25.8 C
Yerevan

Ինչպե՞ս Է Շարունակվե­լու Սահմա­նա­զա­տումը

Եթե սահմա­նա­զատվեն հենց Կիրանցում կիրառված սկզբունքով, ապա Ադրբե­ջա­նը որո­շա­կի հարցեր է ունե­նա­լու՝ որոշ շինություններ պետք է հանձնվեն հայկա­կան կողմին:

Շահեն Շահինյան

Սահմա­նա­զատման նոր փուլ. ինչու՞ է այն սկսվում հյուսի­սից և ինչ ռիսկեր է պարունա­կում. քարտե­զա­գիր Շահեն Շահինյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է քարտե­զա­գիր Շահեն Շահինյա­նը

– Պարո՛ն Շահինյան, ինչպես տեղե­կա­նում ենք ՀՀ արտգործնա­խա­րա­րության տարա­ծած հաղորդագրությունից, 2025 թ. հունվա­րի 16-ին տեղի է ունե­ցել ՀՀ և ԱՀ միջև պետա­կան սահմա­նի սահմա­նա­զատման և սահմա­նա­յին անվտանգության հարցե­րով հանձնա­ժո­ղո­վի և ԱՀ և ՀՀ միջև պետա­կան սահմա­նի սահմա­նա­զատման պետա­կան հանձնա­ժո­ղո­վի տասնմե­կե­րորդ հանդի­պումը: Կողմե­րը համա­ձայնության են եկել պետա­կան ​​սահմա­նի սահմա­նա­զատման համա­լիր աշխա­տանքներն սկսել հյուսի­սա­յին հատվա­ծից՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության, Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության և Վրաստա­նի սահմաննե­րի հատման կետից և այնուհետև հարա­վա­յին ուղղությամբ՝ հյուսի­սից հարավ մինչև ՀՀ և ԱՀ սահմա­նը ԻԻՀ հետ: Որպեսզի հանրության համար առա­վել հասկա­նա­լի լինի, թե ո՛ր հատվածնե­րի մասին է խոսքը, կխնդրեմ առա­վել պարզ ու հստակ ասեք՝ ո՞ր տարածքնե­րի մասին է խոսքը:

– Սա ենթադրում է, որ սահմա­նա­զա­տումը սկսվե­լու է Հայաստան-Վրաստան-Ադրբե­ջան սահմաննե­րի հատման կետից: Այս պահի դրությամբ՝ Վրաստա­նի սահմա­նի մասին խոսք չկա, ու ընթա­նա­լու է մինչև Հայաստան-Իրան-Ադրբե­ջան սահմաննե­րի հատման կետը: Ըստ այդմ ստացվում է, որ սահմա­նա­զատվե­լու է ՀՀ Տավուշի, Գեղարքունի­քի, Վայոց ձորի և Սյունի­քի մարզե­րի սահմաննե­րի մի հատվա­ծը, քանի որ այս պահին չի խոսվում Հայաստա­նի ու Նախիջև­ա­նի Ինքնա­վար Հանրա­պե­տության միջև սահմա­նի սահմա­նա­զատման վերա­բերյալ:

Այս հաղորդագրությունը մի շարք հարցեր է առա­ջացնում. նախ՝ ինչո՞ւ է որոշվել հենց սկսել հյուսի­սա­յին հատվա­ծից, այսինքն՝ հայ-վրա­ցա­կան սահմա­նի հատման կետից, քանի որ գիտենք, որ գոնե այդ հատման կետից մինչև գրե­թե Սոթք ընկած հատվա­ծը 90-ականնե­րից սկսած մեծ մասամբ փոփո­խություններ չի կրել՝ բացա­ռությամբ Տավուշի հատվա­ծի մի քանի գյուղե­րի, այսպես կոչված սահմա­նա­զատման անցած տարվա փորձը, ինչպես դա անվանվեց պաշտո­նա­պես:

Մասնա­գի­տա­կան տեսանկյունից ավե­լի նպա­տա­կա­հարմար կլի­ներ սահմա­նա­զա­տումը շարունա­կել կա՛մ Սյունի­քի, կա՛մ Ջերմուկի հատվածնե­րից, որն առա­վել խնդրա­հա­րույց է այսօր, կամ թեկուզ Սոթք-Վարդե­նիս հատվա­ծում: Ինչո՞ւ եմ ասում այս հատվածնե­րից, որովհետև հայկա­կան ու ադրբե­ջա­նա­կան կողմե­րի միջև առկա է անվստա­հության մթնո­լորտ, ու մենք տեսնում ենք, որ, ըստ էության, նախորդ տարվա քայլե­րով հայկա­կան կողմն ապա­ցուցեց, որ ինքը ցանկա­նում է գնալ սահմա­նա­զատման ու խաղա­ղության, բայց ադրբե­ջա­կան կողմի հռե­տո­րա­բա­նությունը լրիվ այլ բանի մասին է խոսում:

Հիմք ընդունե­լով սա՝ ես կարծում եմ, որ ցանկա­լի կլի­ներ սահմա­նա­զա­տումը սկսել հայկա­կան կողմի համար առա­վել «ցավոտ» հատվածնե­րից՝ Ջերմուկ, Սոթք-Խոզնա­վար, Իշխա­նա­սար, Ներքին Հանդի հատվա­ծը, այսինքն՝ ավե­լի շատ հարա­վա­յին սահմա­նի հատվածնե­րը:

– Այսինքն՝ ձեռք բերված այս պայմա­նա­վորվա­ծությունը չի՞ ենթադրում, որ այս փուլում ադրբե­ջա­նա­կան զորքը դուրս կգա ՀՀ սուվե­րեն տարածքից, որտեղ այս պահին գտնվում է:

– Սահմա­նա­զա­տումն ինքնին ենթադրում է, որ եթե կողմե­րը համա­ձայնության են գալիս սահմա­նի ծրագծի վերա­բերյալ, ապա ծրագծի մի կողմում պետք է լինի հայկա­կան զորքը, մյուսում՝ ադրբե­ջա­նա­կան: Եթե տվյալ հատվա­ծի վերա­բերյալ կողմե­րը համա­ձայնության գան, ապա այն հատվածնե­րը, որոնք պետք է վերա­դարձվեն Հայաստա­նին, կվե­րա­դարձվեն, բայց այստեղ խնդիրն այն է, որ մենք տեսանք նախորդ տարի, որ երբ սահմա­նա­զատվում էր Կիրանցի հատվա­ծը, Ոսկե­պա­րի հատվա­ծում ու Բերքա­բե­րի ջրամբա­րի հատվա­ծում երկու խոշոր կտորներ բաց թողնվե­ցին, չսահմա­նա­զատվե­ցին այն հիմնա­վորմամբ, թե կողմե­րը համա­ձայնության չեն եկել ու դա թողել են հետո­յի:

Չի բացառվում, որ նմա­նա­տիպ դեպքեր լինե­լու են սահմա­նի մյուս հատվածնե­րում, այստեղ կարև­որ է հասկա­նալ, թե որքա՛ն շատ են լինե­լու այդ հատվածնե­րը, որտեղ կողմե­րը համա­ձայնության չեն գա ու լուծումը կթողնեն հետո­յի, քանի որ այս գործընթա­ցի մեկնարկը չի ենթադրում, որ կողմե­րը ամբողջ սահմա­նագծի վերա­բերյալ պայմա­նա­վորվել են, թե ինչպես է դա անցնե­լու, տեղում համա­ձայնության են գալու:

Մյուս հարցին, որ չի պատասխա­նում այս հաղորդագրությունը՝ «անկլավնե­րի» հարցն է, արդյոք դրանց անդրա­դարձ լինելո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ գիտենք, որ մինչ օրս չկա իրա­վա­կան հիմք «անկլավնե­րի» վերա­բերյալ: Մենք ունենք արխի­վա­յին փաստաթղթեր, որոնցով ցույց է տրվում, որ Արծվա­շե­նը եղել է Հայաստա­նի մաս, հետո անհասկա­նա­լի պայմաննե­րով բաժանվել է Հայաստա­նից, սակայն չկա որևէ իրա­վա­կան փաստա­թուղթ, որոնք կապա­ցուցեն կամ կհիմնա­վո­րեն ադրբե­ջա­նա­կան երեք «անկլավնե­րի» գոյա­ցումը:

– Հաշվի առնե­լով արդեն եղած փաստե­րը ու նաև ձեր ասա­ծը, որ սահմա­նա­զա­տումը չի շարունակվում Հայաստա­նի համար «ցավոտ» տեղե­րից, կարո՞ղ ենք ասել, որ Ադրբե­ջա­նը իր ցանկա­լի հատվածնե­րում գործընթա­ցը կանի, իսկ այն վայրե­րից, որտե­ղից պետք է դուրս գա, հրա­ժարվի գործընթա­ցը շարունա­կե­լուց:

– Ռիսկե­րը, որ Ադրբե­ջա­նը ինչ-որ մի պահի կարող է դադա­րեցնել սահմա­նա­զատման գործընթա­ցը, միշտ կան, որովհետև ադրբե­ջա­նա­կան կողմի նկատմամբ անվստա­հություն կա: Խաղա­ղության հասնե­լու համար գործնա­կան որևէ քայլ Ադրբե­ջա­նի կողմից մենք չենք տեսել, ավե­լին՝ հռե­տո­րա­բա­նությունը չի փոխվել: Այստեղ կարև­որ է հասկա­նալ, թե մենք ինչո՛վ ենք հակազդե­լու դրան:

– Տավուշից շարունակվող սահմա­նա­զատման գործընթա­ցը մեզ համար ռիսկեր պարունակելո՞ւ է, պարո՛ն Շահինյան:

– Եթե սահմա­նա­զա­տումը հասնի Ոսկե­պա­րի հատվա­ծին՝ ռիսկի տակ է հայտնվե­լու Մ16 միջպե­տա­կան մայրուղին, եթե գնան այն ճանա­պարհով, ինչ արե­ցին Կիրանցի հատվա­ծում, ապա այդ ճանա­պարհը դուրս է մնա­լու Հայաստա­նի վերահսկո­ղությունից, ու ստիպված պետք է դրան այլընտրանք կառուցվի:

Մնա­ցած մասե­րը, եթե Տավուշի հատվածն ենք կոնկրետ նայում, այնտեղ կան որո­շա­կի հատվածներ, որոնք կա՛մ վերահսկվում են Ադրբե­ջա­նի կողմից, կամ գտնվում են նրանց ուղիղ կրա­կի տակ՝ հենց Բարե­կա­մա­վա­նի, Կոթիի, Պառա­վա­քա­րի, Այգե­պա­րի հատվածնե­րում: Այստեղ կան գյուղատնտե­սա­կան հողեր, որոնք գտնվում են հենց ադրբե­ջա­նա­կան ուղիղ կրա­կի տակ, ու սահմա­նա­զատման գործընթա­ցը կարող է լուծել այդ խնդի­րը, եթե Ադրբե­ջա­նի հետ համա­պա­տասխան որո­շում ձեռք բերվի:

Այդ հատվա­ծում նաև կան ադրբե­ջա­նա­կան որո­շա­կի տարածքներ, որոնք եթե սահմա­նա­զատվեն հենց Կիրանցում կիրառված սկզբունքով, ապա Ադրբե­ջա­նը որո­շա­կի հարցեր է ունե­նա­լու՝ որոշ շինություններ պետք է հանձնվեն հայկա­կան կողմին:

– Կպահպանվի՞ այդ սկզբունքը:

– Սահմա­նա­զատման վերա­բերյալ եղած կանո­նա­կարգը հստակ սկզբունքներ չի նշում, որովհետև փոխա­նա­կության մասին այնտեղ խոսք չկա, դա թողնված է համա­ձայնությա­նը, իսկ եթե համա­ձայնության չգան ու առաջնորդվեն միայն քարտեզնե­րով ու արխի­վա­յին նյութե­րով, ապա կստացվի այն, ինչ եղավ Կիրանցում, երբ գյուղի համար կարև­ո­րություն ունե­ցող կամուրջն անցավ ադրբե­ջա­նա­կան վերահսկո­ղությա­նը:

Ես վստահ չեմ, որ ադրբե­ջա­նա­կան հանձնվե­լիք տարածքնե­րը կհանձնվեն, որովհետև այն, ինչ տեսանք նախորդ տարի Կիրանցում, որ ադրբե­ջա­նա­կան ոչ մի տուն, հողա­մաս նեղություն չկրեց, ու այս ամե­նից ելնե­լով՝ չունենք հիմք ու վստա­հություն, որ Ադրբե­ջա­նը գնա­լու է ինչ-որ հստակ սկզբունքով:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ