15.1 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»


Մաս Բ

Ակնհայտ էր, որ Գորբա­չովն այդ հարցում ահռե­լի ճնշումներ է գործադրում Երեւա­նի նկատմամբ: Մոսկվա­յի ռազմա-քաղա­քա­կան որո­շումը սադրիչ էր հատկա­պես այն առումով, որ «ապօ­րի­նի զինված խմբա­վո­րումնե­րը կազմա­լուծե­լու» որո­շումը մասնա­կիո­րեն ընդգրկում էր նաեւ Հայաստա­նի տարածքը:

Վահրամ Աթա­նեսյան

Խորհրդա­յին Միության նախա­գահ Միխա­յիլ Գորբա­չո­վը թուրք պաշտո­նա­կից Թուգութ Օզա­լի հետ հանդի­պումից երկու օր հետո ընդունել է Ադրբե­ջա­նի կոմունիստա­կան առաջնորդ Այազ Մութա­լի­բո­վին: Վերջինս տարի­ներ անց խոստո­վա­նել է, որ հանդիպման է մեկնել՝ իր հետ ունե­նա­լով ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեի արդյունքնե­րը: Նա Գորբա­չո­վին ասել է, որ քվեարկության այդ արդյունքնե­րը, որ լիո­վին համա­պա­տասխա­նում էին խորհրդա­յին իշխա­նության ցանկությա­նը, «գին ունեն»:
1991թ. հունվա­րի 15-ին Գորբա­չովն ստո­րագրել էր Լեռնա­յին Ղարա­բա­ղում եւ հարա­կից տարածքնե­րում «ապօ­րի­նի զինված խմբա­վո­րումնե­րը ցրե­լու» մասին հրա­մա­նա­գիր: Մութա­լի­բո­վը հասկացրել է, որ ժամա­նակն է, որպեսզի կենտրո­նա­կան իշխա­նություններն իրեն աջակցեն՝ «զինա­թա­փե­լու հայ գրո­հա­յիննե­րին»: Այդ առանձնազրույցից հետո, ինչպես բազմա­թիվ աղբյուրներ են վկա­յում, Գորբա­չո­վը պաշտպա­նության նախա­րար Յազո­վին, ՊԱԿ‑ի նախա­գահ Կրյուչկո­վին եւ ՆԳ նախա­րար Պուգո­յին հանձնա­րա­րել է մշա­կել Լեռնա­յին Ղարա­բա­ղում, Շահումյա­նի շրջա­նում եւ Գետա­շե­նում «հակա­հա­բեկչա­կան գործո­ղության» ծրա­գիր:
Ապրի­լի առա­ջին օրե­րին լիո­վին բռնա­տե­ղա­հանվել է Գետա­շե­նի ենթաշրջա­նը: Ավե­լի քան երեք հազար մարդ ռազմա­կան ուղղա­թիռնե­րով եւ ավտոտրանսպորտա­յին միջոցնե­րով տեղա­փոխվել է Հայաստա­նի հետ սահման: Մոսկվա­յում մշակված ռազմա­գործո­ղությա­նը տրվել է «Կոլցո»/«Օղակ» պայմա­նա­կան անվա­նումը, ինչը խորհրդանշում է ծրագրի բուն էությունը՝ ռազմա-ոստի­կա­նա­կան օղա­կի մեջ առնել Լեռնա­յին Ղարա­բա­ղը, «ապօ­րի­նի զինված խմբա­վո­րումնե­րի կազմա­լուծման» անվան տակ ձերկա­լել մարտունակ տղա­մարդկանց, իսկ այլեւս անպաշտպան մնա­ցած կանանց, երե­խա­նե­րին եւ ծերե­րին բռնա­տե­ղա­հա­նության ենթարկել:
Քաղա­քա­կան առումով դա ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվե չանցկացնե­լու, փոխա­րե­նը ԽՍՀՄ-ից անկա­խություն հռչա­կե­լու հարցով համա­ժո­ղովրդա­կան քվեարկություն անցկացնե­լու մասին Հայաստա­նի իշխա­նություննե­րի որոշման պատասխանն էր: Ակնհայտ էր, որ Գորբա­չովն այդ հարցում ահռե­լի ճնշումներ է գործադրում Երեւա­նի նկատմամբ: Մոսկվա­յի ռազմա-քաղա­քա­կան որո­շումը սադրիչ էր հատկա­պես այն առումով, որ «ապօ­րի­նի զինված խմբա­վո­րումնե­րը կազմա­լուծե­լու» որո­շումը մասնա­կիո­րեն ընդգրկում էր նաեւ Հայաստա­նի տարածքը:
Խորհրդա­յին պատժիչ զորքե­րը հատկա­պես դաժան եւ արյունա­լի հաշվե­հարդար տեսան Ղազախ-Իջեւան սահմա­նա­յին հատվա­ծում պարե­կություն իրա­կա­նացնող հայկա­կան միլի­ցիա­յի աշխա­տա­կիցնե­րի նկատմամբ՝ կազմա­կերպե­լով Ոսկե­պա­րի սպանդը: Հայաստա­նի ՆԳՆ տասնյակ աշխա­տա­կիցներ զոհվե­ցին կամ գերե­վարվե­ցին: Ծանր եւ անհա­վա­սար բախումներ արձա­նագրվե­ցին հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի Խոզնա­վար-Տեղ հատվա­ծում, ինչպես նաեւ Սյունի­քի հարա­վում, որտեղ խորհրդա­յին զինված ուժե­րը տեղաշրջա­նի «ադրբե­ջա­նա­կան բնակչության անվտանգությունն ապա­հո­վե­լու» պատրվա­կով սկսե­ցին հայկա­կան ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րի դեմ բացա­հայտ պատե­րազմ մղել:
Մոսկվա­յի ծրա­գիրն, ըստ երեւույթին, այն էր, որ ԼՂ եւ սահմա­նա­մերձ հայ բնակչության դեմ բռնություննե­րը Երեւա­նում քաղա­քա­կան դիմա­կա­յության առիթ կհանդի­սա­նան, Լեւոն Տեր-Պետրոսյա­նի իշխա­նությունը կթուլա­նա, իսկ նրան փոխա­րի­նե­լու բերված ուժե­րը չեղյալ կճա­նա­չեն անկա­խության հանրաքվեն, կպաշտպա­նեն ԽՍՀՄ պահպանման քաղա­քա­կա­նությունը:
Հայաստա­նի երրորդ հանրա­պե­տության պատմության ամե­նա­ծանր, բայց պատվա­բեր շրջա­նը Գետա­շե­նի բռնա­տե­ղա­հա­նումից մինչեւ Մոսկվա­յում պետա­կան հեղաշրջման փորձն ընկած ամիսներն են: Ի պատիվ քաղա­քա­կան բոլոր ուժե­րի, այդ թվում՝ ՀՅԴ‑ի եւ կոմունիստնե­րի, ոչ ոք նախ Հայաստա­նի անկա­խության հանրաքվեն մերժե­լու քարոզչություն չծա­վա­լեց, ապա գրե­թե համա­խոհ՝ ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայա­թա­փումը կանխվի: Դա այն շրջանն էր, երբ սակա­թիվ եւ թույլ զինված, բայց Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­պաշտտպա­նա­կան ջոկատնե­րը, Հայաստա­նից օգնության եկած կամա­վո­րա­կաննե­րը միասնա­կան էին, միա­կամ, ինչպես ժողո­վուրդն է ասում՝ «մի հոգի, մի մարմին»: Այդ միասնա­կա­նության շնորհիվ էլ Հայաստա­նի իշխա­նությունը համարձա­կո­րեն միջազգայնացրեց Լեռնա­յին Ղարա­բա­ղում խորհրդա­յին իշխա­նության ռազմա­կան հանցա­գործություննե­րի հարցը:
Ի պատիվ Ռուսաստա­նի ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի, այդ փուլում նրանք կանգնած էին Հայաստա­նի, հայ ժողովրդի, ԼՂ հայության կողքին, պաշտպա­նում էին նրա արդա­րա­ցի դատը:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ