14.8 C
Yerevan

Հնդկաստա­նը Թույլ Չի Տա Ռուսա­կան Նավե­րի Բեռնա­թա­փումը

Նավթի մատա­կա­րա­րումնե­րը խնդիր չեն: ՕՊԵԿ‑ը ունի օրա­կան 3 միլիոն բարե­լի ազատ հզո­րություն, իսկ ՕՊԵԿ‑ի անդամ չհանդի­սա­ցող մատա­կա­րարնե­րը, ինչպի­սիք են ԱՄՆ‑ը, Կանա­դան, Բրա­զի­լիան և Գայա­նան, կարող են հեշտությամբ լրացնել բացը:

Bloomberg

Հնդկաստա­նը մտա­դիր է մերժել ԱՄՆ պատժա­մի­ջոցնե­րի տակ հայտնված նավթա­տար տանկերնե­րը, որոնք ներգրավված են Ռուսաստա­նի համար բեռնե­րի փոխադրման մեջ: Սա ևս մեկ օրի­նակ է, թե ինչպես են Վաշինգտո­նի միջո­ցա­ռումնե­րը ազդում նավթի համաշխարհա­յին շուկա­յի վրա:
Ուրբաթ օրը ԱՄՆ‑ը հայտա­րա­րեց ռուսա­կան էներգա­ռե­սուրսնե­րի առևտրի դեմ իր ամե­նաագրե­սիվ պատժա­մի­ջոցնե­րի մասին: Դրա­նից հետո նավթի գնե­րը բարձրա­ցան՝ գերա­զանցե­լով 80 դոլա­րը մեկ բարե­լի դիմաց, իսկ հիմնա­կան առևտրա­կաննե­րը, ապա­հո­վագրողնե­րը և մոտ 160 տանկերներ հայտնվե­ցին Արտա­սահմանյան ակտիվնե­րի վերահսկման վարչության ցուցա­կում:
ԱՄՆ‑ի նախորդ պատժա­մի­ջոցնե­րը տանկերնե­րի դեմ բավա­կա­նին ավե­րիչ ազդե­ցություն ունե­ցան, ուստի մնում է հարցը՝ ինչպիսի՞ն կլի­նի գնորդնե­րի արձա­գանքը ուրբաթ օրվա միջո­ցա­ռումնե­րին:
Մի հնդիկ բարձրաստի­ճան պաշտոնյա հայտնել է լրագրողնե­րին, որ պատժա­մի­ջոցնե­րի տակ հայտնված նավե­րին թույլ չեն տա բեռնա­թափվել: Սա չի տարածվում այն նավե­րի վրա, որոնք վարձա­կալվել են մինչև հունվա­րի 10‑ը՝ պայմա­նով, որ դրանք բեռնա­թափվեն մինչև մարտի 12‑ը:
Պաշտոնյան, ով խնդրել է չնշել իր անունը հարցի նրբության պատճա­ռով, հավե­լել է.
— Պատժա­մի­ջոցնե­րի ազդե­ցությունը կզգացվի, երբ երկու ամսից կավարտվի անցումա­յին շրջա­նը:
— Նավթի մատա­կա­րա­րումնե­րը խնդիր չեն: ՕՊԵԿ‑ը ունի օրա­կան 3 միլիոն բարե­լի ազատ հզո­րություն, իսկ ՕՊԵԿ‑ի անդամ չհանդի­սա­ցող մատա­կա­րարնե­րը, ինչպի­սիք են ԱՄՆ‑ը, Կանա­դան, Բրա­զի­լիան և Գայա­նան, կարող են հեշտությամբ լրացնել բացը:
— Գինը խնդիր է, բայց 80 դոլա­րից բարձր գնե­րի աճը երկար չի տևի:
— Հնդկա­կան նավթա­վե­րամշա­կողնե­րը բանակցում են Մերձա­վոր Արև­ելքի մատա­կա­րարնե­րի հետ երկա­րա­ժամկետ պայմա­նագրե­րի շուրջ: Շուկա­յի իրա­վի­ճա­կից կախված՝ նրանք կարող են գտնել լրա­ցուցիչ բարելներ:
— Հնդկաստա­նը ուսումնա­սի­րում է պետա­կան ընկե­րություննե­րի բաժնե­մա­սի հարցը «Վոստոկ» նավթա­յին նախագծում, որի վրա կիրառվել են պատժա­մի­ջոցներ:
— Հնդկա­կան նավթա­վե­րամշա­կողնե­րը կարող են կորցնել ռուսա­կան նավթի զեղչե­րը, եթե մատա­կա­րա­րումնե­րը կրճատվեն:
— Ռուսաստա­նը դեռևս չի հայտնել իր դիրքո­րո­շումը պատժա­մի­ջոցնե­րի վերա­բերյալ:
— Ռուսաստա­նը կգտնի իր բարելնե­րը Հնդկաստան հասցնե­լու ուղի­ներ:
— Հնդկա­կան բանկե­րը կպա­հանջեն ծագման հավաստագրեր՝ համոզվե­լու համար, որ նավթը չի գալիս պատժա­մի­ջոցնե­րի տակ հայտնված մատա­կա­րարնե­րից:

Աղբյուրը՝
https://www.bloomberg.com/news/articles/2025–01-13/india-to-reject-oil-tankers-that-were-sanctioned-by-us-on-friday

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ