25.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս Ա

Խորհրդա­յին Ադրբե­ջա­նի ՊԱԿ‑ի նախա­գահ Հուսեյնո­վը, ինչպես ինքն է վկա­յում, հասկա­ցել է, թե իրե­նից «ինչ է պահանջվում» եւ կապվել է Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լի­բո­վի հետ ու ասել, որ «Կիրո­վա­բա­դի գրա­վումը կանխե­լու միակ երաշխի­քը» հայա­կա­կան գյուղե­րի բռնա­տե­ղա­հա­նությունն է, որի համար ինքն «ամա­բողջա­կան պատասխա­նատվություն» է ստանձնում:

Վահրամ Աթա­նեսյան

1991թ. մարտի 15-ին Մոսկվա է այցե­լել Թուրքիա­յի նախա­գահ Թուրգութ Օզա­լը: ԽՍՀՄ նախա­գահ Գորբա­չո­վի հետ բանակցություննե­րում կողմե­րը վերա­հաստա­տել են հավա­տարմությունը «Բարե­կա­մության եւ եղբայրության մասին» ռուս-թուրքա­կան պայմա­նագրին, որի ստո­րագրման 70-րդ տարե­լի­ցին էլ, ըստ էության, նվիրված էր Գորբա­չով-Օզալ հանդի­պումը: Այդ բանակցություննե­րը չափա­զանց կարեւոր էին այն առումով, որ 1991թ. մարտի 17-ին նշա­նակված էր ԽՍՀՄ պահպանման հարցով միութե­նա­կան հանրաքվե:
Հայաստա­նի Գերա­գույն խորհուրդը որո­շել էր չմասնակցել այդ համա­ժո­ղովրդա­կան քվեարկությա­նը, փոխա­րե­նը, ինչպես սահմանված էր խորհրդա­յին օրենսդրությամբ, անցկացնել անկա­խության հանրաքվե: Ադրբե­ջա­նի նախկին նախա­գահ Այազ Մութա­լի­բո­վը, վերհի­շե­լով այդ շրջա­նը, հարցազրույցնե­րից մեկում հպարտա­ցել է, թե համոզված էր, որ Խորհրդա­յին Միությունը միեւնույն է՝ փլուզվե­լու է, բայց ստեղծված առիթն օգտա­գործել է, որպեսզի ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին մասնակցության դիմաց Գորբա­չո­վին պարտադրի Լեռնա­յին Ղարա­բա­ղում «հատուկ ռազմա­գործո­ղություն» սկսե­լու մասին որո­շումը:
Ակնհայտ է, որ Գորբա­չո­վը նման քայլի կարող էր գնալ ավե­լի լայն, աշխարհա­քա­ղա­քա­կան նշա­նա­կության համա­ձայնության համա­տեքստում: Այս առումով Թուրքիա­յի նախա­գահ Օզա­լի Մոսկվա այցը Լեռնա­յին Ղարա­բա­ղի դեմ պատժիչ գործո­ղություն սկսե­լու գորբա­չովյան որոշման հիմնա­կան նախա­պայմանն է:
Նույն թվա­կա­նի մարտին ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին Ադրբե­ջա­նը մասնակցել է առանց Լեռնա­յին Ղարա­բա­ղի: Քվեարկության արդյունքնե­րի նախնա­կան ամփո­փումից հետո Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լի­բովն անհա­պաղ ուղեւորվել է Մոսկվա եւ Գորբա­չո­վին ներկա­յացրել Լեռնա­յին Ղարա­բա­ղում, Շահումյա­նի շրջա­նում եւ Գետա­շե­նում «հայկա­կան ապօ­րի­նի զինված խմբա­վո­րումնե­րի զինա­թա­փե­լու» մասին հրա­մա­նա­գիր ստո­րագրե­լու պահանջ: Խորհրդա­յին Ադրբե­ջա­նի Պետա­կան անվտանգության կոմի­տեի վերջին նախա­գահ Վագիֆ Հուսեյնո­վը հուշե­րի «Ավե­լին, քան մի կյանք» երկհա­տո­րա­նոց գրքում վկա­յում է, որ խորհրդա­յին կենտրո­նա­կան իշխա­նություններն Ադրբե­ջա­նին արտո­նել էին «միայն զինա­թա­փել հայկա­կան ապօ­րի­նի ռազմա­կան խմբա­վո­րումնե­րին»: Ադրբե­ջանցի նախկին բարձրաստի­ճան պաշտոնյան, որպես ռազմա­գործո­ղության կազմա­կերպիչ, վկա­յում է, որ անձամբ բանակցություններ է վարել ԽՍՀՄ ԶՈՒ չորրորդ բանա­կի Կիրո­վա­բա­դի դեսանտա­յին դիվի­զիա­յի հրա­մա­նա­տա­րության հետ, որպեսզի իրա­կա­նացնի Գետա­շեն, Մարտունա­շեն, Կամո եւ Ազատ գյուղե­րում «զինա­թափման եւ անձնագրա­յին ռեժի­մի ստուգման գործո­ղությունը»:
Վագիֆ Հուսեյնո­վի ներկա­յացմամբ՝ առա­ջին օրն ադրբե­ջա­նա­կան հատուկ նշա­նա­կության ստո­րա­բա­ժա­նումնե­րը հանդի­պել են «կատա­ղի դիմադրության» եւ ստիպված են եղել նահանջել: Ադրբե­ջա­նա­կան կողմը Կիրո­վա­բա­դի խորհրդա­յին դիվի­զիա­յից լրա­ցուցիչ օժանդա­կություն է խնդրել: Ի պատասխան դեսանտա­յին դիվի­զիա­յի հրա­մա­նա­տա­րությունն ասել է, որ «հայկա­կան խմբա­վո­րումնե­րի դեմ ուժ կգործադրի, եթե ունե­նա համա­պա­տասխան հրա­ման»: Ըստ Հուսեյնո­վի՝ 1991թ. մարտի 30-ին Կիրո­վա­բա­դում Ադրբե­ջա­նի բոլոր ուժա­յին կառույցնե­րի եւ խորհրդա­յին ԶՈՒ դեսանտա­յին դիվի­զիա­յի հրա­մա­նա­տա­րության մասնակցությամբ «օպե­րա­տիվ խորհրդակցություն է անցկացվել», որի մասնա­կիցնե­րը եկել եզրա­կա­ցության, որ Խանլա­րի շրջա­նի Գետա­շեն, Կամո եւ Ազատ գյուղե­րի «հարցի լուծման մի տարբե­րակ կա, բայց ոչ ոք այդ պատասխա­նատվությունը վերցնել չի կարող»:
Խորհրդա­յին Ադրբե­ջա­նի ՊԱԿ‑ի նախա­գահ Հուսեյնո­վը, ինչպես ինքն է վկա­յում, հասկա­ցել է, թե իրե­նից «ինչ է պահանջվում» եւ կապվել է Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լի­բո­վի հետ ու ասել, որ «Կիրո­վա­բա­դի գրա­վումը կանխե­լու միակ երաշխի­քը» հայա­կա­կան գյուղե­րի բռնա­տե­ղա­հա­նությունն է, որի համար ինքն «ամա­բողջա­կան պատասխա­նատվություն» է ստանձնում: Հաջորդ առա­վոտյան ԽՍՀՄ ԶՈՒ Կիրո­վա­բա­դի դեսանտա­յին դիվի­զիա­յի հերտա­նին, օդուժը եւ զրա­հա­տեխնի­կան սկսել են Գետա­շե­նի հրթի­ռա-հրե­տա­կո­ծությունը, որ տեւել է մոտ երկու օր: Այնուհե­տեւ խորհրդա­յաին ԶՈՒ զրա­հա­մե­քե­նա­նե­րից բարձրա­խո­սով ընթերցվել է Խանլա­րի շրջգործո­կո­մի որո­շումը, որ Գետա­շե­նի բնա­կիչնե­րին առա­ջարկել է ստո­րագրել գյուղը կամա­վոր լքե­լու մասին համա­ձայնություն: Երե­կու օր հետո Գետա­շե­նը լիո­վին բռնա­տե­ղա­հանված էր:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ