13.5 C
Yerevan

Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցություն 24-րդ Ընդհա­նուր Ժողո­վից Մինչև 35-րդը Ոչինչ Չի Փոխվել…

Այն հակա­սում է ինքն իրեն, քանի որ կոչ է անում միա­ժա­մա­նակ և՛ ենթարկվել Կրեմլին, և՛ հզո­րացնել այսպես կոչված ազգա­յին բանա­կը։ Բայց Ռուսաստա­նը երբեք չի պաշտպա­նի Երև­ա­նը Բաքվից։

Ռոբերտ Այդա­բիրյան

Լինե­լով Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցության 24-րդ Ընդհա­նուր Ժողո­վի (1988թ. օգոստոս) Ֆրանսիա­յի տարա­ծաշրջա­նի պատգա­մա­վոր, առա­ջին երեք օրե­րին սարսա­փով էի դիտում երկու առաջնորդնե­րի (Հրայր Մարուխյա­նի և Էդիկ Հովհաննիսյա­նի) ծամածռություննե­րը ֆաքսի ապա­րա­տի առջև (այն ժամա­նակ ինտերնետ չկար): Երեք օրում նրանք խորհրդա­յին դավադրա­կան որջերն ուղարկե­ցին գորբա­չովյան ԽՍՀՄ-ին հավա­տարմության մեկ տասնյա­կից ավե­լի հաղորդագրություններ։ ՀՅԴ Բյուրո­յի պատրաստած այդ հաղորդագրություննե­րի բովանդա­կությունն իրա­կա­նում երբեք չի քննարկվել կուսակցության պատգա­մա­վորնե­րի կողմից: Մարզա­յին ժողովնե­րում մանրազնին ընտրված պատգա­մա­վորնե­րը քվեարկում էին՝ հետև­ե­լով ընկեր Հրայրի օրի­նա­կին՝ ձեռքե­րը բարձրացրած՝ առանց այլ ընթա­ցա­կարգի։
Հենց այդ երեք օրե­րից հետո՝ մարդու իրա­վունքնե­րի հիմնա­րար սկզբունքնե­րի ժխտմամբ և Երև­ա­նի փողոցնե­րում ծավալված համա­ժո­ղովրդա­կան շարժման դատա­պարտմամբ սկսվեց կուսակցության անկման շրջա­նը։ Ընդ որում, «ոչնչա­ցումը» նշա­նա­վորվեց ամե­նա­վառ կուսակցա­կաննե­րի և մտա­վո­րա­կաննե­րի մերժմամբ՝ սկսած նրանցից, ովքեր զգուշա­նում էին խորհրդա­յին ծառա­յություննե­րի ներթա­փանցումից ՀՅԴ ղեկա­վար մարմիններ: Ըստ էության, պաշտո­նա­կան մտա­ծո­ղությունը հակադրվում էր «ազատ, անկախ և միացյալ Հայաստան» եռա­միասնությա­նը՝ շրջե­լով այն։ Անկա­խությունը երրորդ տեղ մղվեց, իսկ նախնյաց հողե­րի վերա­միա­վո­րումը՝ առա­ջին տեղ։
37 տարի անց՝ Երև­ա­նում կայա­նա­լիք 35-րդ Ընդհա­նուր Ժողո­վի բացման նախօ­րեին, միանգա­մայն ակնհայտ է, որ ոչինչ չի փոխվել՝ ո՛չ ռուսա­մետ գիծը, չնա­յած 2020 թվա­կա­նին բացա­հայտված իրո­ղություննե­րին, ո՛չ էլ Ընդհա­նուր Ժողովնե­րի հակա­ժո­ղովրդա­վա­րա­կան ընթա­ցա­կարգե­րը։ Չքննարկված բանաձև­ե­րը պատրաստվում և նույնիսկ հրա­պա­րակվում են մինչև Ընդհա­նուր Ժողո­վի բացումը։ Արդյո՞ք 2025 թվա­կա­նի փետրվա­րին հայտա­րարված 35-րդ Ընդհա­նուր Ժողո­վը նորա­րար և առա­ջա­դեմ կլի­նի: Կասկա­ծում ենք, բայց հուսով ենք, որ այն համարձա­կություն կունե­նա հայտա­րա­րե­լու, որ Ռուսաստա­նի հետ նորմալ հարա­բե­րություններ կարող են հաստատվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանն ընդունի իր պատասխա­նատվությունը Ղարա­բա­ղում տեղի ունե­ցած 44-օրյա պատե­րազմի համար, և որ հենց 2023 թվա­կա­նի 10-ամսյա շրջա­փակման ժամա­նակ նրա բացա­հայտ անգործությունը հանգեցրեց բնակչության ընդհա­նուր արտա­գաղթի։
Հատվածներ ՀՅԴ Բյուրո­յի 2025 թ․ հունվա­րի 18‑ի հայտա­րա­րությունից․
«Աշխարհա­քա­ղա­քա­կան ներկա զարգա­ցումնե­րի համա­տեքստում Հայաստա­նի անվտանգությա­նը սպառնա­ցող վտանգներն օրե­ցօր դառնում են առա­վել հրա­տապ և խիստ վտանգա­վոր։
Ադրբե­ջա­նի ղեկա­վարնե­րի հայատյաց, ռազմա­տենչ ու ծավա­լա­պաշտա­կան ​​հայտա­րա­րություններն ու գործո­ղություննե­րը գնա­լով ավե­լի սանձարձակ են դառնում և վերածվում վերջնագրե­րի… Հայաստա­նի իշխա­նություններն, իրենց հերթին, վախեցնե­լով սեփա­կան ժողովրդին մոտա­լուտ պատե­րազմի հնա­րա­վո­րությամբ և այդ պատե­րազմում անխուսա­փե­լի պարտությամբ, սկսել են արդա­րացնել և բավա­րա­րել թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդե­մի անվերջա­նա­լի պահանջնե­րը…
Անհա­պաղ պետք է արմա­տա­պես փոխել կառա­վա­րության քաղա­քա­կա­նությունը հետևյալ առաջնա­հերթ ուղղություննե­րով.
ա) համախմբել բոլոր հայկա­կան կառույցնե­րը հայկա­կան ինքնության և հայոց պետա­կա­նության պահպանման օրա­կարգի շուրջ,
բ) իրա­կա­նացնել զինված ուժե­րի, պաշտպա­նա­կան ու անվտանգա­յին կառույցնե­րի հրա­տապ բարե­փո­խումներ՝ հայրե­նի­քի պաշտպա­նությա­նը համազգա­յին մասնակցություն ապա­հո­վե­լու համար,
գ) որդեգրել որա­կա­պես նոր արտա­քին քաղա­քա­կա­նություն՝ ուղղված անվտանգության նոր կառույցի ստեղծմա­նը և դիվա­նա­գի­տա­կան ​​դիրքե­րի վերա­կանգնմա­նը։ Սա ենթադրում է ռազմա­վա­րա­կան հարա­բե­րություննե­րի հաստա­տում աշխարհա­քա­ղա­քա­կան ընդհա­նուր նպա­տակներ հետապնդող երկրնե­րի ու դաշինքնե­րի հետ, որոնց անմի­ջա­կան շահե­րից է բխում հայկա­կան կենսունակ պետության գոյությունը»։
Եվ որպես եզրա­փա­կում նշվում է, որ «այս մոտեցմամբ կարև­որվում են Ռուսաստա­նի հետ ռազմա­վա­րա­կան դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի ամրապնդումը, Իրա­նի հետ ռազմա­քա­ղա­քա­կան դաշինքի կնքումը, տարա­ծաշրջա­նից և Արևմուտքից դուրս այլ ուժա­յին կենտրոննե­րի հետ փոխլրացնող հարա­բե­րություննե­րի զարգա­ցումը»։

Առա­ջին վերլուծություններն ու արձա­գանքնե­րը․
Այս հայտա­րա­րությունը, որը սկզբունքո­րեն պետք է հաստատվի ՀՅԴ Բյուրո­յի կողմից, անհանգստացնող է. այն կոչ է անում համախմբվել Մոսկվա-Թեհրան առանցքի շուրջ, վերա­դառնալ հակաարևմտյան տարա­ժամ դիրքո­րոշմա­նը, անուղղա­կիո­րեն խրա­խուսում է քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը և նպաստում արտա­գաղթին։
Այս ոչ դիվա­նա­գի­տա­կան ​​դիրքո­րո­շումը յուրօ­րի­նակ խաբեություն է։
Այն հակա­սում է ինքն իրեն, քանի որ կոչ է անում միա­ժա­մա­նակ և՛ ենթարկվել Կրեմլին, և՛ հզո­րացնել այսպես կոչված ազգա­յին բանա­կը։ Բայց Ռուսաստա­նը երբեք չի պաշտպա­նի Երև­ա­նը Բաքվից։ Նա ցանկա­նում է բացել Զանգե­զուրի միջանցքը արև­ելքից արևմուտք՝ այն սկզբնա­կան շրջա­նում դնե­լով ռուսա­կան զորքե­րի վերահսկո­ղության տակ։ Նա ձգտում է նաև հյուսիս-հարավ գազա­մուղ կառուցել դեպի Իրան՝ Ադրբե­ջա­նի տարածքով։

  • Արևմտա­մետ «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նը, որը 1999թ. հոկտեմբե­րին խորհրդա­րա­նում եղբոր՝ Վազգե­նի սպա­նությունից հետո Քոչարյա­նի կառա­վարման օրոք կարճ ժամա­նա­կով վարչա­պետ դարձավ, արձա­գանքեց. «Իհարկե, Ռուսաստա­նի և Իրա­նի միջև ստո­րագրված փաստա­թուղթը մտա­հո­գություններ է առա­ջացնում, սակայն նրա­նում ռազմա­կան փոխօգնության բաղադրիչ չկա, և Իրա­նը չի կռվի Ուկրաի­նա­յում Արևմուտքի դեմ, ինչպես և Ռուսաստա­նը չի կռվի Իսրա­յե­լի դեմ։ Վստահ եմ, որ ռուս-իրա­նա­կան համա­ձայնա­գի­րը որևէ ազդե­ցություն չի ունե­նա տարա­ծաշրջա­նի վրա։ Արևմուտքը շատ լուրջ շահեր ունի այս տարա­ծաշրջա­նում, իսկ կենտրո­նա­կան միջանցքը, որն անցնե­լու է Ադրբե­ջան-Հայաստան-Թուրքիա ճանա­պարհով, կշրջանցի Ռուսաստանն ու Իրա­նը։ Հայաստա­նի համար ամե­նա­մեծ վտանգը Ռուսաստանն է, և նրա­նից ցանկա­ցած ակնկա­լիք Հայաստա­նին կդա­տա­պարտի Լեռնա­յին Ղարա­բա­ղի ճակա­տագրին։ Բակո Սահակյա­նը, Արկա­դի Ղուկասյանն ու Ռուբեն Վարդանյա­նը նախընտրե­ցին հույսը դնել Ռուսաստա­նի վրա, իսկ Ռուսաստա­նի իշխա­նությունը նրանց բանտարկեց ու հանձնեց Ադրբե­ջա­նին»։
  • Չափա­վոր դաշնակցա­կաննե­րից մեկը զգուշացրեց. «Այս ռազմա­վա­րությամբ ՀՅԴ‑ն ինքն իրեն զրկում է ներկա­յիս վարչա­կարգին վստա­հե­լի այլընտրանք դառնա­լու հնա­րա­վո­րությունից։ Ռուսաստա­նի և Իրա­նի հետ ռազմա­կան դաշինքի տարբե­րակն այլևս անվտանգության երաշխիք չէ, ինչպես համոզվե­ցինք Սիրիա­յում և Լեռնա­յին Ղարա­բա­ղում։ Ներկա ժամա­նա­կաշրջա­նը խորա­թա­փանցություն և ճկունություն է պահանջում, իսկ դա այն չէ, ինչ առա­ջարկվում է»:
  • Նրա ընկերնե­րից մեկն ավե­լացրեց. «Ինչպե՞ս կարող ենք վստա­հություն ներշնչել, երբ գրում ենք, որ պետք է ամրապնդել կապե­րը Ռուսաստա­նի հետ, ռազմա­կան պայմա­նա­գիր կնքել Իրա­նի հետ և շարունա­կել ռազմա­վա­րա­կան համա­գործակցությունը Արևմուտքի հետ: Կամ Մոսկվա-Թեհրան պետք է լինի, կամ՝ Արևմուտք, բայց ոչ՝ երկուսը միա­ժա­մա­նակ։ Սա խաբեություն է և ևս մեկ լուրջ սխալ։ 35-րդ Ընդհա­նուր Ժողո­վը դեռ չի սկսվել, իսկ այս հայտա­րա­րությամբ այն արդեն ավարտվեց»։
  • Հայաստա­նում գործող ֆրանս-հայկա­կան բարե­գործա­կան կազմա­կերպության ներկա­յա­ցուցիչն «ափսո­սանք հայտնեց ինքնաքննա­դա­տության բացա­կա­յության (հիշե՛նք կոռուպցիան, բանա­կի վիճա­կը մինչև Նիկոլ Փաշինյա­նի իշխա­նության գալը…..), գործող իշխա­նությա­նը մեղադրե­լու, բռնա­պե­տություննե­րի և պարտվողնե­րի հետ դաշինք կնքե­լու համար»։
    Ցանկա­լի համադրության առա­ջարկ․
    Ինչպես տեսնում ենք, հանգա­մանքներն առա­վել քան երբևէ պահանջում են լայնա­ծա­վալ քննարկումներ անցկացնել հայե­րի շրջա­նում և առա­ջին հերթին ՀՅԴ շարքե­րում՝ նրա և սփյուռքի ու Հայաստա­նում գործող ուժե­րի միջև վստա­հությունն ու կարծիքնե­րի փոխա­նա­կումը վերա­կանգնե­լու համար։ Քաղա­քա­կան հարցե­րի շուրջ համա­տեղ աշխա­տանքը մեզ կօգնի ավե­լի լավ կազմա­կերպել մեր հաստա­տություննե­րի աշխա­տանքը, խթա­նել անհրա­ժեշտ քաղա­քա­ցիա­կան ոգին և մեծացնել ակտի­վությունը, ինչպես կոչ էր անում պատմա­բան և Դաշնակցության անդամ Անա­հիտ Տեր-Մինասյա­նը։
    Հայկա­կան հարցը բարդ է և փոփո­խա­կան։ Ներկա և ապա­գա գործա­դիր և օրենսդիր իշխա­նություննե­րը պետք է հմտո­րեն նախանշեն նպա­տակնե­րը՝ հիմնվե­լով տարա­տե­սակ տվյալնե­րի ու սցե­նարնե­րի վրա, ինչի շնորհիվ հնա­րա­վոր կլի­նի շրջանցել վերա­հաս աղետներն ու ցնցումնե­րը:
    Եվ Վանդե­յի շուրջերկրյա առա­գաստա­յին մրցա­վազքին մասնակցող միայնակ ծովագնա­ցի նման, որն արագ կտրում-անցնում է համաշխարհա­յին օվկիա­նո­սը՝ նավարկե­լով, քանզի խնամքով է վերա­բե­րում նավին՝ հընթացս նորո­գե­լով այն, առանց արա­գությունը դանդա­ղեցնե­լու, մենք էլ պետք է վերա­նա­յենք մեր նավի՝ «ինքնիշխան հայկա­կան պետության» կազմա­կերպումը՝ սկզբնա­կան հայե­ցա­կարգից մինչև գործառնա­կան կառա­վա­րում:
    Ռոբերտ Այդա­բիրյան

Ֆրանսե­րեն տեքստը‘

FRA: du 24è au 35ème Congrès rien n’a changé

Délégué de la région France au 24ème congrès de la FRA (aout 1988) je constate avec effroi, lors des trois premiers jours, la danse de deux dirigeants (Hrayr Marou- khian et Edig Hovannisssyan) autour de la machine à fax (pas d’internet à l’époque). En trois jours ils expédièrent vers les officines soviétiques plus d’une di- zaine de messages d’allégeance à l’URSS de Gorbatchev. Ces messages préparés par le Bureau, ne furent jamais vraiment débattu par les délégués. Ceux-ci triés sur le volet lors des congrès régionaux, votaient à mains levés, dans la foulée du ca- marade Hrayr, sans autres demandes d’explications.

C’est à l’issu de ces trois journées que le Parti entama sa période de déclin au tra- vers de «l’élimination» de ses militants et intellectuels les plus lucides, ces de France et de Suisse en priorité les plus méfiants à l’égard des manipulations enta- més dès le début des années 1970 par les services soviétiques. Le discours officiel s’opposait au triptyque de l’Arménie libre, indépendante et réunifiée, et l’avait inver- sé, considérant l’indépendance comme un objectif secondaire par rapport à celui de la réunification et de la revendication territoriale.

37 ans après, à la veille de l’ouverture du 35ème, on constate que rien n’a changé ni sur le fondamentaux pro-russe malgré les réalités révélées depuis 2020 ni sur la forme anti-démocratique, puisque les conclusions précèdent le débat et sont pu- bliées avant l’ouverture prévue pour février 2025.

Annonce du Bureau du 18 janvier 2025

«Dans le contexte des développements géopolitiques actuels, les menaces sécuritaires qui pèsent sur l!Arménie deviennent de plus en plus immédiates et extrêmement dangereuses au quotidien.

Les déclarations et actions anti-arméniennes, militaristes et expan-

Sionnistes des dirigeants azerbaïdjanais prennent une tournure de plus en plus effrénée et deviennent des ultimatums…

Les autorités arméniennes, à leur tour, en effrayant leur propre peuple avec la possibilité d!une guerre imminente – et de l!inévi- table défaite de cette guerre – se sont lancées dans la justification et la satisfaction des exigences infinies de l!axe turco-azerbaïdja- nais…

Il n!y a pas lieu de se faire d!illusions : une paix non protégée est une sécurité voilée qui dépend des caprices de l!ennemi.

La paix ne peut être irréversible et stable que dans les conditions

D!un règlement équitable des questions litigieuses et d!un équilibre militaro-politique. Sinon, ce serait une capitulation et un signe avant-coureur d!une nouvelle guerre.

Il est urgent de changer radicalement la politique du gouvernement dans les domaines prioritaires suivants :

a) Rassembler toutes les entités arméniennes autour de l!agenda de la préservation de l!identité arménienne et de l’État arménien…

b) Afin d!assurer la participation nationale à la défense de la patrie, des réformes urgentes des forces armées et de l!appareil de dé- fense et de sécurité sont nécessaires…

c) Adopter une politique étrangère avec une approche qualitative-

Ment différente, visant à la formation d!une nouvelle structure de sécurité et à la restauration des positions diplomatiques. Cela im- plique l’établissement de relations stratégiques avec des pays et des alliances poursuivant des objectifs géopolitiques communs, dont les intérêts directs sont l!existence d!un État arménien viable.

«Avec cette approche, le renforcement des relations d!alliance stra- tégique avec la Russie, la conclusion d!une alliance militaro-poli- tique avec l!Iran, le développement de relations complémentaires avec d!autres centres de pouvoir en dehors de la région et de l!Oc- cident doivent devenir des priorités.»

Premières analyses et réactions;

Ce communiqué qui devrait dans quelques semaines être validé par le congrès mondial, est très inquiétant : il appelle au ralliement à l’axe Moscou-Téhéran, à reprendre une posture anti-occidentale in- opportune, encourage à la guerre civile, et pousse à l’émigration.

Cette posture est une imposture comme c’est souvent le cas.

Elle se contredit elle-même car elle appelle à se soumettre à la fois au Kremlin et à renforcer l’armée dite nationale. Mais la Russie ne défendra pas Erevan contre Bakou, sa perfide alliée, elle ne l’a ja- mais fait Car elle aspire au contraire à ouvrir le couloir du Zangue- zour pour le placer, dans un premier temps, sous le contrôle des forces russes. Le sentiment anti-turc primaire invoqué ici ne fera qu’envenimer les relations régionales et le conflit que nous crai- gnons le plus: une guerre contre l’Iran encouragé par Netanyahu et ses alliés.

Aram Sargsyan président du parti «République», devenu un temps premier ministre de Kotcharian, après l’assassinat de son frère Vaz- guen lors de la tuerie du Parlement, nous a répondu ce matin:

« Il y a bien sûr des inquiétudes concernant le document signé entre la Russie et l’Iran, mais il ne contient pas de composante d’assistance militaire mutuelle, et l’Iran ne va pas se battre en Ukraine contre l’Occident, pas plus que la Russie ne va se battre contre Israël. L’accord Russie-Iran n’aura aucun impact sur la ré- gion, j’en suis sûr.

L’Occident a des intérêts très sérieux dans la région, et le corridor central passera par la route Azerbaïdjan-Arménie-Turquie, contour- nant la Russie et l’Iran. La plus grande menace pour l’Arménie est la Russie, et toute attente à son égard condamnerait l’Arménie au sort du Haut-Karabakh. Bako Sahakyan, Arkady Ghukasyan et Ru- ben Vardanyan ont choisi de s’appuyer sur la Russie, et le gouver- nement russe les a emprisonnés et remis à l’Azerbaïdjan.»

Un observateur et militant tachnag parisien modéré averti à son tour: «Avec cette stratégie la FRA ne se donne pas les chances d’être une alternative crédible au régime actuel. L’option de l’al- liance militaire avec la Russie et l’Iran n’est plus une garantie de sécurité comme on l’a vu en Syrie et au Haut Karabagh. L’époque actuelle nécessite de la finesse et de l’agilité, ce n est pas du tout ce qui est proposé.»

Un de ses amis, renchérit:

«Comment peut-on être crédible quand on écrit qu’il faut renforcer les liens avec la Russie, sceller un pacte militaire avec l’Iran et continuer à coopérer stratégiquement avec l’Occident ?!?! C’est soit Moscou-Teheran, soit l’Occident mais les deux en même temps c’est une supercherie et encore une fois une erreur grave. Son 35e congres n’est pas encore commencé que cette déclaration vient de le clôturer.»

Un militant d’une organisation franco-arménienne d’entre-aide très efficiente en Arménie regrette l’absence d’autocritique (corruption, état de l’armée jusque l’arrivée de NP…….). Charge contre le gou- vernement actuel. Alliance avec les dictatures et des loosers. Posi- tion manichéenne et tout le contraire de la diplomatie.

Les circonstances exigent plus que jamais d’ouvrir le débat démo- cratique entre Arméniens. Au sein de la FRA, du CCAF, des Eglises, de la société et des forces politiques du pays. Rétablir la confiance et les échanges entre celles-ci et les forces actives de la diaspora.

En échangeant nos opinions sur le Politique, nous améliorerons notre capacité à organiser et exercer notre rôle de concitoyen.

Le sujet arménien est complexe et mouvant. Il revient au pourvoir, à ses diplomates, experts et services de baliser les meilleurs trajec- toires à partir de données fiables. Mais pour naviguer constamment renforcer notre État.

Առնչվող Հոդվածներ