20 C
Yerevan

Աֆրի­կա­յում Չեն Վստա­հում Պուտի­նին

Սիրիա­յում ապստամբնե­րի վերջին հաջո­ղություննե­րը կարող են դրդել Տուա­դե­րա­յին դիտարկել այլընտրանքա­յին անվտանգության երաշխիքներ

The Times-ը գրում է, որ Պուտի­նը փորձում է հանգստացնել աֆրի­կա­ցի դաշնակցին Ասա­դի տապա­լումից հետո

Նախա­գահ Պուտի­նը փորձել է համո­զել իր աֆրի­կա­ցի կարև­որ դաշնակցին, որ կարող է հույս դնել Կրեմլի ռազմա­կան օգնության վրա այն բանից հետո, երբ Ռուսաստա­նը չկա­րո­ղա­ցավ կանխել Ասա­դի ռեժի­մի տապա­լումը Սիրիա­յում։

Կենտրո­նաֆրիկյան Հանրա­պե­տության (ԿԱՀ) նախա­գահ Ֆաուստին-Արկանժ Տուա­դե­րա­յին աջակցում են ռուսա­կան «Վագներ» խմբի վարձկաննե­րը 2018 թվա­կա­նից, երբ նրանք ուղարկվե­ցին ադա­մանդնե­րով և ոսկով հարուստ այս աֆրիկյան երկիր։

Տուա­դե­րան վերջերս այցե­լել է Մոսկվա՝ քննարկե­լու մի շարք հարցեր, այդ թվում՝ «անվտանգության ապա­հովման հետ կապված բավա­կա­նին զգա­յուն խնդիրներ», հայտնել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկո­վը։

2023 թվա­կա­նին «Վագնե­րի» ուժե­րը օգնե­ցին Տուա­դե­րա­յին անցկացնել հանրաքվե, որի արդյունքում վերացվե­ցին նախա­գա­հի պաշտո­նա­վարման ժամկե­տի սահմա­նա­փա­կումնե­րը։ Քվեարկությունն անցկացվեց, չնա­յած որ երկրի զգա­լի մասը վերահսկվում էր ապստամբ ուժե­րի կողմից, իսկ բնակչության մեկ երրորդը տեղա­հանված էր ռազմա­կան գործո­ղություննե­րի հետև­անքով։

«Վագնե­րը» վերահսկո­ղություն է ձեռք բերել ոսկու և ադա­մանդի շահութա­բեր հանքա­վայրե­րի, ինչպես նաև փայտանյութի արդյունա­հանման վրա՝ Տուա­դե­րա­յի իշխա­նությունը պահպա­նե­լու դիմաց։ «Վագնե­րի» մարտիկնե­րին մեղադրում են բազմա­թիվ մարդու իրա­վունքնե­րի խախտումնե­րի, այդ թվում՝ արտա­դա­տա­կան սպա­նություննե­րի և բռնա­բա­րություննե­րի մեջ։ Խումբը նաև ղեկա­վա­րում է քարոզչա­կան արշավներ։

Դմիտրի Պոդոլսկին՝ «Վագնե­րի» հրա­մա­նա­տա­րը, որը կորցրել է ձեռքը Բախմուտի ճակա­տա­մարտի ժամա­նակ, սեպտեմբե­րին նշա­նակվել է ԿԱՀ նախա­գա­հի անվտանգության գլխա­վոր խորհրդա­կան։ Քննա­դատնե­րը Տուա­դե­րա­յին անվա­նում են «Վագնե­րի նախա­գահ»՝ վարձկաննե­րի խմբի վրա նրա կախվա­ծության համար։

Ասա­դի ճակա­տա­գի­րը հարված է հասցրել «Մոսկվա­յի՝ որպես հուսա­լի դաշնակցի գլո­բալ իմի­ջին՝ վտանգի տակ դնե­լով նրա ազդե­ցությունը աֆրիկյան ավտոկրատնե­րի վրա, որոնց Ռուսաստա­նը ձգտում է աջակցել», նշվում է ամե­րիկյան Institute for the Study of War վերլուծա­կան կենտրո­նի զեկույցում։

Սիրիա­յում ապստամբնե­րի վերջին հաջո­ղություննե­րը կարող են դրդել Տուա­դե­րա­յին դիտարկել այլընտրանքա­յին անվտանգության երաշխիքներ, կարծում է RUSI վերլուծա­կան կենտրո­նի Ռուսաստա­նից Աֆրի­կա­յի վրա ազդե­ցության փորձա­գետ Սամուել Ռամա­նին։ Ռուսաստա­նը ձգտում է ԿԱՀ-ում ռազմա­կան բազա բացել, սակայն համա­ձայնությունը դեռ չի կայա­ցել։

Աղբյուրը‘ The Times

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ