20 C
Yerevan

Թրամփը Սպառնում Է Պուտի­նին

ԱՄՆ նախա­գա­հը բազմիցս պարծե­ցել է, թե որքան արագ նա կավարտի Ռուսաստա­նի լայնա­ծա­վալ հակա­մարտությունը իշխա­նության գալուց հետո։

Politico-ն գրում է՝

ԱՄՆ նախա­գա­հը նախազգուշացնում է Ռուսաստա­նին, որ եթե ռազմա­կան հակա­մարտությունը «մոտ ապա­գա­յում» չավարտվի, նա կիրա­կա­նացնի տուրքե­րի և պատժա­մի­ջոցնե­րի կիրառման քայլեր։
ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը սպառնա­ցել է լայնա­ծա­վալ տուրքե­րի և պատժա­մի­ջոցնե­րի կիրառմամբ ռուսա­կան ապրանքնե­րի նկատմամբ, եթե Կրեմլի ղեկա­վար Վլա­դի­միր Պուտի­նը չհա­մա­ձայնվի «պատե­րազմի» դադա­րեցման վերա­բերյալ համա­ձայնության։
«Համա­ձայնեք հիմա և կանգնեցրեք այս անհե­թեթ պատե­րազմը։ Այն միայն ավե­լի կվատթա­րա­նա։ Եթե մենք «համա­ձայնության» չգանք մոտ ապա­գա­յում, ես այլ ընտրություն չեմ ունե­նա, քան բարձր հարկեր, տուրքեր և պատժա­մի­ջոցներ կիրա­ռել Ռուսաստա­նի կողմից Միացյալ Նահանգնե­րին վաճառվող ամեն ինչի վրա», — գրել է Թրամփը Truth Social կայքում հրա­պա­րակված գրառման մեջ, որը հասցեագրված է Պուտի­նին։
«Մենք կարող ենք դա անել հեշտ կամ դժվար ճանա­պարհով, և հեշտ ճանա­պարհը միշտ ավե­լի լավ է», — ասել է Թրամփը։
ԱՄՆ նախա­գա­հը բազմիցս պարծե­ցել է, թե որքան արագ նա կավարտի Ռուսաստա­նի լայնա­ծա­վալ հակա­մարտությունը իշխա­նության գալուց հետո։
Կիևի պաշտոնյա­նե­րը կոչ են անում, որ ցանկա­ցած խաղաղ համա­ձայնա­գիր Ուկրաի­նա­յի համար շահա­վետ պայմաններ ապա­հո­վի։

Աղբյուրը՝ politico

Թարգմա­նեց՝

Արա­յիկ Մկրտումյա­նը՝

Առնչվող Հոդվածներ