14.8 C
Yerevan

Հանուն Ժողովրդա­վա­րության Հաղթա­նա­կի

Քաղա­քա­կան կուսակցություննե­րը, համայնքնե­րի ղեկա­վարնե­րը և տեղա­կան իշխա­նություննե­րը պետք է ժողովրդին բացատրեն միասնության և միասնա­կան դիմադրության, եվրոսկեպտի­ցիզմը հաղթա­հա­րե­լու և Ուկրաի­նա­յին ավե­լի մեծ աջակցություն տրա­մադրե­լու անհրա­ժեշտությունը՝ ռուս ագրե­սո­րին հաղթե­լու համար:

Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նը, հունվա­րի 21-ին Լեհաստա­նի Ժեշով քաղա­քում CORELAP‑ի 13-րդ հանդիպմա­նը հանդես է եկել ելույթով՝ ողջունե­լով հանդի­պումն ու ժողովրդա­վա­րության ուժե­րի համախմբման հնա­րա­վո­րությունը՝ ավտոկրատնե­րի դեմ տարվող պայքա­րում։ Հովսեփ Խուրշուդյան ներկա­յացրել է ավտոկրա­տիա­յից բխող վտանգնե­րի սկզբունքա­յին էությունն ու շեշտել դրա դեմ հաջող պայքա­րի միասնա­կա­նության կենսա­կան ահնրա­ժեշտությունը և միասնա­բար պայքա­րե­լով հանդերձ՝ չոմո­ռա­նալ ժողովրդա­վա­րության հաղթա­նակն ապա­հո­վել ամեն առանձին երկրում։ Խոսե­լով Հայաստա­նում հաջո­ղությամբ իրա­կա­նացված «Եվրաքվեի» մասին, Հովսեփ Խուրշուդյա­նը ևս մեկ անգամ հավաստել է Հայաստա­նի՝ հանուն ժողովրդա­վա­րության հաղթա­նա­կի և ավտոկրա­տիա­յի դեմ պայքա­րի պատրաստա­կա­մության մասին։
Մեր Ուղին
Ստորև ներկա­յացնում ենք հովսեփ Խուրշուդյա­նի ելույթի տեքսը հայե­րեն և անգլե­րեն՝

ԱլԳ երկրնե­րում քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություննե­րը շարունա­կում են պայքա­րը հանուն ինքնիշխա­նության, ազա­տության եւ ժողովրդա­վա­րության
(ԱլԳ ՔՀՖ 4‑րդ աշխա­տանքա­յին խմբի համա­կարգող Հովսեփ Խուրշուդյան)

Ժեշով (Լեհաստան), հունվա­րի 21
Հարգե­լի՛ CORLEAP անդամներ և 13-րդ CORLEAP տարե­կան հանդիպման հյուրե՛ր: Շնորհա­կա­լություն հանդիպմա­նը ներկա գտնվե­լու համար ինձ հրա­վի­րե­լու համար։ Արև­ելյան գործընկե­րության Քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ֆորումը պատրաստա­կամ է խորացնե­լու համա­գործակցությունը CORLEAP‑ի հետ կրթության, տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման ոլորտում քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության և, հատկա­պես, երի­տա­սարդնե­րի ներգրավվա­ծության հարցում, համայնքնե­րի ներուժի բացա­հայտման և ԱլԳ տարա­ծաշրջա­նում տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման արդյունա­վե­տության ավե­լացման հարցում՝ եվրո­պա­կան լավա­գույն փորձի փոխա­նակման եւ ԱլԳ երկրնե­րի տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման պաշտոնյա­նե­րի՝ տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման ոլորտում ԵՄ չափա­նիշնե­րին ծանո­թացնե­լու միջո­ցով: Այս առումով ԱլԳ ՔՀՖ‑ն պատրաստ է համա­գործակցել CORLEAP‑ի հետ՝ CORLEAP Ակա­դե­միա­յի ձեւա­վորման գործում:
Մենք ապրում ենք դժվար ժամա­նակնե­րում՝ լի սպառնա­լիքնե­րով ու մարտահրա­վերնե­րով, որոնք գալիս են ոչ միայն Եվրո­պա­յի սահմաննե­րից, ինչպես Ռուսաստա­նի դեպքում է, այլև Եվրո­պա­յի մեծ հաշվով Արևմուտքի ներսից, այդ թվում՝ Արև­ելյան գործընկե­րության տարա­ծաշրջա­նի ներսից։ Ես նկա­տի ունեմ Ադրբե­ջա­նի և Բելա­ռուսի բռնա­տի­րա­կան ռեժիմնե­րը։ Կարծում եմ, որ Եվրո­պան չի կարող դիմա­կա­յել այդ սպառնա­լիքնե­րին առանց իրա­կան համախմբման։ Զինվող ավտոկրա­տիա­նե­րին զսպե­լու համար նրանց դեմ միայն պատժա­մի­ջոցներ կիրա­ռե­լը բավա­րար չէ: Այսպի­սով, ժողովրդա­վա­րությունը, մարդու իրա­վունքնե­րը, միջազգա­յին իրա­վունքը և աշխարհա­կարգը պաշտպա­նե­լու համար կարծում եմ, որ Եվրո­պան նախ պետք է հավա­տա իր ուժե­րին, ավե­լի միասնա­կան լինի և զինվի:
Քաղա­քա­կան կուսակցություննե­րը, համայնքնե­րի ղեկա­վարնե­րը և տեղա­կան իշխա­նություննե­րը պետք է ժողովրդին բացատրեն միասնության և միասնա­կան դիմադրության, եվրոսկեպտի­ցիզմը հաղթա­հա­րե­լու և Ուկրաի­նա­յին ավե­լի մեծ աջակցություն տրա­մադրե­լու անհրա­ժեշտությունը՝ ռուս ագրե­սո­րին հաղթե­լու համար:
Քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություննե­րը ԱլԳ երկրնե­րում գտնվում են շարունա­կա­կան պայքա­րի մեջ։ Անցյալ տարի Մոլդո­վա­յի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը, ժողովրդա­վա­րա­կան քաղա­քա­կան ուժե­րի հետ միա­սին, հաղթա­հա­րեց Մոլդո­վա­յի քաղա­քա­կան գործընթա­ցին միջամտե­լու և եվրաինտեգրման գործընթա­ցին վնա­սե­լու ռուսաստանյան փորձը։ Սակայն այս տարի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի ժամա­նակ նոր մարտահրա­վեր է սպասվում։ Վրաստա­նի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը շարունա­կում է իր պայքա­րը ժողովրդա­վա­րության, ազատ ընտրություննե­րի և իր երկրի եվրո­պա­կան ընտրության համար: Երկրում թե երկրից դուրս՝ Բելա­ռուսի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը պատրաստվում է պայքա­րել ժողովրդա­վա­րության և ազատ Բելա­ռուսի համար առա­ջի­կա ընտրություննե­րի ժամա­նակ, որոնք տեղի կունե­նան 5 օրից։ Ուկրաի­նա­յի քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը, Ուկրաի­նա­յի ժողովրդի հետ միա­սին և որպես նրա մաս, շարունա­կում է գոյա­բա­նա­կան պատե­րազմը հանուն ազա­տության և ինքնիշխա­նության՝ պայքա­րե­լով ողջ Եվրո­պա­յի անվտանգության համար։
Հայաստա­նում քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը, համա­գործակցե­լով ժողովրդա­վա­րա­կան քաղա­քա­կան ուժե­րի հետ, նախա­ձեռնեց ստո­րագրա­հա­վաք Հայաստա­նի՝ ԵՄ-ին անդա­մակցե­լու գործընթաց մեկնարկե­լու օրենքի նախագծի շուրջ։ Մենք հաջո­ղե­ցինք՝ հավա­քե­լով անհրա­ժեշտ 50000-ից ավե­լի ստո­րագրություն։ Շուտով այս օրենքը կընդունվի խորհրդա­րա­նի կողմից, իսկ ԵՄ անդա­մակցության ուղե­նի­շը կդառնա Հայաստա­նի Հանրա­պե­տության պաշտո­նա­կան արտա­քին քաղա­քա­կա­նություն։ Ուստի կոչ եմ անում CORLEAP‑ի անդամնե­րին, ԵՄ‑ի և ԱլԳ պաշտոնյա­նե­րին ողջունել և աջակցել այս գործընթա­ցը:
Հարգե­լի գործընկերներ, ԱլԳ ՔՀՖ‑ի անունից CORLEAP‑ի 13-րդ տարե­կան հանդիպմա­նը մաղթում եմ արդյունա­վետ աշխա­տանք:

Անգլե­րեն տեքստը ներքև­ում
English text below

Civil societies in EaP countries are continuing to struggle
(By EaP CSF WG4 Coordinator Hovsep Khurshudyan)

21 January, Rzeszów
Dear CORLEAP members and guests of the 13th CORLEAP Annual Meeting! Thank you for inviting me to be present in the meeting. Eastern Partnership Civil Society Forum is ready for deepening cooperation with CORLEAP in the field of education, civil society, and especially Youth engagement in the local self-government, in the field of revealing of the potential of communities and the grooving of the effectiveness of the local self-government in the EaP region through the sharing the best European experience and through the education of the EaP countries local self-governmental officials the EU standards in the field of local self-governance. In this regard, EaP CSF is ready to cooperate with CORLEAP while establishing CORLEAP Academy.
We are living in difficult times, full of threats and challenges, coming not only from the borders, as in the case of Russia, but also from the inside of Europe and of the West in general, from the inside of the Eastern Partnership region. I mean the dictatorial regimes of Azerbaijan and Belarus. I think that Europe cannot resist these threats without real consolidation. To hold back arming autocracies it is not enough just to implement sanctions against them. So, to defend democracy, human rights, international law, and world order, I think Europe must first believe in its strength, be more united, and arm itself.
Political parties, leaders of communities, and local authorities must explain to the people the need for unity and united resistance, the need to defeat Euroscepticism, and the need for more support for Ukraine to defeat the Russian aggressor.
Civil societies in EaP countries continue to struggle constantly. Last year, Moldova’s Civil Society, together with democratic political forces, overcame the Russian attempt to interfere with the political process in Moldova and harm the Euro-integration process. However, a new challenge is coming this year during the parliamentary elections. The Georgian civil society is continuing its fight to sustain democracy, free elections, and European choice of its country. In the country or abroad, Belarussian civil society is preparing itself to fight for democracy and free Belarus during the upcoming election, which will take place in 5 days. Ukrainian civil society, together with the people of Ukraine and as its part, continuing its existential war for freedom and sovereignty, fighting for the security of all of Europe.
In Armenia, civil society, in cooperation with democratic political forces, initiated gathering signatures for a draft law, starting the process of Armenia’s accession to the EU. We succeeded in this, gathering more than the necessary 50.000 signatures. Soon, this law will be adopted by the parliament, and the landmark of EU membership will become the official foreign policy of the Republic of Armenia. Therefore, I call CORLEAP members, EU, and EaP officials to welcome and support this process.
Dear colleagues, on behalf of the EaP CSF, I wish the CORLEAP 13th annual meeting fruitful work.

Առնչվող Հոդվածներ