20 C
Yerevan

Եվրո­պան Կվճա­րի Ամե­րիկյան Զենքի Համար

Եթե Թրամփի նոր վարչա­կազմը ցանկա­նում է շարունա­կել մատա­կա­րա­րել Ուկրաի­նա­յին իր պաշտպա­նա­կան արդյունա­բե­րա­կան բազա­յից, ապա դրա համար կվճա­րեն եվրո­պա­ցի­նե­րը։

Reuters-ը հաղորդում է, որ ՆԱՏՕ‑ի ղեկա­վար Ռյուտեն հայտա­րա­րել է, որ Եվրո­պան կվճա­րի Ուկրաի­նա­յի համար նախա­տեսված ամե­րիկյան զենքի համար

Ելույթ ունե­նա­լով Դավո­սի Համաշխարհա­յին տնտե­սա­կան ֆորումում՝ ՆԱՏՕ‑ի ղեկա­վարն ասել է, որ Եվրո­պան պետք է ավե­լի շատ ներդրումներ կատա­րի պաշտպա­նության ոլորտում, մեծացնի զենքի արտադրությունը և իր վրա վերցնի Ուկրաի­նա­յին տրա­մադրվող օգնության ծախսե­րի մեծ մասը։

Նրա մեկնա­բա­նություննե­րը հնչե­ցին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը այս շաբաթվա սկզբին ասաց, որ Եվրա­միությունը պետք է անի ավե­լին Ուկրաի­նա­յին աջակցե­լու համար:

«Երբ խոսքը վերա­բե­րում է Ուկրաի­նա­յին, մեզ անհրա­ժեշտ է, որ ԱՄՆ‑ը նույնպես ներգրավված մնա»,- ասել է Ռյուտեն:

«Եթե Թրամփի նոր վարչա­կազմը ցանկա­նում է շարունա­կել մատա­կա­րա­րել Ուկրաի­նա­յին իր պաշտպա­նա­կան արդյունա­բե­րա­կան բազա­յից, ապա դրա համար կվճա­րեն եվրո­պա­ցի­նե­րը, ես լիո­վին համոզված եմ դրա­նում, մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- հավե­լել է նա։

Նրա խոսքով, Թրամփը ճիշտ էր, երբ ասաց, որ Եվրո­պան պետք է ավե­լի շատ վճա­րի, որպեսզի օգնի Ուկրաի­նա­յին հաղթել ռազմա­կան հակա­մարտությունը, քանի որ «դա գլո­բալ հակա­մարտություն է, այո, բայց այնուա­մե­նայնիվ Ուկրաի­նան ավե­լի մոտ է Եվրո­պա­յին, քան ԱՄՆ-ին»։

Աղբյուրը‘ Reuters

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ