25.7 C
Yerevan

Կորեա­ցի­նե­րը Չեն Ցանկա­նում մեռնել Պուտի­նի Համար

Ուկրաի­նա­կան պաշտոնյա­նե­րին հյուսիսկո­րեա­ցի գերի­նե­րից մեկը հայտնել է, որ իրեն նախա­պես չեն ասել, որ ուղարկվում է Ռուսաստան, և նույնիսկ չի իմա­ցել, թե ում դեմ է կռվե­լու։ Ըստ նրա՝ հյուսիսկո­րեա­ցի­նե­րը անակնկա­լի են եկել իրենց զորքե­րի ռուսա­կան դաշնակցին ուղարկե­լու որո­շումից։

Newsweek-ը գրում է, որ հյուսիսկո­րեա­ցի­նե­րը ձևացնում են, թե տուբերկուլյոզ ունեն՝ պատե­րազմ չգնա­լու համար
Նոր զեկույցի համա­ձայն՝ հյուսիսկո­րեա­կան ընտա­նիքնե­րը կեղծ տուբերկուլյո­զի ախտո­րոշման համար վճա­րում են միջին ամսա­կան աշխա­տա­վարձից 100 անգամ ավե­լի, որպեսզի իրենց երի­տա­սարդնե­րին չուղարկեն Ռուսաստան։
Radio Free Asia‑ի հյուսիսկո­րեա­կան աղբյուրնե­րի համա­ձայն՝ հիվանդա­նոցնե­րի աշխա­տա­կիցնե­րին կաշա­ռե­լու արժե­քը, որպեսզի նրանք տուբերկուլյո­զի կեղծ տեղե­կանք տրա­մադրեն, հինգ անգամ մեծա­ցել է՝ հասնե­լով 500 դոլա­րի, մինչդեռ անցած տարի այն կազմում էր 100 դոլար։ Այս թանկա­ցումը պայմա­նա­վորված է նրա­նով, որ ավե­լի ու ավե­լի շատ ընտա­նիքներ փորձում են իրենց երի­տա­սարդնե­րին զերծ պահել Ռուսաստան ուղարկվե­լուց։
Սա շշմե­ցուցիչ գումար է, հաշվի առնե­լով, որ Հյուսի­սա­յին Կորեա­յի պետա­կան ծառա­յողնե­րի միջին ամսա­կան աշխա­տա­վարձը կազմում է 5000–10000 վոն (3–6 դոլար)։
Հյուսի­սա­յին Կորեան տուբերկուլյո­զի ամե­նա­բարձր ցուցա­նիշնե­րից մեկն ունի՝ 513 դեպք 100,000 մարդու հաշվով, ըստ Առողջա­պա­հության համաշխարհա­յին կազմա­կերպության 2023 թվա­կա­նի գնա­հա­տա­կաննե­րի։
«Գաղտնի վախ կա, որ եթե նրանց որդի­նե­րը գնան բանակ և ուղարկվեն Ռուսաստան, ծնողնե­րը այլևս երբեք նրանց ողջ չեն տեսնի», — ասել է Ռյանգա­նի բնա­կիչնե­րից մեկը, որը խոսել է անա­նունության պայմա­նով՝ անվտանգության նկա­տա­ռումնե­րով։
Ուկրաի­նա­կան պաշտոնյա­նե­րին հյուսիսկո­րեա­ցի գերի­նե­րից մեկը հայտնել է, որ իրեն նախա­պես չեն ասել, որ ուղարկվում է Ռուսաստան, և նույնիսկ չի իմա­ցել, թե ում դեմ է կռվե­լու։ Ըստ նրա՝ հյուսիսկո­րեա­ցի­նե­րը անակնկա­լի են եկել իրենց զորքե­րի ռուսա­կան դաշնակցին ուղարկե­լու որո­շումից։
Տանը իշխա­նություննե­րը զոհվածնե­րի ընտա­նիքնե­րին մահվան վկա­յա­կաններ են տալիս, որոնցում նշվում է, որ նրանց հարա­զատնե­րը զոհվել են «հայրե­նի­քի պատվին նվիրված սուրբ ռազմա­կան պատրաստության ժամա­նակ», առանց բացա­հայտե­լու նրանց մահվան իրա­կան հանգա­մանքնե­րը։
Զորքե­րը մարտի դաշտ մտցնե­լուց մի քանի շաբաթ անց ապշած հյուսիսկո­րեա­ցի­նե­րը սկսե­ցին հարցեր տալ, թե ինչու են պատե­րազմում Ուկրաի­նա­յի, այլ ոչ թե ԱՄՆ‑ի դեմ՝ այն երկրի, որը նրանց մանկուց ներկա­յացվել է որպես գլխա­վոր թշնա­մի։
«Ո՞վ է մեր թշնա­մին։ Ինչո՞ւ մենք նոր թշնա­մի ունենք», — Radio Free Asia-ին ասել է Ռյանգա­նի բնա­կիչնե­րից մեկը։
Հարա­վա­յին Կորեա­յի Միա­վորված շտաբնե­րի կոմի­տեն հայտա­րա­րել է, որ ԿԺԴՀ‑ն պատրաստվում է Ռուսաստան լրա­ցուցիչ ուժեր ուղարկել։ Վաշինգտո­նում հիմնված Պատե­րազմի ուսումնա­սի­րության ինստի­տուտը կանխա­տե­սում է, որ դա կարող է տեղի ունե­նալ արդեն մարտի կեսե­րին, և հաջորդ զորա­կո­չա­յին ալի­քը՝ դրա հետ կապված կորուստնե­րով, կարող է շատ ավե­լի մեծ լինել։ Ըստ գնա­հա­տա­կաննե­րի՝ Փհենյա­նը կարող է ամսա­կան կորցնել 45,000 զինվոր։
ԿԺԴՀ‑ն ունի 1,3 միլիո­նա­նոց մշտա­կան բանակ, որը աշխարհում չորրորդն է իր մեծությամբ։ Բացի այդ, 7,6 միլիոն պահեստա­զո­րա­յին, ինչը կազմում է երկրի բնակչության մոտ 30%-ը, ամրապնդում են նրա ռազմա­կան հզո­րությունը։ Այդ քանա­կի զինծա­ռա­յողներ պահե­լու համար տղա­մարդիկ պարտա­դիր ծառա­յում են 10 տարի, իսկ կանայք՝ 5 տարի։

Աղբյուրը՝ Newsweek

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ