19.6 C
Yerevan

Հայ Ժողո­վուրդը Հոգե­պես Արթնա­նա­լու Խնդիր Ունի

Մենք դեռևս չենք գիտակցում, որ Ցեղասպա­նության պատճա­ռած հոգե­բա­նա­կան ցավի, դրա­նից բխող վախի հետանքնե­րը։ Այդ վախը թույլ չի տալիս ապրել, աչքե­րը բացել ու աշխարհին նայել պետություն ունե­ցող մարդու աչքե­րով։ 1915թ․ մեզ խաչե­ցին, բայց մենք հետո հարություն չառանք, մենք ցավը պահե­ցինք, բայց չհասկա­ցանք, չբա­ցատրե­ցինք ինքներս մեզ, դարձրինք բերնի ծամոն ու արժեզրկե­ցինք անի­մաստ բանա­վե­ճե­րում։

Հակոբ Մովսես

FreeNews‑ը զրուցել է բանաստեղծ, թարգմանյչ Հակոբ Մովսե­սի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է նախօ­րեին վարչա­պետ Փաշինյա­նի կողմից այն միտքը, որ ԽՍՀՄ-ում ցեղսպա­նության ճանաչման օրա­կարգ գոյություն չուներ 30-ականնե­րին, բայց այդ միտքը օրա­կարգա­յին դարձավ 50-ականնե­րից հետո, ինչպես նաև բանաստեղծն իր կարծիքն է հայտնել ցեղասպա­նության հետև­անքնե­րի գիտակցման և դրա­նից քաղած դասե­րի մասին։

Հակոբ Մովսեսն այն համոզմունքն է հայտնել, որ Ցեղասպա­նությունը, որպես մարդկության դեմ գործված սարսա­փե­լի հանցա­գործություն, հնա­րա­վոր չէ և պետք է չէ մոռա­նալ, այն պետք է պահել, բայց չդարձնել պետա­կան քաղա­քա­կան գործիք, Ցեղասպա­նությունը, բայց նրա­նից, որ ֆիզի­կա­պես ոչնչացրել է հայ ժողովրդի մի մասին, նաև հոգե­կան մեծ ցավ է պատճա­ռել, հոգե­բա­նա­կան սարսա­փե­լի տրավմա­ներ հասցրել մեզ։ Ցեղասպա­նությունը մենք չպետք է ծամծմենք, հիշենք տեղի-անտե­ղի առի­թով, այն դարձնենք շահարկման առարկա, էժա­նացնենք։ Մենք իրոք պետք է հասկա­նանք տեղի ունե­ցա­ծի ողջ ողբերգությունը, ոչ թե այն իրար դեմ տալու, այլ դրա­նից քաղած դասերն ամբողջացնե­լու համար։
Բանաստեղծի կարծի­քով ցեղասպա­նության պատճա­ռած հոգե­բա­նա­կան տրավման այնքան մեծ է, որ երբ վերջերս լուր էր տարածվել, որ Թուրքիա­յից երկու հոգի հատել է հայ-թուրքա­կան սահմա­նը, ապա շրջա­կա գյուղե­րից մեկում, պարզվում է, ողջ գիշեր չեն քնել անհանգստությունից։ Այսինքն մենք դեռևս չենք գիտակցում, որ Ցեղասպա­նության պատճա­ռած հոգե­բա­նա­կան ցավի, դրա­նից բխող վախի հետանքնե­րը։ Այդ վախը թույլ չի տալիս ապրել, աչքե­րը բացել ու աշխարհին նայել պետություն ունե­ցող մարդու աչքե­րով։ 1915թ․ մեզ խաչե­ցին, բայց մենք հետո հարություն չառանք, մենք ցավը պահե­ցինք, բայց չհասկա­ցանք, չբա­ցատրե­ցինք ինքներս մեզ, դարձրինք բերնի ծամոն ու արժեզրկե­ցինք անի­մաստ բանա­վե­ճե­րում։
Բանաստեղծը նշեց, որ ԽՍՀՄ-ում, որտեղ կար շատ խիստ գրաքննություն, հատկա­պես 20-ականնե­րից ԽՍՀՄ-Թուրքիա հարա­բե­րություննե­րը շատ ջերմ էին, բնա­կա­նա­բար որևէ խոսք չէր կարող լինել։ իսկ երբ խորհրդա-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը գնա­լով վատա­ցան, Թուրքիան մտավ ՆԱՏՕ 1952-ին, դրա­նից հետո ԽՍՀՄ-ում դանդաղ թույլ տվե­ցին Ցեղասպա­նության մասին բարձրա­ձայնել։ Ընդ որում դա արե­ցին ոչ միանգա­մից ու կտրուկ, այլ շատ խորա­մանկո­րեն, դանդաղ, էտա­պա­յին։ Սկե­ցին սկզբից շշուկնե­րով խոսել, հետո քննարկե, հայտնվե­ցին առա­ջին գրքե­րը, հետո արդեն լայն արծարծել ու ի վերջո վաթսունա­կաննե­րի վերջ, յոթա­նա­սունա­կաննե­րին արդեն ողջ ժողո­վուրդը խոսում էր Ցեղասպա­նության մասին։ Դա ինչ որ գաղտնի բան չէ, դա հայտնի բան է ու մենք, այդ ամե­նը գիտակցե­լո, պետք է թույլ չտանք, որ մեր ցավը ուրիշնե­րի գլխին դառնա մանի­պուլյա­ցիոն գործիք՝ մեզ այս ու այն կողմ քսի տալու համար։
Հակոբ Մովսե­սի խոսքե­րով այսօր մենք բացա­ռիկ հնա­րա­վո­րություն ունենք լրջա­նա­լու և իրոք ազգա­յին նվի­րա­կան ցանկություններն իրա­կա­նացնե­լու։ Մենք, հազա­րամյա ընդմի­ջումից հետո պետություն ունենք ու այդ պետությունը պետք է դառնա մեր ամեն ինչը, մեր հույս ու հավա­տը։ Տիգրան Մեծի և Զորա­վար Անդրա­նի­կի հույսը մենք ենք, այս երե­սուն հազար քառա­կուսի կմ-ոց պետությունը։ Նրանք մեր հերոսներն են, մեր ազգա­յին հպարտության հերո­սա­կան էջե­րը, բայց մենք նրանց վրա հույս չենք կարող դնել, մենք ենք նրանց հույսը , որ ապրե­լու ենք վաղը, մյուս օրը, հաջորդ դարե­րը։ Մենք եթե այսօր չհասկա­նանք այդ պետության գաղա­փա­րը, ապա կրկնե­լու ենք այն խայտա­ռակ ողբերգա­կան անցյա­լը, որ ունե­ցել ենք օրի­նակ 428թ․ երբ մի խումբ հայ իշխաններ որո­շե­ցին, որ մեզ այլևս մեր պետությունը պետք չէ, թող պարսիկնե­րը գան ու իշխեն մեզ վրա, մենք իրենց հարկ կվճա­րենք։ Մենք այսօր ունենք պետություն և այդ պետության մեջ ժողո­վուրդը ինքը կընտրի, թե ով է լինե­լու իր իշխա­նությունը։ Ժողո­վուրդը եթե ցանկա­նում է, թող փոխի իշխա­նություննե­րին եկող տարի, բայց տուրք չտա այսօրվա այն «էլի­տա­նե­րին» որ հիմա էլ ուրիշ արքունի­քի դռներն են ընկնում հերթա­կան 428թ․ բեմադրե­լու ու պետությունը ուրի­շին վաճա­ռե­լու համար։
Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ