13.4 C
Yerevan

Որոշ Դիտարկումներ Ադրբե­ջա­նի Բռնա­պե­տի Մոտի­վա­ցիա­նե­րի Մասին

Իհարկե Ալիևը կնա­խընտրեր, որ նույն Էրդո­ղա­նի բարե­խո­սությամբ ու համա­ձայնությամ ԱՄՆ-ում նախա­գա­հա­փո­խության առա­ջի­կա վակուումի շրջա­նում ստա­նար այդ բոլոր խնդիրներ փաթե­թով ու ռազմա­կան եղա­նա­կով լուծե­լու համա­ձայնությունը Թրամփից։

Ստե­փան Սաֆարյան

  1. Որքան էլ Ալիևը անցած 2 տարին գլուխ էր տանում տարա­ծաշրջա­նում ու այլ պետություննե­րի ղեկա­վարնե­րի հետ կոմունի­կա­ցիա­յում, թե Խաղա­ղության պայմա­նա­գիրն ու դրա առանցքա­յին դրույթնե­րը իր “նախա­ձեռնությունն” են, երեկվա հարցազրույցը ու 2 տարի շարունակ դրա ստո­րագրման ձգձգումը մատնում են, որ բանակցվող փաստա­թուղթը իր սրտով չէ, չի ներա­ռում այն պահանջնե­րը, որոնք հրա­պա­րա­կավ առա­ջադրում է (“Զանգե­զուրյան” միջանցք, սահմա­նադրա­կան փոփո­խություններ, “անկլավնե­րի” վերա­դարձ, Հայաստա­նի “դենա­ցիֆի­կա­ցում” և “ապա­ռազմա­կա­նա­ցում”, Հայաստա­նին խաղա­ղության պարտադրում”, հայ-ադրբե­ջա­նա­կան կոնֆլիկտի սպա­ռիչ ու վերջնա­կան լուծում“ ‘ այդ թվում Մինսկի խմբի լուծարման կամ արցա­խա­հա­յե­րի վերա­դարձի իրա­վունքի փակում) :
  2. Հակա­ռա­կը, Ալիևը իր վարքագծով մատնում է, որ դրա ստո­րագրումն իրեն կզրկի այդ ամե­նը ռազմա­կան եղա­նա­կով լուծե­լու տարբե­րա­կից, կամ ավե­լի ստույգ’ այդ տարբե­րա­կին դիմե­լը ռիսկեր կստեղծի իր համար։
  3. Ալիևը չի թաքցնում, որ նեղված է Արևմուտքի կողմից հակա­մարտության կողմե­րի նկատմամբ նախկի­նում որդեգրված պարի­տե­տի ու հավա­սա­րա­հե­ռության սկզբունքի խախտումից, ու որպես այդ խորա­ցող գործընթա­ցի հերթա­կան հանգրվան Հայաստան-ԱՄՆ ու Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րը ռազմա­վա­րա­կան գործընկե­րության մակարդա­կի բարձրացնե­լուց, որն այլևս մոտա­կա հեռանկար է։ Այն, որ տարա­ծաշրջա­նում Հայաստանն է դառնում այդ կարգա­վի­ճակնե­րի ու քաղա­քա­կան կշռի միակ կրո­ղը Վրաստա­նի նույնա­կան կարգա­վի­ճակնե­րի սառեցման խորա­պատկե­րին, չի կարող Ալիև­ին չմտա­հո­գել իր հետա­գա հետև­անքնե­րի առումով… Դրա համար էլ փորձում է կանխել երկու ռազմա­րա­կան համա­ձայնագրե­րի ստո­րագրումը։
  4. Ալիևը գիտակցում է, որ այդ առումով Ռուսաստա­նի հետ համա­խո­հությունը ամենև­ին չի կանխում դրանց ստո­րագրումը, մանա­վանդ որ ինքնա­թի­ռի խոցումն էլ կարճա­ժամկետ վատացրել է իրենց հարա­բե­րություննե­րը։ Այս առումով նրա հույսը Թուրքիան է, որին ԱՄՆ նորընտիր նախա­գահ Թրամփը գովել է երեկ… Ու Ալիևը ստիպված է իր հայացքը Պուտի­նից կրկին ուղղել դեպի Էրդո­ղա­նը, ով Սիրիա­յում այս պահին հաղթողն է… Թրամփն էլ հաղթո­ղին’ Էրդո­ղա­նին գովել է ոչ միայն նրա համար, որ Թուրքիան Ռուսաստա­նին ու Իրա­նին թուլացրել է Մերձա­վոր Արև­ելքում, այլ գծեր է ստուգել’ եթե դա այդպես է, ինչպես իրեն դա փորձում է վաճա­ռել Էրդո­ղա­նը, արդյոք Էրդո­ղա­նը կքցի Պուտի­նին ու կխա­ղա Թրամփի հետ։ Թրամփի վերջին նախա­դա­սությունը հենց դա է. Ինքը շատ է հարգում ու հավա­նում Էրդո­ղա­նին, ու վստահ է’ Էրդո­ղանն էլ իրեն.. Ալիևը տեսնե­լով Թրամփի սերն առ Էրդո­ղան, ինքն էլ սիրո խոստո­վա­նություն է անում’ “քաղցր խոսքեր” շռայլե­լով նրա մրցակցի’ “սոռո­սա­կան Բայդե­նի” դարաշրջա­նի հասցեին… Ալիևը սիրա­շա­հե­լով փորձում է զրո­յացնել ու ետ կանգնել Բայդե­նի օրոք Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման սկզբունքնե­րի շուրջ պայմա­նա­վորվա­ծություննե­րից, որոնց կատա­րումը կամ տապա­լել, կամ ձգձգել է… Նա հասկա­նում է, որ այլևս չի կարող ազդել Բայդե­նի վարչա­կազմի վրա, կանխել Հայաա­տա­նի հետ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության ստո­րագրումը, զրո­յացնել համա­ձայնություններն ու պարտա­վո­րություննե­րը, ուստի հույս է կապում դրանք չեղարկել Թրամփի օրոք, որն առանց Էրդո­ղա­նի բարե­խո­սության հնա­րա­վոր չէ…

5։ Իհարկե Ալիևը կնա­խընտրեր, որ նույն Էրդո­ղա­նի բարե­խո­սությամբ ու համա­ձայնությամ ԱՄՆ-ուն նախա­գա­հա­փո­խության առա­ջի­կա վակոումի շրջա­նում ստա­նար այդ բոլոր խնդիրներ փաթե­թով ու ռազմա­կան եղա­նա­կով լուծե­լու համա­ձայնությունը Թրամփից։ Բայց Թրամփը իշխա­նության է գալիս ոչ թե “մոլո­րա­կի վրա մեկ պատե­րազմ էլ ավե­լացնե­լու” կոնցեպտով, այլ հակա­ռա­կը’ “Ուկրաի­նա­կան պատե­րազմը կանգնեցնե­լու խոստումով” : Այնպես որ Թրամփից նոր պատե­րազմի թույլտվություն ստա­նա­լը բարդ կլի­նի, այս պահին էլ Բայդե­նը չի թողնում… Այնպես որ միակ հավա­նա­կան տարբե­րա­կը մեծ և Թրամփին սիրե­լի մեծ եղբոր’ Էրդո­ղա­նի միջնորդությամբ լոբինգ անել, որպեսզի Թրամփը հետա­գա­յում գոնե չեղարկի կամ անտե­սի Բայդե­նի ստո­րագրած ռազմա­վա­րա­կան գործընկերբւթյան համա­ձայնա­գի­րը.. Բայց Թրանփը հիմար չէ, որ հրա­ժարվի իրեն փոխանցված այդ ժառանգությունից։ Չէ որ դա Հարա­վա­յին Կովկա­սում ևս մեկ կամ առայժմ միակ հուսա­լի գործընկեր ունե­նա­լու ու առանց որևէ մեկի փոխա­դարձ հարգանքն ակնկա­լե­լու Ռուսաստա­նի թուլացման մասին է…

Առնչվող Հոդվածներ