14.8 C
Yerevan

ԵՄ֊ը Ուժե­ղացնում Է Պաշտպա­նությունը

Առա­ջին նիստը նվիրված կլի­նի աշխարհա­քա­ղա­քա­կա­նությա­նը և ԱՄՆ‑ի հետ հարա­բե­րություննե­րին։ Թրամփի՝ անցած հանգստյան օրե­րին սահմա­նած լայնա­ծա­վալ սակագնե­րից հետո ԵՄ պաշտոնյա­նե­րը մտա­վա­խություն ունեն, որ նմա­նա­տիպ միջո­ցա­ռումներ կարող են կիրառվել նաև իրենց նկատմամբ։

Reuters-ը գրում է, որ ԵՄ առաջնորդնե­րը կքննարկեն Ռուսաստա­նի դեմ պաշտպա­նությունը և կապը Թրամփի հետ

Եվրո­պա­կան միության առաջնորդնե­րը այսօր կհա­վաքվեն՝ քննարկե­լու, թե ինչպես ամրապնդել մայրցա­մա­քի պաշտպա­նությունն ընդդեմ Ռուսաստա­նի և ինչպես վարվել ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփի հետ՝ հաշվի առնե­լով նրա որո­շումը Կանա­դա­յից, Մեքսի­կա­յից և Չինաստա­նից ներմուծվող ապրանքնե­րի վրա սակագներ սահմա­նե­լու մասին։

Բրյուսե­լում՝ թագա­վո­րա­կան պալա­տում, որը վերածվել է համա­ժո­ղովնե­րի կենտրո­նի, ԵՄ 27 երկրնե­րի առաջնորդնե­րը ճաշե­լու են ՆԱՏՕ‑ի գլխա­վոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ և ընթրե­լու՝ Միացյալ Թագա­վո­րության վարչա­պետ Քիր Սթարմե­րի հետ։

Եվրո­պա­կան խորհրդի նախա­գահ Անտո­նիո Կոշտան այս մեկօրյա հանդի­պումը բնութագրել է որպես «արտագնա նիստ», որը նվիրված է պաշտպա­նա­կան քաղա­քա­կա­նությա­նը և պաշտո­նա­կան գագաթնա­ժո­ղով չէ։ Հանդիպման նպա­տա­կը բաց քննարկումն է՝ առանց պաշտո­նա­կան հայտա­րա­րություննե­րի կամ որո­շումնե­րի։

Առա­ջին նիստը նվիրված կլի­նի աշխարհա­քա­ղա­քա­կա­նությա­նը և ԱՄՆ‑ի հետ հարա­բե­րություննե­րին։ Թրամփի՝ անցած հանգստյան օրե­րին սահմա­նած լայնա­ծա­վալ սակագնե­րից հետո ԵՄ պաշտոնյա­նե­րը մտա­վա­խություն ունեն, որ նմա­նա­տիպ միջո­ցա­ռումներ կարող են կիրառվել նաև իրենց նկատմամբ։

ԵՄ առաջնորդնե­րը կքննարկեն նաև, թե ինչ ռազմա­կան ներուժ է անհրա­ժեշտ առա­ջի­կա տարի­նե­րին, ինչպես այն կարե­լի է ֆինանսա­վո­րել և ինչպես կարող են ավե­լի սերտ համա­գործակցել համա­տեղ նախագծե­րի շրջա­նա­կում։

Դիվա­նա­գետնե­րի խոսքով՝ ֆինանսա­վորման վերա­բերյալ քննարկումը հատկա­պես բարդ կլի­նի, քանի որ բազմա­թիվ եվրո­պա­կան երկրներ չունեն պաշտպա­նա­կան ծախսե­րը զգա­լիո­րեն ավե­լացնե­լու հնա­րա­վո­րություններ։

Աղբյուրը‘ Reuters

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ