14.8 C
Yerevan

Զելենսկին Գոհ Է Թրամփից

Ես կարծում եմ, որ միայն Եվրո­պա­յի երաշխիքնե­րը բավա­րար չեն լինի… Եվրո­պա­ցի­նե­րը հասկա­նում են, որ առանց անվտանգության երաշխիքնե­րի Միացյալ Նահանգնե­րի, նախա­գահ Թրամփի կողմից, դա բավա­րար չի լինի։ Պուտի­նը չի վախե­նում Եվրո­պա­յից։ Ցավոք, դա այդպես է», — ասել է Զելենսկին։

Fox News. Զելենսկին գովում է Թրամփին «արդար և ազնիվ» հռե­տո­րա­բա­նության համար Ռուսաստա­նի հանդեպ

Ուկրաի­նա­յի նախա­գա­հը հայտա­րա­րել է, որ Դոնալդ Թրամփի հռե­տո­րա­բա­նությունը Վլա­դի­միր Պուտի­նի հասցեին՝ կապված հակա­մարտության դադա­րեցման բանակցություննե­րի կամ տնտե­սա­կան ճնշման ուժե­ղացման հետ, «արդար և ազնիվ» է։

«Սա հենց այն է, ինչից վախե­նում է Պուտի­նը։ Նա չի ցանկա­նում, որ ուժեղ Թրամփը աջակցի Ուկրաի­նա­յին, որովհետև դա կլի­նի ուժեղ Ուկրաի­նա», — ասել է Զելենսկին «Հեննի­տի» հաղորդման հարցազրույցում։

Զելենսկին հավե­լել է, որ Պուտի­նը չի ցանկա­նում դադա­րեցնել հակա­մարտությունը, իսկ Ուկրաի­նան չի ճանա­չում իր տարածքնե­րի օկուպա­ցիան։ Նա կոչ է արել ուժե­ղացնել միջազգա­յին ճնշումը Պուտի­նի վրա, մասնա­վո­րա­պես՝ Չինաստա­նի կողմից, որպեսզի հնա­րա­վոր լինի հասնել համա­ձայնության, ինչպես նաև ապա­հո­վել «ավե­լի լայն անվտանգության երաշխիքներ»։

«Ես կարծում եմ, որ միայն Եվրո­պա­յի երաշխիքնե­րը բավա­րար չեն լինի… Եվրո­պա­ցի­նե­րը հասկա­նում են, որ առանց անվտանգության երաշխիքնե­րի Միացյալ Նահանգնե­րի, նախա­գահ Թրամփի կողմից, դա բավա­րար չի լինի։ Պուտի­նը չի վախե­նում Եվրո­պա­յից։ Ցավոք, դա այդպես է», — ասել է Զելենսկին։

Ուկրաի­նա­յի նախա­գա­հը նշել է, որ մինչև հակա­մարտության սկսվե­լը՝ 2022 թվա­կա­նի փետրվա­րին, ինքը անձամբ խնդրել է նախա­գահ Ջո Բայդե­նին և նրա թիմին ձեռնարկել կանխարգե­լիչ միջոցներ, օրի­նակ՝ կիրա­ռել պատժա­մի­ջոցներ Ռուսաստա­նի դեմ, քանի որ նրա զորքերն ու տանկե­րը կուտակվում էին Ուկրաի­նա­յի սահմաննե­րի մոտ։

Զելենսկին նաև խնդրել է իրեն զենք տրա­մադրել, սակայն, իր խոսքով, իրեն պատասխա­նել են, որ այն կտրա­մադրվի միայն «Ռուսաստա­նի հարձակման դեպքում»։

«Զուգա­հե­ռա­բար ես դիմել եմ նաև Եվրա­միության երկրնե­րին, բայց նրանք չէին կարող դա անել առանց Միացյալ Նահանգնե­րի թույլտվության։ Ուստի նրանք միշտ նայում են առաջնորդին՝ Միացյալ Նահանգնե­րին, որպես առաջնորդի։ Այդ պատճա­ռով, լայնա­մասշտաբ ներխուժման ժամա­նակ, ուկրաի­նա­ցի­նե­րը մնա­ցին մենակ, և մենք կռվե­ցինք միայնակ», — ասել է նա։

«Եթե նախա­գահ Թրամփը ցանկա­նա ստի­պել Պուտի­նին գնալ խաղա­ղության, նա կկա­րո­ղա­նա դա անել», — շարունա­կել է Զելենսկին՝ հույս հայտնե­լով, որ հնա­րա­վոր համա­ձայնա­գի­րը պարզա­պես թղթի կտոր չի լինի։

Աղբյուրը‘

https://www.foxnews.com/media/zelenskyy-praises-trump-just-fair-rhetoric-toward-russia-exactly-what-putin-afraid-of

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ