Նավթի մատակարարումները խնդիր չեն: ՕՊԵԿ-ը ունի օրական 3 միլիոն բարելի ազատ հզորություն, իսկ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող մատակարարները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիան և Գայանան, կարող են հեշտությամբ լրացնել բացը:
Bloomberg
Հնդկաստանը մտադիր է մերժել ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված նավթատար տանկերները, որոնք ներգրավված են Ռուսաստանի համար բեռների փոխադրման մեջ: Սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես են Վաշինգտոնի միջոցառումները ազդում նավթի համաշխարհային շուկայի վրա:
Ուրբաթ օրը ԱՄՆ-ը հայտարարեց ռուսական էներգառեսուրսների առևտրի դեմ իր ամենաագրեսիվ պատժամիջոցների մասին: Դրանից հետո նավթի գները բարձրացան՝ գերազանցելով 80 դոլարը մեկ բարելի դիմաց, իսկ հիմնական առևտրականները, ապահովագրողները և մոտ 160 տանկերներ հայտնվեցին Արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության ցուցակում:
ԱՄՆ-ի նախորդ պատժամիջոցները տանկերների դեմ բավականին ավերիչ ազդեցություն ունեցան, ուստի մնում է հարցը՝ ինչպիսի՞ն կլինի գնորդների արձագանքը ուրբաթ օրվա միջոցառումներին:
Մի հնդիկ բարձրաստիճան պաշտոնյա հայտնել է լրագրողներին, որ պատժամիջոցների տակ հայտնված նավերին թույլ չեն տա բեռնաթափվել: Սա չի տարածվում այն նավերի վրա, որոնք վարձակալվել են մինչև հունվարի 10-ը՝ պայմանով, որ դրանք բեռնաթափվեն մինչև մարտի 12-ը:
Պաշտոնյան, ով խնդրել է չնշել իր անունը հարցի նրբության պատճառով, հավելել է.
— Պատժամիջոցների ազդեցությունը կզգացվի, երբ երկու ամսից կավարտվի անցումային շրջանը:
— Նավթի մատակարարումները խնդիր չեն: ՕՊԵԿ-ը ունի օրական 3 միլիոն բարելի ազատ հզորություն, իսկ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող մատակարարները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիան և Գայանան, կարող են հեշտությամբ լրացնել բացը:
— Գինը խնդիր է, բայց 80 դոլարից բարձր գների աճը երկար չի տևի:
— Հնդկական նավթավերամշակողները բանակցում են Մերձավոր Արևելքի մատակարարների հետ երկարաժամկետ պայմանագրերի շուրջ: Շուկայի իրավիճակից կախված՝ նրանք կարող են գտնել լրացուցիչ բարելներ:
— Հնդկաստանը ուսումնասիրում է պետական ընկերությունների բաժնեմասի հարցը «Վոստոկ» նավթային նախագծում, որի վրա կիրառվել են պատժամիջոցներ:
— Հնդկական նավթավերամշակողները կարող են կորցնել ռուսական նավթի զեղչերը, եթե մատակարարումները կրճատվեն:
— Ռուսաստանը դեռևս չի հայտնել իր դիրքորոշումը պատժամիջոցների վերաբերյալ:
— Ռուսաստանը կգտնի իր բարելները Հնդկաստան հասցնելու ուղիներ:
— Հնդկական բանկերը կպահանջեն ծագման հավաստագրեր՝ համոզվելու համար, որ նավթը չի գալիս պատժամիջոցների տակ հայտնված մատակարարներից:
Աղբյուրը՝
https://www.bloomberg.com/news/articles/2025-01-13/india-to-reject-oil-tankers-that-were-sanctioned-by-us-on-friday
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը