25.8 C
Yerevan

Ո՞ւմ Է Սպա­սում Պուտի­նը

Աղբյուրը չի հստա­կեցրել, թե ով կարող է դա լինել, սակայն նշել է, որ հենց Թրամփի ներկա­յությունը «ֆանտաստիկ կլի­ներ»:

Newsweek-ը գրում է, որ Պուտի­նը հաղթա­նա­կի շքերթին սպա­սում է ԱՄՆ-ից խորհրդա­վոր «մեծ հյուրի»

Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը սկսել է նախա­պատրաստվել մայի­սին նշվող Հաղթա­նա­կի օրվան նվիրված ամե­նամյա ռազմա­կան շքերթին և, ըստ Կրեմլի աղբյուրի, սպա­սում է ԱՄՆ-ից հատուկ հյուրի:

Այս տարի նշվում է Հաղթա­նա­կի օրվա 80-րդ տարե­դարձը: Պուտի­նը սովո­րա­բար օգտա­գործում է այս օրը՝ Ռուսաստա­նի ռազմա­կան հզո­րությունը ցուցադրե­լու և Կարմիր հրա­պա­րա­կում կազմա­կերպվող շքերթին օտա­րերկրյա առաջնորդնե­րին հրա­վի­րե­լու համար:

Եթե այս տարի շքերթին ներկա լինի հյուր ԱՄՆ-ից, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, դա կլի­նի Թրամփի ապա­գա վարչա­կազմի ներկա­յա­ցուցիչ կամ որևէ կապ ունե­ցող անձ: 2020 թվա­կա­նին Մոսկվա­յի տոնա­կա­տա­րություննե­րին մասնակցել էր ԱՄՆ ազգա­յին անվտանգության հարցե­րով խորհրդա­կան Ռոբերտ Օ’Բրա­յե­նը: Այդ ժամա­նակ ամե­րիկյան պաշտոնյա­նե­րը հայտնել էին, որ Դոնալդ Թրամփը, ով այն ժամա­նակ ԱՄՆ նախա­գահն էր, իր խորհրդա­կաննե­րի ճնշման ներքո հրա­ժարվել էր մասնակցել այցին:

Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը ռուսա­կան անկախ Meduza լրատվա­մի­ջո­ցին հայտնել է, որ մայի­սի 9‑ին Պուտի­նը սպա­սում է ԱՄՆ-ից «մեծ հյուրի»: Աղբյուրը չի հստա­կեցրել, թե ով կարող է դա լինել, սակայն նշել է, որ հենց Թրամփի ներկա­յությունը «ֆանտաստիկ կլի­ներ»:

Կրեմլի մեկ այլ աղբյուր նշել է, որ ակնհայտ է՝ Ռուսաստա­նը պետք է Ուկրաի­նա­յի հակա­մարտությունում որևէ հաղթա­նակ հռչա­կի, սակայն մանրա­մասնե­րի մասին պաշտոնյան վստահ չէ:

Կրեմլի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ այս տարվա Հաղթա­նա­կի օրվա տոնա­կա­տա­րությունը համեստ կլի­նի, քանի որ Ռուսաստա­նը ռազմա­կան կարիքնե­րի համար գերա­զանցել է բյուջեն և չի կարող թույլ տալ լայնա­ծա­վալ միջո­ցա­ռումներ:

Ուկրաի­նա­յի հակա­մարտության սկսվե­լուց ի վեր Ռուսաստա­նի ռազմա­կան ծախսե­րը քառա­պատկվել են, և ընդհա­նուր ծախսե­րի գումա­րը կարող է զգա­լիո­րեն գերա­զանցել պաշտո­նա­պես հայտա­րարված թվե­րը, կարծում է Morgan Stanley‑ի նախկին ներդրումա­յին բանկիր Քրեյգ Քենե­դին:

Աղբյուրը‘ Newsweek

https://www.newsweek.com/putin-russia-victory-day-parade-us-guest-trump-2015856

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ