16.2 C
Yerevan

ՀՅԴ Արցախյան Անա­բա­սի­սը

Մաս 2

Պատգա­մա­վո­րության ոչ մի թեկնա­ծու նախկի­նում նման բացա­հայտ բռնության չէր ենթարկվել: Դաշնակցության մի քանի թեկնա­ծուներ դատա­րաննե­րում բողո­քարկե­ցին քվեարկության արդյունքնե­րը, բայց ԿԸՀ որո­շումը մնաց անփո­փոխ:

Վահրամ Աթա­նեսյան

2004 թվա­կա­նին նշա­նակվե­ցին Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­պե­տի ընտրություններ: Իշխա­նության թեկնա­ծուն Պավել Նաջարյանն էր, նրա մրցա­կի­ցը՝ Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր, սոցիա­լա­կան հարցե­րի հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Էդուարդ Աղա­բեկյա­նը: Մինչ այդ նա խորհրդա­րա­նում մի քանի անգամ սուր բանա­վեճ էր ունե­ցել վարչա­պետ Անուշա­վան Դանիելյա­նի հետ եւ հեռա­ցել մեծա­մասնություն կազմող խմբակցությունից:
Աղա­բեկյա­նի թեկնա­ծություն շուրջ ձեւա­վորվեց քաղա­քա­կան լայն համա­խո­հություն, որի առանցքում ՀՅԴ տեղա­կան կառույցն էր: Քվեարկության առա­ջին փուլում քաղա­քա­պետ չընտրվեց, երկրորդ փուլում, ինչպես եւ սպասվում էր, հաղթեց Էդուարդ Աղա­բեկյա­նը: Իշխա­նության «միջանցքնե­րում», բայց ավե­լի շատ հանրության ամե­նա­լայն շրջա­նակնե­րում տարածվեց, որ Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան իշխա­նության «գրա­վումը» նախա­պատրաստա­կան քայլ է, ամբողջա­կան իշխա­նա­փո­խության համար ՀՅԴ‑ն եւ Էդուարդ Աղա­բեկյա­նը պատրաստվում են հաղթել խորհրդա­րա­նա­կան հաջորդ ընտրություննե­րում եւ նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նին պարտադրել, որ վարչա­պետ նշա­նա­կի իրենց առա­ջադրած թեկնա­ծուին, իսկ եթե չստացվի, ապա օրա­կարգ կբերվի նրան իմփիչմենթի ենթարկե­լու հարցը:
Ի տարբե­րություն նախորդի, 2005թվականի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին գործա­դիր իշխա­նությունը ՀՅԴ նկատմամբ որդեգրեց չափա­զանց կոշտ եւ անհանդուրժո­ղա­կան կեցվածք: Նրա կողմից առա­ջադրված ոչ մի թեկնա­ծու մեծա­մասնա­կան ընտրա­տա­րածքնե­րում չկա­րո­ղա­ցավ հաղթել, իսկ համա­մասնա­կան ցուցա­կով խորհրդա­րան մտավ միայն երեք պատգա­մա­վոր: Ընդ որում, ՀՅԴ‑ն համա­մասնա­կան ցուցակ էր կազմել այլ ուժե­րի հետ դաշինքով: Ընտրա­պայքա­րի ընթացքում արձա­նագրվեց աննա­խա­դեպ երեւույթ. ՀՅԴ անդամ, պատգա­մա­վո­րության թեկնա­ծու Պավլիկ Մանուկյա­նը ՊԲ հրա­մա­նա­տար-պաշտպա­նության նախա­րար Սեյրան Օհանյա­նի առանձնա­սենյա­կում ենթարկվեց դաժան ծեծի եւ տեղա­փոխվեց զինվո­րա­կան հոսպի­տալ:
Պատգա­մա­վո­րության ոչ մի թեկնա­ծու նախկի­նում նման բացա­հայտ բռնության չէր ենթարկվել: Դաշնակցության մի քանի թեկնա­ծուներ դատա­րաննե­րում բողո­քարկե­ցին քվեարկության արդյունքնե­րը, բայց ԿԸՀ որո­շումը մնաց անփո­փոխ: Ընտրություննե­րից հետո ՀՅԴ տեղա­կան կառույցը հայտա­րա­րեց, որ գործա­դիր իշխա­նությունից ետ է կանչում իր բոլոր ներկա­յա­ցուցիչնե­րին եւ անցնում է արմա­տա­կան ընդդի­մության դիրքե­րը: ԼՂՀ պետա­կա­նության, նրա վարկա­նի­շի համար 2005 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը խիստ բացա­սա­կան ազդե­ցություն թողե­ցին: Ընդդի­մությա­նը հակակշռե­լու համար իշխա­նությունը ձեւա­վո­րեց նոր քաղա­քա­կան ուժ՝ «Ազատ հայրե­նիք» կուսակցությունը, որ նախա­պես ուներ երեք համա­նա­խա­գահ, բայց կարճ ժամա­նակ անց նրա առաջնորդ ընտրվեց Արա­յիկ Հարությունյա­նը: Նախորդ գումարման ՀՅԴ-ական ինը պատգա­մա­վո­րին, ըստ էության, փոխա­րի­նե­լու եկավ «Ազատ հայրե­նիք» խմբակցությունը, որ սոցիալ-տնտե­սա­կան հարցե­րում արմա­տա­պես հակադրվում էր վարչա­պետ Անուշա­վան Դանիելյա­նի քաղա­քա­կա­նությա­նը:
ՀՅԴ‑ն այդ փուլում հանրայնացրեց, որ սահմա­նադրության ընդունման ճանա­պարհով Արկա­դի Ղուկասյա­նը հող է նախա­պատրաստում, որպեսզի երրորդ-չորրոդ ժամկե­տով պաշտո­նա­վա­րի: ԼՂ կարգա­վորման բանակցա­յին գործընթա­ցը մտել էր «մադրիդյան սկզբունքնե­րի» նախնա­կան քննարկումնե­րի փուլ, ՀՅԴ տեղա­կան կառույցը համա­րում էր, որ «միջանկյալ կարգա­վի­ճա­կի» կամ «հետաձգված հանրաքվեի» դիմաց տարածքներ հանձնե­լը դավա­ճա­նություն է: Սահմա­նադրությունն ընդունվեց 2006թ. դեկտեմբե­րի 10-ին: Մինչ այդ Արկա­դի Ղուկասյա­նը մամուլի ասուլիս էր հրա­վի­րել եւ հայտա­րա­րել, որ երրորդ ժամկե­տով չի առա­ջադրվի, նախա­գա­հի պաշտո­նը կթողնի՝ ինչպես պահանջում է սահմա­նադրությունը: Սահմա­նադրության ընդունումից մի քանի ամիս անց ՀՅԴ Արցա­խի Կենտրո­նա­կան կոմի­տեն կազմա­կերպեց քաղա­քա­կան քննարկումներ: Այդ ընթացքում բացա­հայտվեց, որ ՀՅԴ‑ն եւ «Ազատ հայրե­նի­քը» նոր նախա­գա­հի թեկնա­ծության հարցում համա­ձայնության են եկել եւ առա­ջարկում են, որ Բակո Սահակյա­նը լինի միասնա­կան թեկնա­ծու:
Խորհրդա­րա­նա­կան երրորդ՝ Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան կուսակցությունը կարճա­տեւ տատա­նումից հետո հայտա­րա­րեց, որ միա­նում է ՀՅԴ-«Ազատ հայրե­նիք» նախա­ձեռնությա­նը: Բակո Սահակյա­նի նախընտրա­կան շտա­բի պետ նշա­նակվեց ՀՅԴ Արցա­խի ԿԿ‑ի ներկա­յա­ցուցիչ Արթուր Մոսի­յա­նը: Դժվար է ասել՝ այդ որո­շումն իրոք Ստեփանակերտու՞մ է ընդունվել, թե՞՝՝ Երեւա­նում կամ որեւէ երրորդ երկրի մայրա­քա­ղա­քում: Փաստ է, որ Բակո Սահակյա­նը նախա­գահ է ընտրվել որպես ԼՂ կարգա­վորման հարցում ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան դիրքո­րոշման պաշտպան: Նրա ձեւա­վո­րած կառա­վա­րության վարչա­պետ նշա­նակվեց Արա­յիկ Հարությունյա­նը, մի շարք դաշնակցա­կաններ գործա­դիր իշխա­նության կենտրո­նա­կան եւ տարածքա­յին մարմիննե­րում ազդե­ցիկ պաշտոններ ստա­ցան: Եռամյա քաղհա­լածյա­լից ՀՅԴ‑ը Բակո Սահակյա­նի ընտրությամբ վերածվեց իշխա­նա­կան կառույցի:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ