա­գիր էր: Հաջորդ առա­վոտյան նա հայտա­րա­րեց, որ թողնում է նախա­գա­հի պաշտո­նը: Շրջա­փա­կումը հաղթա­հա­րե­լու, Գորիս-Ստե­փա­նա­կերտ եւ Աղդամ-Ստե­փա­նա­կերտ-Շուշի երթուղի­նե­րը գործարկե­լու շուրջ բանակցություննե­րը դադա­րե­ցին: Ինը օր անց Ազգա­յին ժողո­վը նույն քսա­ներկու «կողմ» քվեով նախա­գահ ընտրեց Սամվել Շահրա­մանյա­նին: Քսան օր անց նա ստո­րագրեց Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության լուծարման հրա­մա­նա­գի­րը, երբ Արցա­խում փաստա­ցի այլեւս հայ բնակչություն չէր մնա­ցել:
(շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ