25.8 C
Yerevan

Նոր Հնա­րա­վո­րություններ ԱՄՆ Հետ

Պետք է հաշվի առնել, որ նախա­ձեռնո­ղա­կա­նությունը պետք է մերը լինի, որովհետև այս ստա­տուսը ԱՄՆ‑ն մեզ տվել է, ու մեր իշխա­նություննե­րը պետք է նախա­ձեռնող լինեն:

Սուրեն Սարգսյան

Հնա­րա­վո­րություն, բնա­կա­նա­բար, տալիս է. այս ստա­տուսը ԱՄՆ‑ն մեզ տվել է, ու մեր իշխա­նություննե­րը պետք է նախա­ձեռնող լինեն. Սուրեն Սարգսյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է միջազգայնա­գետ Սուրեն Սարգսյա­նը

– Պարո՛ն Սարգսյան, ՀՀ ԱԳ նախա­րար Արա­րատ Միրզո­յա­նը և ԱՄՆ պետքարտուղար Էնթո­նի Բլինքե­նը ստո­րագրել են Հայաստա­նի Հանրա­պե­տության և Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րի միջև ռազմա­վա­րա­կան գործընկե­րության մասին փաստա­թուղթը: Նկա­տի ունե­նա­լով փաստաթղթի բովանդա­կությունը՝ ի՞նչ նոր հնա­րա­վո­րություններ են բացվում ՀՀ‑ի համար:

– Նախ պետք է արձա­նագրենք, որ սա ոչ թե Հայաստա­նի ու Բայդե­նի վարչա­կազմի միջև համա­ձայնա­գիր է, այլ՝ Հայաստա­նի ու ԱՄՆ‑ի: Ես կարծում եմ, որ այս փաստա­թուղթը ստո­րագրած վարչա­կազմը այն համա­ձայնեցրել է եկող՝ Թրամփի վարչա­կազմի հետ, տրանզի­ցիոն թիմ կա, որոնք միմյանց հետ աշխա­տում են նման դեպքե­րում, ու, կարծում եմ՝ սա որևէ խնդրա­հա­րույց բան չի լինի Թրամփի վարչա­կազմի համար, այլ հարց է, թե Հայաստանն արդյոք ունակ կլի­նի՞ ապա­հո­վել դրա կիրա­ռե­լիությունը, սա լրիվ ուրիշ հարց է:

– Բացա­ռիկ կամ պատմա­կան կարե­լի՞ է համա­րել այս փաստա­թուղթը, ինչպես որոշ կարծիքնե­րում հնչեցվում է:

– ԱՄՆ‑ն ընդհանրա­պես գործընկերնե­րի հետ հարա­բե­րություննե­րի ինչ-որ փուլում ֆիքսում է, թե ուր են հասել, ու շարժվում են առաջ՝ այլ համա­գործակցության ձևա­չա­փեր: Մենք ունեինք ռազմա­վա­րա­կան երկխո­սության ձևա­չափ, հետո այն դարձավ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության ձևա­չափ:

Կան նաև այլ ձևա­չա­փեր, ենթադրենք՝ ռազմա­վա­րա­կան դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րը, բայց Հայաստա­նի հետ ստո­րագրված փաստա­թուղթը բնա­կա­նա­բար այս մասին չէ, ինչպի­սիք են ԱՄՆ-Իսրա­յել կամ ԱՄՆ-Մեծ Բրի­տա­նիա հարա­բե­րություննե­րը: ԱՄՆ‑ն Հայաստա­նին որևէ անվտանգա­յին երաշխիքներ, ռազմա­կան օգնություն չի տրա­մադրե­լու, զենք-զինամթերք չի վաճա­ռե­լու և չի տրա­մադրե­լու որպես օգնություն:

Այս ձևա­չա­փը չի ենթադրում Հայաստա­նում ամե­րիկյան ռազմա­բա­զա­յի կամ ռազմա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի տեղա­կա­յում, այսինքն՝ այստեղ չկան պաշտպա­նության ոլորտին վերա­բե­րող այնպի­սի դրույթներ, որոնք ինչ-որ ձևով ԱՄՆ‑ի կողմից Հայաստա­նին ինչ-որ լրա­ցուցիչ անվտանգա­յին երաշխիքներ կտան:

Այդպի­սի երաշխիքնե­րի մասին իհարկե խոսք լինել չի կարող ու չկա էլ, այլ բան է, որ այս ոլորտում համա­գործակցություն իրա­կա­նացվե­լու է, և Հայաստանն ու ԱՄՆ‑ն ինչ-որ կրթա­կան ծրագրե­րում սպա­յա­կան, սերժանտա­կան կազմի համար ծրագրեր կմշա­կեն, կիրա­կա­նացնեն, ու այս ոլորտում համա­գործակցությունը ոչ թե նոր է սկսվում, այլ շարունակվե­լու է:

Այս կրթա­կան ծրագրե­րը կան դեռ 2000-ական թվա­կաննե­րից, ինչպես Կանզա­սի ազգա­յին գվարդիա­յի հետ երկա­րամյա պետա­կան գործընկե­րությունն է: Նշվում է նաև տնտե­սությա­նը, բարե­փո­խումնե­րին, մարդու իրա­վունքնե­րին և սոցիա­լա­կան ծրագրե­րին լրա­ցուցիչ ֆինանսա­կան և տեխնի­կա­կան աջակցություն տրա­մադրե­լու մասին, միջուկա­յին էներգե­տի­կա­յի ոլորտում ցանկություն կա ամե­րիկյան միջուկա­յին փոքր կայաննե­րի տեղա­կա­յում Հայաստա­նում: Միջազգա­յին ահա­բեկչության դեմ պայքա­րում Հայաստա­նը եղել է 2000-ականնե­րից, այնպես որ, որևէ նոր բան այդ տեսանկյունից չկա, նույն «Իսլա­մա­կան պետության» դեմ պայքա­րը ինչ-որ նոր բան չէ, այսինքն՝ ահա­բեկչության դեմ պայքա­րի մասով գլո­բալ կոա­լի­ցիա­յի մեջ Հայաստա­նը շատ վաղուց եղել է, սա էլ դրա էլե­մենտնե­րից մեկն է:

– Պարո՛ն Սարգսյան, ասա­ցիք, որ այլ հարց է, թե Հայաստանն ունակ կլի­նի՞ կապի­տա­լացնել այս փաստա­թուղթը: Դրա համար ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստա­նի իշխա­նությունը: Այնուա­մե­նայնիվ, նոր հնա­րա­վո­րություններ կա՞ն Հայաստա­նի համար:

– Հնա­րա­վո­րություն, բնա­կա­նա­բար, տալիս է, հիմա ստեղծվում է ընդհա­նուր աշխա­տանքա­յին հանձնա­ժո­ղով, ու պետք է ինչ-որ կոնկրետ ուղղություննե­րով համա­գործակցության ծրագրեր մշա­կեն ու եզրեր գտնեն: Թե ի՛նչ ծրագրեր առաջ կքաշվեն, որքա՛ն իրա­տե­սա­կան կլի­նեն դրանք ու որքանո՛վ կյանքի կկոչվեն, իհարկե ժամա­նա­կը ցույց կտա: Պետք է հաշվի առնել, որ նախա­ձեռնո­ղա­կա­նությունը պետք է մերը լինի, որովհետև այս ստա­տուսը ԱՄՆ‑ն մեզ տվել է, ու մեր իշխա­նություննե­րը պետք է նախա­ձեռնող լինեն:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ