23 C
Yerevan

Բաքվի Ձայնը Գալիս Է Մոսկվա­յից

Թրամփն ու Ալիևը երկու տարբեր տրա­մա­չա­փի ու տեսա­կի մարդիկ են, ԱՄՆ‑ը և Ադրբե­ջա­նը՝ երկու տարբեր կատե­գո­րիա­յի պետություններ, համե­մա­տե­լու ոչինչ չկա։ Եթե առաջնորդվենք այդպես, ուրեմն աշխարհում բոլո­րը կարող են իրար ֆաշիստ համա­րել ու հարձակվել իրար վրա։

Արամ Սարգսյան

Պետրոս Ղազաարյա­նը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հտ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություններն ու տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նությունը։

Արամ Սարգսյա­նը նշել է, որ Ալիևի ամպա­պորգոռ հայտա­րա­րություննե­րը ավե­լի շատ ոչ թե միտված են խոշոր պատե­րազմ սկսելուն(նախօրեին Ալիևը Հայաստա­նը համա­րել էր ֆաշիստա­կան պետություն և ասել, որ եթե հայե­րը միջանցքն իրենց կամքով չտան, ապա այն ինքն այն ուժով կվերցնի), այլ ավե­լի շատ ներքին լսա­րա­նին բավա­րա­րե­լուն և նաև՝ իր անձնա­կան հեղի­նա­կությունը բարձրացնե­լուն։ Հայաստանն ու ԱՄՆ‑ը պատրաստվում են ռազմա­վա­րա­կան համա­ձայնա­գիր ստո­րագրել և Ալիևը հիմար չէ, որ ինքն իր գլխին խնդիր բերի։ Ալիևը շատ-շատ դիրքա­յին խառնաշփոթ կստեղծի, բայց ոչ լայնա­տա­րած պատե­րազմ։ Կապ չունի, թե ով է ԱՄՆ նախա­գա­հը, միևնույն է ԱՄՆ շահե­րը մնում են նույնը։ Իսկ ի՞նչ կլի­նի, եթե Ադրբե­ջա­նի նկատմամբ Բայդե­նի սահմա­նած պատժա­մի­ջոցնե­րը Թրամփը չչե­ղարկի։ Թրամփը խոսում է խաղա­ղության մասին ու նրան պետք է, որ այս տարա­ծաշրջա­նում ևս խաղա­ղություն լինի։ ԱՄՆ-ից մեկ անգամ չէ, որ հայտա­րա­րել են, որ միջին միջանցքը պետք է գործի։
Ա․ Սարգսյա­նի կարծի­քով Բաքվի ձայնը գալիս է Մոսկվա­յից։ Այն ինչ պահանջում է Ալիևը, սովո­րա­բար արդեն պահանջած է լինում Մոսկվան; Մոսկվան է պահանջում որպեսզի միջանցքը հանձնվի, ԵՄ դիտորդնե­րը հեռա­նան և այլն։ Իսկ հայ ընդդի­մա­դիրնե­րը, որ ասում են, թե ռուսնե­րը կպաշտպա­նեն, ապա թող հիշեն Արցա­խը; նույնիսկ 2021–22թ․ հայե­րը բազմիցս դիմել են Մոսկվա­յին։ Ի՞նչ է արել Մոսկվան։ Ոչինչ։ Օգնության խնդրանքնե­րը ինչի՞ են հանգեցրել։ Ոչնչի։ Հայաստա­նը ստիպված է գնում դեպի արևմուտք, որովհետև Մոսկվան հիմա նույնիսկ ինքն իրեն պաշտպա­նել չի կարող։
Նույնիսկ Թուրքիան տրա­մա­դիր չէ ինչ որ նոր պատե­րազմ սկսել այստեղ։ Ինչ վերա­բե­րում է կոնկրետ միջանցքին, ապա դա շատ մեծ աշխարհա­քա­ղա­քա­կան նշա­նա­կություն ունե­ցող է, այլ ոչ թե Ադրբե­ջան-Նախիջև­ան ճանա­պարհ։ Միջանցք նշա­նա­կում է երկա­թուղի, որը պատրաստ չէ։ Թուրքիա­յում նախա­տեսվում է մինչև 2027թ․ ավարտել երկա­թուղու սեփա­կան հատվա­ծը, Ադրբե­ջա­նը ոչինչ չի արել, Հայաստա­նը ոչինչ չի արել։ Միջանցքը, եթե նույնիսկ հենց հիմա հանձնվի, չի գործե­լու, ոչինչ տեղի չի ունե­նա­լու, որովհետև դեռ ոչ ոք աշխա­տանքնե­րը նույնիսկ չի էլ սկսել։ Ո՞րն է իմաստը պատե­րազմով վերցնե­լու մի ճանա­պարհ, որը դեռ չկա ու դրա պատճա­ռով մտնել ամե­րիկյան պատժա­մի­ջոցնե­րի տակ։
Արամ Սարգսյա­նը նաև նշեց, որ պետք չէ Ալիևի ու Թրամփի հայտա­րա­րություննե­րը նույնացնել։ Թրամփը, երբ խոսում է Գրենլանդիա­յի ու Պանա­մա­յի ջրանցքի մասին, Ալիևի նման չի հայտա­րա­րում, որ Դանիան կամ Պանա­ման ֆաշիստներն են ու դրանք էլ իր պապե­նա­կան հողերն են։ Թրամփն ասում է, որ դանիա­կան Գրենլանդիան դարձել է ռուսա­կան ու չինա­կան նավե­րի կայան ու զգուշացնում է Կոպենհա­գե­նին, որ վերջինս միջոցներ ձեռնարկի դրա դեմ, եթե չի կարո­ղա­նում, ապա ԱՄՆ‑ը ինքը պատրաստ է օգնել այդ հարցով։ Երբ Թրամփը խոսում է ջրանցքի մասին, ապա նա ասում է, որ այդ ջրանցքը կառուցել են ամե­րի­կա­ցի զինվո­րա­կաննե­րը, նվի­րել են Պանա­մա­յին, իսկ Պանա­ման դա «նվի­րում է» Չինաստա­նին։ Թրամփն ու Ալիևը երկու տարբեր տրա­մա­չա­փի ու տեսա­կի մարդիկ են, ԱՄՆ‑ը և Ադրբե­ջա­նը՝ երկու տարբեր կատե­գո­րիա­յի պետություններ, համե­մա­տե­լու ոչինչ չկա։ Եթե առաջնորդվենք այդպես, ուրեմն աշխարհում բոլո­րը կարող են իրար ֆաշիստ համա­րել ու հարձակվել իրար վրա։
Արամ Սարգսյա­նը նաև լայն անդրա­դաձ կատա­րեց Մեղին Լաչի­նով փոխե­լու տարբե­րա­կին՝ համա­րե­լով, որ անկախ նրա­նից, թե այդ գաղա­փա­րը ով էր առա­ջարկել՝ Ալիևը, թե Քոչարյա­նը, փաստն այն է, որ հենց Քոչարյա­նի ժամա­նակ Արցա­խը դուրս մնաց բանակցություննե­րից, Հայաստա­նը դարձավ բանակցող կողմ ու մտավ այնպի­սի քննարկման փուլ, որտեղ շահե­լու ոչ մի հեռանկար չկար։
Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ