14.8 C
Yerevan

Պուտի­նը Կհա­մա­ձայնվի Թրամփի Հետ

Կիևը, իր հերթին, մտա­վա­խություն ունի, որ այս փուլում ընտրություննե­րի անցկա­ցումը կթուլացնի Ուկրաի­նա­յի միասնությունը և երկի­րը կդարձնի ռուսա­կան ազդե­ցության ապա­կա­յունացնող քարո­զարշավնե­րի թիրախ։Քելլոգի հայտա­րա­րություննե­րը և Կրեմլի արագ արձա­գանքը անհանգստություն են առա­ջացրել։

Politico-ն գրում է․ Ուկրաի­նան խուճա­պի մեջ է, քանի որ ԱՄՆ‑ը և Ռուսաստա­նը Կիև­ին ստի­պում են ընտրություննե­րի անցկա­ցումը
Ուկրաի­նա­յի պաշտոնյա­նե­րը մտա­վա­խություն ունեն, որ Վաշինգտո­նի և Մոսկվա­յի դիրքո­րո­շումնե­րի մերձե­ցումը կարող է զրո­յացնել իրենց դերը սեփա­կան երկրի ապա­գա­յի քննարկումնե­րում
Մոսկվան միա­ցել է Վաշինգտո­նի կոչին Ուկրաի­նա­յում ընտրություննե­րի անցկացնե­լու վերա­բերյալ, ինչը մտա­հո­գություն է առա­ջացրել Կիև­ում։ Այս անսպա­սե­լի համընկնումը Ուկրաի­նա­յում կասկածներ է առա­ջացրել, որ Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը փորձում է հակա­սություն առա­ջացնել Կիևի և Վաշինգտո­նի միջև՝ ռազմա­կան հակա­մարտության դադա­րեցման հարցում։
Հանգստյան օրե­րին ԱՄՆ նախկին նախա­գահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանն Ուկրաի­նա­յի և Ռուսաստա­նի հարցե­րով՝ Քիթ Քելլո­գը, հայտա­րա­րել է․ «Ամե­նաուշագրավ ժողովրդա­վա­րա­կան երկրնե­րում ընտրություններն անցկացվում են նույնիսկ պատե­րազմի ժամա­նակ։ Ես կարծում եմ, որ դա կարև­որ է։ Դա օգտա­կար է ժողովրդա­վա­րության համար։ Կայուն ժողովրդա­վա­րության ուժը կայա­նում է նրա­նում, որ առկա լինի մեկից ավե­լի թեկնա­ծու»։
Մոսկվան, որտեղ Պուտի­նը բազմիցս հայտա­րա­րել է, որ չի ճանա­չում Ուկրաի­նա­յի նախա­գահ Վլա­դի­միր Զելենսկուն որպես օրի­նա­կան առաջնորդ, աջակցել է Քելլո­գին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկո­վը Մոսկվա­յում լրագրողնե­րի հետ զրույցում հայտա­րա­րել է, որ «նախա­գահ Զելենսկու պաշտո­նա­վարման ժամկե­տը ավարտվել է»։
Նա նշել է, որ «Ուկրաի­նա­յի ղեկա­վա­րության լեգի­տի­մա­ցումը» անհրա­ժեշտ կլի­նի ցանկա­ցած խաղաղ գործընթա­ցի շրջա­նա­կում։ Կիևը, իր հերթին, մտա­վա­խություն ունի, որ այս փուլում ընտրություննե­րի անցկա­ցումը կթուլացնի Ուկրաի­նա­յի միասնությունը և երկի­րը կդարձնի ռուսա­կան ազդե­ցության ապա­կա­յունացնող քարո­զարշավնե­րի թիրախ։
Քելլո­գի հայտա­րա­րություննե­րը և Կրեմլի արագ արձա­գանքը առա­ջացրել են անհանգստություն են առա­ջացրել։
▪️ Ուկրաի­նա­յի նախկին մի նախա­րար, որը համա­ձայնել է զրուցել POLITICO‑ի հետ անա­նունության պայմա­նով, ասել է․ «Վաշինգտո­նի և Մոսկվա­յի դիրքո­րո­շումնե­րի մերձե­ցումը ընտրություննե­րի հարցում մտա­հո­գիչ է»՝ հավե­լե­լով․ «Ես դա դիտարկում եմ որպես առա­ջին նշան, որ Թրամփն ու Պուտի­նը համա­ձայն են մեկ բանում՝ նրանք ցանկա­նում են հեռացնել Զելենսկուն»։
Կրեմլը չի հստա­կեցրել՝ արդյո՞ք խաղաղ բանակցություննե­րը նախա­պայման են Ուկրաի­նա­յում ընտրություննե­րի անցկացման համար, և ինչպի­սի հաջորդա­կա­նություն է նախա­տե­սում Ռուսաստա­նը։
Սակայն Մոսկվան հայտա­րա­րել է, որ քաղա­քա­կան լեգի­տի­մություն հաստա­տե­լուց առաջ որևէ վերջնա­կան համա­ձայնության մասին խոսք լինել չի կարող։ Քելլոգն էլ իր հերթին չի հստա­կեցրել՝ ինչ հերթա­կա­նությամբ պետք է անցկացվեն ընտրություններն ու դադա­րեցվեն ռազմա­կան գործո­ղություննե­րը։
Reuters‑ի տվյալնե­րով՝ Քելլոգն ու Սպի­տակ տան այլ ներկա­յա­ցուցիչներ դիտարկում են Ուկրաի­նա­յին ընտրություննե­րի գնա­լու ուղղությամբ մղե­լու հնա­րա­վո­րությունը՝ որպես Ռուսաստա­նի հետ նախնա­կան հրա­դա­դա­րի մի մաս։
Քելլո­գը հանդես է գալիս Ուկրաի­նա­յի համար արդար խաղաղ համա­ձայնա­գիր կնքե­լու օգտին՝ օգտա­գործե­լով ԱՄՆ‑ի ազդե­ցությունը Մոսկվա­յի վրա։ Նա նաև պնդում է, որ ԱՄՆ‑ը պետք է շարունա­կի ռազմա­կան աջակցություն ցուցա­բե­րել Ուկրաի­նա­յին և Կիև­ին տրա­մադրի անվտանգության երաշխիքներ՝ Ռուսաստա­նի կողմից հետա­գա ագրե­սիան կանխե­լու համար։
Սակայն ներկա­յումս Ուկրաի­նան չի կարող ընտրություններ անցկացնել օրենքի շրջա­նա­կում։ Ըստ երկրի սահմա­նադրության՝ պատե­րազմա­կան դրության ժամա­նակ ընտրություններ նշա­նա­կել չի կարե­լի։ Զելենսկին 2022‑ի փետրվա­րին ռազմա­կան դրություն հայտա­րա­րեց, ինչը հանգեցրեց նախորդ տարի նախա­տեսված նախա­գա­հա­կան և խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի հետաձգմա­նը։
Ընտրա­կան հարցե­րով փորձա­գետնե­րը նույնպես կասկա­ծի տակ են դնում ընտրություննե­րի անցկացման նպա­տա­կա­հարմա­րությունը, քանի որ երկի­րը պայքա­րում է գոյատևման համար՝ գտնվե­լով մշտա­կան ռմբա­կո­ծություննե­րի տակ, և նրա բնակչության մեծ մասը կամ տեղա­հանվել է երկրի ներսում, կամ լքել է այն։
«Ուկրաի­նան պետք է իր հաջորդ ընտրություննե­րը անցկացնի այն ժամա­նակ, երբ կարող է երաշխա­վո­րել դրանց անվտանգությունն ու ժողովրդա­վա­րա­կան ստանդարտնե­րը։ Իսկ դա հնա­րա­վոր չէ ներկա­յիս լայնա­ծա­վալ պատե­րազմի պայմաննե­րում», – կարծում են ընտրա­կան հարցե­րով մասնա­գետներ Պիտեր Էրբե­նը և Գիո Կոբա­խի­ձեն՝ Միջազգա­յին ընտրա­կան համա­կարգե­րի հիմնադրա­մից (միջազգա­յին ոչ առևտրա­յին կազմա­կերպություն, որի կենտրո­նա­կա­յա­նը գտնվում է ԱՄՆ-ում)։
Չնա­յած դրան, Քելլո­գը հայտա­րա­րել է, որ «Ուկրաի­նա­յում ընտրություններ անցկացնե­լու անհրա­ժեշտություն կա»։ Նրա խոսքով՝ ընտրություննե­րը կարող են կայա­նալ մինչև տարե­վերջ, հատկա­պես, եթե Ռուսաստա­նի հետ հրա­դա­դար ձեռք բերվի։
Զելենսկին ավե­լի վաղ ասել էր, որ Ուկրաի­նան կարող է այս տարի ընտրություններ անցկացնել, եթե մարտա­կան գործո­ղություննե­րը դադա­րեցվեն և համա­ձայնեցվեն անվտանգության երաշխիքներ՝ Ռուսաստա­նին ռազմա­կան գործո­ղություննե­րը վերսկսե­լուց զերծ պահե­լու համար։
Հանգստյան օրե­րին Զելենսկին զգուշացրել է, որ ԱՄՆ‑ը և Ռուսաստա­նը չպետք է դուրս մղեն Կիև­ին ռազմա­կան հակա­մարտության դադա­րեցման բանակցություննե­րից։ «Նրանք կարող են իրենց հարա­բե­րություններն ունե­նալ, բայց Ուկրաի­նա­յի մասին առանց մեզ խոսե­լը վտանգա­վոր է բոլո­րի համար», – հավե­լել է նա։
Նախօ­րեին Թրամփը հայտա­րա­րել էր, որ իր օգնա­կաններն արդեն բանակցություններ են վարում Ռուսաստա­նի իշխա­նություննե­րի հետ՝ ռազմա­կան հակա­մարտությունը դադա­րեցնե­լու վերա­բերյալ։ «Մենք բանակցություններ կվա­րենք, և ես կարծում եմ, որ հնա­րա­վոր է ինչ-որ նշա­նա­կա­լի բան անել», – ասել է Թրամփը Սպի­տակ տանը լրագրողնե­րի հետ զրույցում։ «Այս ամե­նը պետք է ավարտվի», – հավե­լել է նա։
Աղբյուրը՝ politico

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ