25.8 C
Yerevan

Խաղա­ղություն Ամիսներ Ա՞նց

Մինչ օրս Թրամփի թիմի փորձե­րը՝ վերջ դնե­լու հակա­մարտությա­նը, եղել են ընդհա­տումնե­րով՝ ցույց տալով, թե ինչպես կարող են նախընտրա­կան խոստումնե­րը բախվել բարդ դիվա­նա­գի­տա­կան բանակցություննե­րի իրա­կա­նությա­նը։

Reuters

Թրամփի խորհրդա­կաննե­րը ընդունում են, որ Ուկրաի­նա­յի վերա­բերյալ խաղա­ղության համա­ձայնագրի կնքման համար մի քանի ամիս կպա­հանջվի

Նորընտիր նախա­գահ Դոնալդ Թրամփի խորհրդա­կաններն այժմ ընդունում են, որ Ուկրաի­նա­յում հակա­մարտությունը կշա­րունակվի ևս մի քանի ամիս կամ ավե­լի երկար։ Սա իր արտա­քին քաղա­քա­կան ամե­նա­մեծ խոստման՝ Սպի­տակ տուն մտնե­լու առա­ջին իսկ օրը խաղա­ղության համա­ձայնա­գիր կնքե­լու իրա­տե­սության ստուգումն է։

Թրամփի երկու օգնա­կաններ, որոնք քննարկել են Ուկրաի­նա­յում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րը նրա հետ, Reuters-ին հայտնել են, որ հակա­մարտության կարգա­վորման ժամկետնե­րը դիտարկվում են մի քանի ամսվա կտրվածքով։

Նրանք մեկ օրվա խոստումնե­րը բնութագրել են որպես նախընտրա­կան բլեֆ, հակա­մարտության լուծման դժվա­րություննե­րի թերագնա­հա­տում և նոր վարչա­կազմի կազմա­վորման համար անհրա­ժեշտ ժամա­նա­կի անտե­սում։

Այս գնա­հա­տա­կաննե­րը համընկնում են Թրամփի ապա­գա հատուկ ներկա­յա­ցուցի­չի՝ Ռուսաստա­նին և Ուկրաի­նա­յին առնչվող հարցե­րով զբաղվող գենե­րալ-լեյտե­նանտ Քիթ Քելլո­գի խոսքե­րի հետ։ Վերջինս անցած շաբաթ Fox News-ին տված հարցազրույցում ասել էր, որ կցանկա­նար հակա­մարտության «լուծում» ստա­նալ 100 օրվա ընթացքում։ Սա զգա­լիո­րեն գերա­զանցում է Թրամփի նախնա­կան սահմա­նած ժամկետնե­րը։

Սակայն, նույնիսկ Քելլո­գի առա­ջարկած երկա­րաձգված ժամկետնե­րը «չափա­զանց լավա­տե­սա­կան» են, նշել է ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը, որը ներկա­յումս աշխա­տում է Վաշինգտո­նի Atlantic Council վերլուծա­կան կենտրո­նում։ «Դրա համար Թրամփը պետք է համո­զի Պուտի­նին, որ անհա­մա­ձայնության համար կա նաև հակա­ռակ կողմ», — ասել է Հերբսթը։

Ռուսաստա­նը նույնպես ոչ հստակ ազդակներ է փոխանցում հնա­րա­վոր խաղա­ղության համա­ձայնագրի վերա­բերյալ՝ ողջունե­լով Թրամփի հետ ուղիղ բանակցություննե­րը, միա­ժա­մա­նակ մերժե­լով նրա խորհրդա­կաննե­րի առաջ քաշած որոշ գաղա­փարներ՝ որպես անի­րա­գործե­լի։

Վերջին ամիսնե­րին Ռուսաստա­նը նշա­նա­կա­լի հաջո­ղություններ է գրանցել ռազմի դաշտում։ Չնա­յած այս հաջո­ղություննե­րը հասել են մեծ մարդկա­յին և նյութա­կան կորուստնե­րի գնով, շատ վերլուծա­բաններ պնդում են, որ Պուտի­նը շահագրգռված է ձգձգել գործարքի կնքումը, մինչ փորձում է ավե­լի մեծ տարածքներ վերահսկո­ղության տակ առնել Ուկրաի­նա­յում։

Հերբսթը մատնանշում է ՄԱԿ-ում Ռուսաստա­նի դեսպան Վասի­լի Նեբենզիա­յի մեկնա­բա­նություննե­րը, որը այս ամսվա սկզբին ասել էր, որ Թրամփի խորհրդա­կաննե­րի առա­ջարկած խաղա­ղության ծրագրե­րը «ոչ մի հետաքրքրություն չեն ներկա­յացնում»։

Մինչ օրս Թրամփի թիմի փորձե­րը՝ վերջ դնե­լու հակա­մարտությա­նը, եղել են ընդհա­տումնե­րով՝ ցույց տալով, թե ինչպես կարող են նախընտրա­կան խոստումնե­րը բախվել բարդ դիվա­նա­գի­տա­կան բանակցություննե­րի իրա­կա­նությա­նը։

Միևնույն ժամա­նակ, Թրամփի արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով խորհրդա­կաննե­րից մեկը Reuters-ին հայտնել է, որ Պետդե­պարտա­մենտի, Ազգա­յին անվտանգության խորհրդի և այլ գերա­տեսչություննե­րի այն աշխա­տա­կիցնե­րը, որոնք նոր են ներգրավվում Թրամփի վարչա­կազմում, դեռևս պարզում են, թե ով է իրա­վունք ունե­նում մասնակցե­լու տարբեր աշխարհա­քա­ղա­քա­կան հարցե­րի լուծմա­նը և ով ունի համա­պա­տասխան իրա­վա­սություն։

Աղբյուրը‘Reuters

https://www.reuters.com/world/europe/trump-advisers-concede-ukraine-peace-deal-is-months-away-2025–01-15/

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ