20 C
Yerevan

Թրամփն Ու Եվրո­պա­յի Վախե­րը

Հեգնանքն այն է, որ այն ամե­նը, ինչը Թրամփի վերա­դարձը Սպի­տակ տուն դարձնում է վախեցնող շատ եվրո­պա­ցի­նե­րի համար, հենց այն է, ինչ նրան գրա­վիչ է դարձնում աշխարհի մնա­ցած մասի համար։

Politico.  Թրամփի կապակցությամբ Եվրո­պա­յի մտա­հո­գությունը աշխարհում չի կիսվում
Մենք ապրում ենք տրանսատլանտյան հարա­բե­րություննե­րի ամե­նա­խո­շոր ճգնա­ժա­մը Սուե­զի ճգնա­ժա­մից ի վեր։ Սակայն այն այնքան տարօ­րի­նակ կերպով է զարգա­նում, որ ոչ ոք չի կարո­ղա­նում հասկա­նալ, թե ինչ է իրա­կա­նում տեղի ունե­նում։
Աշխարհի ամե­նա­հա­րուստ մարդը, որը շուտով կդառնա ԱՄՆ ապա­գա վարչա­կազմի քվա­զի-պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ, հայտա­րա­րել է, որ փորձում է տապա­լել Մեծ Բրի­տա­նիա­յի և հավա­նա­բար նաև Գերմաիա­յի կառա­վա­րությունը։ Իսկ հենց ընտրված նախա­գահ Դոնալդ Թրամփն արդեն հստակ հասկացնել է տվել, որ ցանկա­նում է չեղարկել ԱՄՆ‑ի կողմից պահպանվող կարգի բոլոր առանցքա­յին սկզբունքնե­րը։ Նրա վերջին մեկնա­բա­նություննե­րը Պանա­մա­յի ջրանցքի և Գրենլանդիա­յի վերա­բերյալ ցույց են տալիս, որ նա նույնիսկ պատրաստ է հարցա­կա­նի տակ դնել այնպի­սի հիմնա­րար սկզբունքներ, ինչպի­սիք են տարածքա­յին ինքնիշխա­նությունն ու սահմաննե­րի անխախտե­լիությունը։
Երբ Թրամփը նախորդ անգամ ընտրվեց, ԱՄՆ-ում և աշխարհում շատե­րը հանգստա­ցան այն մտքով, որ Եվրո­պան քայլ կանի առաջ։ Այն ժամա­նակ Գերմա­նիա­յի կանցլեր Անգե­լա Մերկե­լին հռչա­կե­ցին ազատ աշխարհի իրա­կան առաջնորդ՝ այս դերը հավերժացվեց G7‑ի խորհրդանշա­կան լուսանկա­րում, որտեղ նա, աշխարհի առա­ջա­տար ժողովրդա­վա­րա­կան երկրնե­րի առաջնորդնե­րի շրջա­պա­տում, կանգնած էր Թրամփի հանդի­ման։
Բայց այսօր Եվրո­պան իր ամբողջ անվտանգության, տնտե­սա­կան և քաղա­քա­կան ռազմա­վա­րությունը կառուցում է ամե­րիկյան դաշնակցի գոյության վրա, որը Թրամփն այժմ հայտա­րա­րել է չգոյ։
-Այնուա­մե­նայնիվ, մեր կազմա­կերպության՝ Եվրո­պա­կան արտա­քին հարա­բե­րություննե­րի խորհրդի կողմից անցկացված լայնա­ծա­վալ հասա­րա­կա­կան կարծի­քի հարցումը ցույց է տալիս, որ Եվրո­պա­յի մտա­հո­գությունը Թրամփի կապակցությամբ շատե­րը չեն կիսում։
Հարցում անցկացնե­լով 24 երկրնե­րի 28,000 մարդու շրջա­նում՝ մենք պարզե­ցինք, որ աշխարհի մեծա­մասնությունը հավա­տում է, որ Թրամփը իրա­կա­նում լավ է ԱՄՆ‑ի, աշխարհի և համաշխարհա­յին խաղա­ղության համար։
Մեր տվյալնե­րով՝ Հնդկաստա­նում, Սաուդյան Արա­բիա­յում, Ռուսաստա­նում, Չինաստա­նում և Հարա­վա­յին Աֆրի­կա­յում 5‑ից 3 մարդ հավա­տում է Թրամփի խոստմա­նը՝ 24 ժամում ավարտել Ուկրաի­նա­յի հակա­մարտությունը։ Յուրա­քանչյուր երկրորդը հավա­տում է, որ նա կհասնի խաղա­ղության Մերձա­վոր Արև­ելքում։
-Եվ ամե­նուր գերակշռում է այն կարծի­քը, որ նա իսկա­պես կփրկի Վաշինգտո­նի և Պեկի­նի հարա­բե­րություննե­րը, ինչը, տարօ­րի­նակ կերպով, կիսում է նաև հարցված չինա­ցի­նե­րի գրե­թե կեսը։ 
Չնա­յած շատե­րը ողջունում են Թրամփի վերա­դարձը նախա­գա­հի պաշտո­նում, նրանք պարտա­դիր չէ, որ հավա­տան, թե նա Ամե­րի­կան կրկին մեծ կդարձնի։
Ավե­լին, այն 24 երկրնե­րից 20-ում, որտեղ մենք հարցում են անցկացրել, մասնա­կիցնե­րի ավե­լի քան կեսը կարծում է, որ 20 տարի անց Չինաստա­նը կդառնա աշխարհի ամե­նահզոր պետությունը։ Միջին մեծության երկրնե­րի, ինչպի­սիք են Սաուդյան Արա­բիան, Թուրքիան, Ինդո­նե­զիան և Հարա­վա­յին Աֆրի­կան, շրջա­նում այս համոզմունքը կիսում են գրե­թե 10-ից 7 մարդ։
Հեգնանքն այն է, որ այն ամե­նը, ինչը Թրամփի վերա­դարձը Սպի­տակ տուն դարձնում է վախեցնող շատ եվրո­պա­ցի­նե­րի համար, հենց այն է, ինչ նրան գրա­վիչ է դարձնում աշխարհի մնա­ցած մասի համար։
Եվրո­պան խուճա­պով վախե­նում է «Ամե­րի­կան առա­ջին հերթին» հռե­տո­րա­բա­նությունից և այն գաղա­փա­րից, որ ԱՄՆ‑ը դադա­րում է լինել համաշխարհա­յին կարգի պահպա­նող՝ հետապնդե­լով իր սեփա­կան շահե­րը։ Սակայն դա հենց այն է, ինչին անհամբե­րությամբ սպա­սում են մարդիկ՝ հատկա­պես միջին մեծության երկրնե­րում։
Նրանք այլևս չեն ցանկա­նում, որ ԱՄՆ‑ը լինի ինքնահռչակ բարո­յա­կան դատա­վոր կամ համաշխարհա­յին ոստի­կան։ Նրանց համար շատ ավե­լի հարմար է գործ ունե­նալ ԱՄՆ‑ի հետ որպես ամե­նահզոր պետության՝ ավե­լի գործարքա­յին աշխարհում։
Սակայն մեր հարցումը նաև դրա­կան պահեր ունի։ Չնա­յած եվրո­պա­ցի­նե­րը գուցե բարձր չեն գնա­հա­տում իրենց դիրքը Թրամփի նոր դարաշրջա­նում, աշխարհի մնա­ցած մասը ավե­լի շատ է գնա­հա­տում Եվրո­պա­յի հզո­րությունը։ Խնդիրն այն է, թե ինչպես են եվրո­պա­ցի­նե­րը պատրաստվում օգտա­գործել այդ հզո­րությունը։
-Մեր հարցումը ցույց է տալիս, որ Եվրո­պան չի ձգտում դառնալ Թրամփի դեմ պայքա­րի առաջնորդ կամ շարունա­կել հրա­հանգներ տալ այլ երկրնե­րին կամ դասեր կարդալ նրանց՝ ինչպես գործել։
Այնուա­մե­նայնիվ, աշխարհի բնակչության մեծա­մասնությունը Եվրա­միությունը դիտարկում է որպես գերտե­րություն, որը կարող է պաշտպա­նել իրեն Չինաստա­նի և Ամե­րի­կա­յի կողքին՝ պաշտպա­նե­լով իր շահե­րը։ Հարցն այն է, թե արդյոք ԵՄ երկրնե­րը կկա­րո­ղա­նան համա­ձայնության գալ իրենց շահե­րի վերա­բերյալ։
Միայն ներքին պառակտումը հաղթա­հա­րե­լով՝ Եվրո­պան կկա­րո­ղա­նա պաշտպանվել «բաժա­նիր և տիրիր» քաղա­քա­կա­նությունից, լինի դա Պեկի­նի, Մոսկվա­յի թե Վաշինգտո­նի կողմից։

Մարկ Լեո­նարդ, Եվրո­պա­կան արտա­քին հարա­բե­րություննե­րի խորհրդի (ECFR) տնօ­րեն։
Աղբյուրը‘politico
Թարգմա­նեց‘
Արա­յիկ Մկրտումյա­նը 

Առնչվող Հոդվածներ