25.7 C
Yerevan

ԵՄ֊ին Միա­նա­լը Կենսա­կան Է

Մեր պետությունը կարող է երկա­րա­ժամկետ հեռանկա­րում ապա­հո­վագրվել ռուսա­կան օկուպա­ցիա­յից՝ ԵՄ-ին անդա­մակցե­լու պրո­ցես սկսե­լու և հաջո­ղությամբ շարունա­կե­լու պարա­գա­յում։ ԵՄ-ին անդա­մակցե­լու ճանա­պարհը ինչքան էլ երկար ու դժվար լինի, սակայն դա մեզ կտա ինստի­տուցիո­նալ գործընթաց՝ ժողովրդա­վա­րա­կան աշխարհի մասը դառնա­լու։

Ռոբերտ Անանյան

USAID-ի հնա­րա­վոր փակումը ևս մեկ կարև­որ փաստարկ է, թե ինչու է անհրա­ժեշտ ԵՄ-ին անդա­մակցե­լու ճանա­պարհով գնալ։ Պրո­ռուսա­կան տարրե­րը հրճվանքի մեջ են, քանի որ արևմտյան այս հիմնադրա­մի փակման հետև­ում փոքրիկ հույս են տեսնում, որ Հայաստանն ավե­լի հեշտ կդարձնեն ռուսա­կան գաղութ։ Նրանք ռուսա­կան ազդե­ցության խորացման հույսեր ունեն, սակայն երա­զա­խաբ են լինե­լու։ Քաղհա­սա­րա­կությունը, մեդիա­նե­րը մշտա­պես պաշտպա­նել են Հայաստա­նի անկա­խության, ինքնիշխա­նության, ժողովրդա­վա­րա­կան զարգացման հեռանկա­րը։ Ես հիշում եմ, որ այսօր USAID‑ի հավա­նա­կան փակումով հրճվող «Զախա­րո­վա­յի պրո­պա­գանդիստնե­րը» անցած տարի­նե­րին սակարկե­լի էին համա­րում Հայաստա­նի անկա­խության գաղա­փա­րը, կողմ էին ռուսա­կան ռազմա­քա­ղա­քա­կան ազդե­ցության խորացմա­նը։ Նրանք վստահ էին, որ ռուսնե­րը կպա­հեն Արցա­խը։ Նրանք վստահ էին, որ եթե Ռուսաստա­նին միջանցք տանք, Արցա­խը կպա­հի։ Նրանք վստահ են, որ Հայաստա­նի դեմ պատե­րազմի կանխարգելման միակ շանսը Ռուսաստա­նին և Ադրբե­ջա­նին միջանցք տալն է։

Իրա­կա­նում՝ պատե­րազմից մեր ունե­ցած վախն օգտա­գործում են՝ Ռուսաստա­նին միջանցք տալ հարկադրե­լու նպա­տա­կով։

Այս մարդիկ չէին ընդդի­մա­նում, երբ հարցը վերա­բերվում էր Հայաստա­նը «Ռուսաստան-Բելա­ռուս» Միութե­նա­կան պետությա­նը միացնե­լու հեռանկա­րին։ Բոլորդ հիշվում եք։ Երբ մեր պետությունը վիրա­վոր էր՝ 2020–2021-ին, դուք հավա­նա­կան սցե­նար էիք համա­րում ռուսա­կան գաղութ դառնա­լը։ Այսօր հույս ունեք, որ արևմտյան այս հիմնադրա­մի փակումը թուլացնե­լու է Հայաստա­նի քաղհա­սա­րա­կությա­նը, ազատ մեդիա­յին, և ձեր պրո­ռուսա­կան խաղի տեղը մեծա­նա­լու է։

Բայց ուզում եմ հիասթա­փեցնել ձեզ։ USAID‑ն ինչքան էլ կարև­որ հիմնադրամ է, և Հայաստա­նի, Արցա­խի քաղա­քա­ցի­նե­րին շատ մեծ աջակցություն է հատկացրել, ինչի համար մեծա­գույն շնորհա­կա­լություն, միևնույնն է՝ այս հիմնադրա­մը միա­կը չէ, որն աջակցում է մեր զարգացմա­նը։ Ձեզ հիասթա­փություն է սպասվում՝ ռուսա­կան օկուպա­ցիա չի լինե­լու, և դուք շարունա­կե­լու եք տգետ դատարկա­խո­սությամբ զբաղվել՝ ընդա­մե­նը բավա­րա­րե­լով ձեր փոքրիկ էգոն։ Գոռո­զությունը, որն ուղեկցվում է նաև տգետ ինքնավստա­հությամբ, հասա­րա­կա­կան չարիք է բերում, հատկա­պես, երբ այս անձինք ձեռքնե­րին բարձրա­խոսներ ունեն։

Ողբերգա­կանն այն է, որ այդ բարձրա­խոսնե­րը սրանց ձեռքին հայտնվում է հաճախ հենց արևմտյան ֆինանսա­կան աջակցությամբ։ Արևմուտքը ունի «հաջո­ղության պատմություններ», երբ ֆինանսա­վո­րել է ռուսա­կան շահե­րի սպա­սարկունե­րին և զորե­ղացրել նրանց՝ Ռուսաստա­նի շահե­րը պաշտպա­նե­լու պրո­ցե­սում։

Սակայն եթե հարցին ռազմա­վա­րա­կան ապա­գա­յի տեսնկյունից մոտե­նանք, ահա թե ինչ եմ մտա­ծում։ Կարծում եմ, մեր պետությունը կարող է երկա­րա­ժամկետ հեռանկա­րում ապա­հո­վագրվել ռուսա­կան օկուպա­ցիա­յից՝ ԵՄ-ին անդա­մակցե­լու պրո­ցես սկսե­լու և հաջո­ղությամբ շարունա­կե­լու պարա­գա­յում։ ԵՄ-ին անդա­մակցե­լու ճանա­պարհը ինչքան էլ երկար ու դժվար լինի, սակայն դա մեզ կտա ինստի­տուցիո­նալ գործընթաց՝ ժողովրդա­վա­րա­կան աշխարհի մասը դառնա­լու։ Հաջո­ղությունն այդտեղ երաշխա­վորված չէ և մեծ ցնցումներ ու ռիսկեր են սպասվում։ Սակայն ԵՄ‑ի ուղղությամբ չգնալն ընդա­մե­նը երկա­րաձգե­լու է մեր երկրի անկումը, և չի բացա­ռե­լու ռուսա­կան օկուպա­ցիա­յի պահը։

Հայաստանն ինչքան մերձե­նա ԵՄ-ին՝ Ռուսաստա­նի օկուպա­ցիա­յի վտանգն այդքան կնվա­զի։ Ադրբե­ջա­նը երկար կմտա­ծի՝ Հայաստա­նի դեմ ռուսա­կան գործիք դառնա­լուց առաջ։ Ալիևը կհարձակվի՞ ԵՄ անդա­մության թեկնա­ծու կամ ԵՄ‑ի անդամ Հայաստա­նի վրա․ հավա­նա­կա­նությունն էակա­նո­րեն փոքր կլի­նի, քան այսօր կա։ Ռուսաստա­նի, Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի բացա­սա­կան խաղի տեղը կփակվի, եթե մենք ԵՄ-ին անդա­մակցե­լու ճանա­պարհով գնանք և վերջում անդա­մակցենք։ Հայաստա­նի մասնատման ռուս-թուրք-ադրբե­ջա­նա­կան ծրա­գի­րը կանխվել է՝ ԱՄՆ‑ի և ԵՄ‑ի աջակցության շնորհիվ։ Սակայն առա­ջի­կա­յում ևս Ռուսաստանն իր ունե­ցած ամե­նա­փոքր շանս օգտա­գործե­լու է՝ մեզ օկուպացնե­լու, անկա­խությունից զրկե­լու համար։ Ուրախ կլի­նեմ լսել, թե ի՞նչ ուրիշ այլընտրանքներ ունի Հայաստա­նը, «Զախա­րո­վա­յի պրո­պա­գանդիստնե­րին»՝ հանած։

Աղբյուրը‘ Facebook

Առնչվող Հոդվածներ