25.7 C
Yerevan

Հայրե­նա­սի­րությունը Գործ Է, Ոչ Թե Խոսք

Հրեա­նե­րը, որոնց միլիոննե­րով սպա­նե­ցին երկրորդ համաշխարհա­յի­նի ժամա­նակ, նրանք չընկան համե­մա­տություննե­րի մեջ, թե Իսրա­յե­լը մի ժամա­նակ շատ մեծ է եղել և այլն։ Նրանք(հայրենադարձների առա­ջին թիվը մոտ 300 հազար էր) իրենց 10 հազար ք/կմ պետությա­նը տեր կանգնե­ցին, չթա­լա­նե­ցին ու միայն բանա­վոր հայրե­նա­սի­րությամբ չզբաղվե­ցին։ Հրեա­նե­րը եկան սարքե­լու իրենց երկի­րը, շենացնե­լու, որովհետև հրեա­նե­րը հասկա­ցան, որ իրենց գոյության միակ երաշխա­վո­րը սեփա­կան պետությունն է, առանց դրա նրանք անընդմեջ ենթա­կա է տարա­տե­սակ վտանգնե­րի ու հոլո­քոստը հենց այդ պետությունը չունե­նա­լու հետև­անքն էր։

Ռուբեն Բաբա­յան

1TV‑ը զրուցել է ռեժի­սոր, պրոֆե­սոր Ռուբեն Բաբա­յա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայոց Ցեղասպա­նություն թեման, դրա ընկա­լումնե­րը և ստա­ցած դասե­րը

Ռուբեն Բաբա­յանն իր խոսքում նշել է, որ Հայոց Ցեղասպա­նությունը կատարված փաստ է և ոչ ոք չի կարող ժխտել, նույնիսկ ժխտե­լու դեպքում էլ ոչինչ չի փոխվե­լու։ Կարև­որ է հասկա­նալ Ցեղա­սա­նության պատճառնե­րը, դրա­նից իրա­կան դասեր քաղել, ոչ թե դարձնել ազգա­յին Բրենդ ու ինչ որ առումով «գլուխ գովել»։ Ցեղասպա­նությունը ոչ միայն մեր ազգա­յին ողբերգությունն է, այլև մեծա­գույն խայտա­ռա­կություննե­րից մեկը։ Հայ ժողո­վուրդը, որ հազա­րամյակնե­րով ապրել է իր հայրե­նի­քում, տեղի ունե­ցա­ծի ժամա­նակ կորցրել է հենց այդ նույն հայրե­նի­քը։ Ուստի, Ցեղասպա­նությունից ստա­ցած մեր ամե­նա­մեծ դասե­րից մեկը պիտի լինի սեփա­կան պետության գոյության կենսա­կան ահնրա­ժեշտության գիտակցումը, որովհետև երբ չկա քո պետությունը, դու կարող ես ենթարկվել ամե­նա­տարբեր աղետնե­րի, այդ թվում՝ ցեղասպա­նության։
Ռեժի­սո­րը բավա­կան լայն անդրա­դարձ կատա­րեց այն հանգա­մանքին, որ այսօր մեզա­նում կա «Ցեղասպա­նություն» բառի սպե­կուլա­ցիոն դրսև­ո­րումներ, երբ փորձ է արվում ներքին քաղա­քա­կան ինչ-ինչ համոզմունքնե­րի կամ պատվերնե­րի պատճա­ռով խեղաթյուրել տեղի ունե­ցոա­ծի իրա­կան նշա­նա­կությունը և սահմա­նա­փակվել միայն բառն արտա­սա­նե­լով։ Մինչդեռ միայն դա ոչ միայն շատ քիչ է, այլև, գործնա­կան հետև­անք չթողնե­լու դեպքում մնում է պարապ խոսք, որը ոչ մի օգուտ չի տալիս։ Մենք կարիք ունենք հասկա­նա­լու խոսքի և գործի սկզբունքա­յին տարբե­րություննե­րը։ Եթե Ցեղասպա­նություն բառն արտա­սա­նե­լով շատերն իրենց ազատ են համա­րում մյուս պարտա­կա­նություննե­րից կարծում են, որ դա է հայրե­նա­սի­րությունը, չարա­չար սխալվում են։ Միայն բանա­վոր խոսքը չի կարող էական նշա­նա­կություն ունե­նալ։ Պետք է հիշել, որ դժոխքի ճանա­պարհը բարի ցանկություննե­րով է հաճախ կառուցվում։
Ռուբեն Բաբա­յա­նը նաև հետաքրքիր համե­մա­տություն արեց հայե­րի ու հրեա­նե­րի հետ կապված։ Հրեա­նե­րը, որոնց միլիոննե­րով սպա­նե­ցին երկրորդ համաշխարհա­յի­նի ժամա­նակ, նրանք չընկան համե­մա­տություննե­րի մեջ, թե Իսրա­յե­լը մի ժամա­նակ շատ մեծ է եղղել և այլն։ Նրանք(հայրենադարձների առա­ջին թիվը մոտ 300 հազար էր) իրենց 10 հազար ք/կմ պետությա­նը տեր կանգնե­ցին, չթա­լա­նե­ցին ու միայն բանա­վոր հայրե­նա­սի­րությամբ չզբաղվե­ցին։ Հրեա­նե­րը եկան սարքե­լու իրենց երկի­րը, շենացնե­լու, որովհետև հրեա­նե­րը հասկա­ցան, որ իրենց գոյության միակ երաշխա­վո­րը սեփա­կան պետությունն է, առանց դրա նրանք անընդմեջ ենթա­կա է տարա­տե­սակ վտանգնե­րի ու հոլո­քոստը հենց այդ պետությունը չունե­նա­լու հետև­անքն էր։ Մինչդեռ մենք ավե­լի շատ զբաղված են բանա­վոր համե­մա­տություննե­րով ու բանա­վոր հայրե­նա­սի­րությամբ։ Մենք կարծես թե լրիվ ամբողջությամբ չենք հասկա­ցել, որ հայրե­նա­սի­րությունը սկսվում է սեփա­կան պետության մասին հոգ տանե­լուց, այնտեղ ապրե­լուց։ Եթե չկա պետությունը, ոչինչ չես անում որ այն լինի, կամ լինե­լու դեպքում չես հզո­րացնում, ո՞ւմ է պետք քո բանա­վոր հայրե­նա­սի­րությունը։
Ռեժի­սորն ափսո­սանքով նշեց, որ մենք մահ պաշտող հանրույթ ենք, մեր առօրյա խոսակցություննե­րի մեջ անըդհատ մահը դրվա­տե­լու, մահվան կարև­ո­րությունն ընդգծե­լու սկզբունք կա։ Բայց մահ հանուն մահվան՝ անի­մաստ է։ Մահը պիտի ծառա­յի կյանքին, ոչ թե հակա­ռա­կը ու դա հենց մեր պետա­կան օրհներգում է արտա­ցոլվում։ Հիմա փոփո­խություն են անում ‚մի տունը առաջ են բերում, մյուսը տանում են հետ, միևնույն է՝ ոչինչ չի փոխվում, որովհետև սկզբունք-մոտե­ցումը մնում է նույնը։ Մենք առա­ջին հերթին մեր պետության հանդեպ կյանքով պիտի լցվենք, մենք մեր պետությա­նը պետք է կյանքով վերա­բերվենք, ոչ թե մահով։
Ռուբեն Բաբա­յա­նը նաև խոսեց, թե ինչպես էր պատա­հում, որ 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ շատ սպա­ներ թշնա­մուն տեղե­կատվություն էին տալիս ընդա­մե­նը մի քանի հարյուր դոլա­րով, որպեսզի կարո­ղա­նան խաղա­մո­լության հետև­անքով առա­ջա­ցած պարտքե­րը փակեն։ Եթե մեկ տարվա ընթացքում(2024թ․) Հայաստա­նում մոտ 7․13 տրլն դրամ է խաղադրույք կատարվել՝ մոտ 17․8 մլրդ դոլար, դա նշա­նա­կում է, որ այս պահին մեր հասա­րա­կությունը չունի պարտքի գիտակցման զգա­ցում, նա չի ցանկա­նում սեփա­կան աշխա­տանքով հարստա­նալ, նա ուզում է միանգա­մից միլիոն գտնել։ Դա հենց այն բարի ցանկությունն է, որը մարդուն դժոխք է տանում։ Պարտքով խաղա­ցող սպան արդեն պետա­կան դավա­ճա­նության է դիմում, մինչդեռ նա խաղալ սկսել էր բարի ցանկությամբ՝ հարստա­նալ արագ ու անակնկալ կերպով։ Ամեն անգամ, երբ մենք հայրե­նա­սի­րությունից ենք խոսում, մեղադրում ու գովում սրան-նրան, մենք պետք է հասկա­նանք, թե այդ մարդու արած գործը որն է, պարզա­պես օդ «կրա­կած» խոսքը որն է։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ