20 C
Yerevan

Կորեա­կան Զորքե­րը Հալվում Են Ուկրաի­նա­կան Ճակա­տում

Այս տերմի­նը ներա­ռում է զոհվածնե­րին, վիրա­վորնե­րին, անհայտ կորածնե­րին կամ գերի ընկածնե­րին։ Պաշտոնյա­նե­րի խոսքով՝ 4,000-ից մոտ 1,000‑ը զոհվել են մինչև հունվա­րի կեսե­րը:

BBC-ն, հղում կատա­րե­լով պաշտո­նա­կան աղբյուրնե­րին, գրում է, որ մոտ 1000 հյուսիսկո­րեա­ցի զինվոր է զոհվել Ուկրաի­նա­յի դեմ Կուրսկում մղվող մարտե­րում։

Արեւմտյան պաշտոնյա­նե­րը հայտնել են BBC-ին, որ ընդա­մե­նը երեք ամսվա ընթացքում Հյուսի­սա­յին Կորեա­յի զորքե­րը կրել են գրե­թե 40% կորուստներ Ռուսաստա­նի Կուրսկի շրջա­նի արևմտյան հատվա­ծում մղվող մարտե­րում:

Անա­նունության պայմա­նով խոսող պաշտոնյա­նե­րը նշել են, որ Հյուսի­սա­յին Կորեա­յից ուղարկված մոտ 11,000 զինծա­ռա­յողնե­րից 4,000‑ը կորուստներ են կրել:

Այս տերմի­նը ներա­ռում է զոհվածնե­րին, վիրա­վորնե­րին, անհայտ կորածնե­րին կամ գերի ընկածնե­րին։ Պաշտոնյա­նե­րի խոսքով՝ 4,000-ից մոտ 1,000‑ը զոհվել են մինչև հունվա­րի կեսե­րը:

Եթե այս կորուստնե­րը հաստատվեն, դրանք անընդունե­լի կլի­նեն Հյուսի­սա­յին Կորեա­յի համար:

Անհասկա­նա­լի է, թե որտեղ են բուժվում վիրա­վորնե­րը, ինչպես նաև, թե երբ և ինչ ծավա­լով կհա­մալրվեն ուժե­րը։ Սակայն թվե­րը մատնանշում են ծայրա­հեղ բարձր ծախսե­րը, որոնք կրում է նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի դաշնա­կի­ցը՝ փորձե­լով օգնել նրան Ուկրաի­նա­յի զորքե­րին դուրս մղել Ռուսաստա­նից՝ հրա­դա­դա­րի հնա­րա­վոր բանակցություննե­րից առաջ։

Աղբյուրը‘ BBC

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ