14 C
Yerevan

ՀՅԴ Արցախյան Անա­բա­սի­սը

Մաս 3

Բակո Սահակյա­նի թեկնա­ծությունն առա­ջադրե­լու եւ նրա շուրջ քաղա­քա­կան համա­խո­հության ձեւա­վո­րե­լու նախա­ձեռնությունը ՀՅԴ-ին փոխհա­տուցվեց նաեւ կառա­վա­րության կառուցվածքում գերա­տեսչա­կան նոր մարմնի՝ Զբո­սաշրջության պետա­կան վարչության, ձեւա­վորմամբ։

Վահրամ Աթա­նեսյան

Լեռնա­յին Ղարա­բա­ղի 2007թ․ նախա­գա­հա­կան ընտրություննե­րից հետո Բակո Սահակյա­նը կատա­րեց շատ արտա­ռոց նշա­նա­կում՝ արդա­րա­դա­տության նախա­րա­րի պաշտո­նը վստա­հե­լով իր նախընտրա­կան շտա­բի պետ, ՀՅԴ Արցա­խի ԿԿ ներկա­յա­ցուցիչ Արթուր Մոսի­յա­նին։ Մոսի­յա­նը ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի հայտնի մասնա­կից է, կամա­վո­րա­կան գումարտա­կի հրա­մա­նա­տար, «Մարտա­կան խաչ» առա­ջին աստի­ճա­նի ասպետ։

Մինչ այդ նա պաշտո­նա­վա­րել է Մարտունու շրջա­նա­յին վարչա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կալ։ 2000 թվա­կա­նին Մոսի­յա­նը մեծա­մասնա­կան ընտրա­կարգով Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր է ընտրվել եւ հինգ տարի գլխա­վո­րել պաշտպա­նության, անվտանգության եւ ներքին գործե­րի հանձնա­ժո­ղո­վը՝ հանդի­սա­նա­լով խորհրդա­րա­նի ՀՅԴ խմբակցության անդամ։

Այդուհանդերձ, մասնա­գի­տա­կան կրթությունը,-նա ավարտել է ԱրՊՀ պատմության ֆակուլտետը,-եւ ծառա­յո­ղա­կան ու աշխա­տանքա­յին փորձը բավա­րար չէին, որպեսզի գլխա­վո­րի արդա­րա­դա­տության նախա­րա­րությունը։ Ակնհայտ էր, որ այդ նշա­նա­կումը բացա­ռա­պես քաղա­քա­կան է։ Նույն տարվա դեկտեմբե­րին կայացված որո­շումը հաստա­տեց այդ տպա­վո­րությունը․ նախա­գահ Բակո Սահակյա­նը նրան առա­ջադրեց Վերահսկիչ պալա­տի նախա­գա­հի թեկնա­ծու։ Ազգա­յին ժողո­վում ընտրությունը զուտ տեխնի­կա­կան էր։

Այսպի­սով ՀՅԴ‑ն ստա­ցավ կառա­վա­րության ֆինանսա­կան ծախսե­րը վերահսկե­լու օրի­նա­կան եւ արդյունա­վետ լծակ։ Օրենքով Ազգա­յին ժողո­վը բյուջեի մասին օրենքը եւ կատա­րո­ղա­կա­նի հաշվետվությունը հաստա­տում է միայն Վերահսկիչ պալա­տի եզրա­կա­ցությամբ։ Ընդ որում, Վերահսկիչ պալա­տի նախա­գա­հի եւ Խորհրդի անդա­մի պաշտո­նում նշա­նակվող անձը չէր կարող կուսակցա­կան լինել։ Արթուր Մոսի­յա­նի դեպքում հայտա­րարվեց, որ նա «սառեցնում է ՀՅԴ-ին անդա­մակցությունը»։

Բակո Սահակյա­նի թեկնա­ծությունն առա­ջադրե­լու եւ նրա շուրջ քաղա­քա­կան համա­խո­հության ձեւա­վո­րե­լու նախա­ձեռնությունը ՀՅԴ-ին փոխհա­տուցվեց նաեւ կառա­վա­րության կառուցվածքում գերա­տեսչա­կան նոր մարմնի՝ Զբո­սաշրջության պետա­կան վարչության, ձեւա­վորմամբ։ Կառուցվածքա­յին այդ փոփո­խության «հույժ կարեւո­րությունը» խորհրդա­րա­նում անձամբ ներկա­յացրեց վարչա­պետ Արա­յիկ Հարությունյա­նը։

Հիմնա­վո­րումն այն էր, որ աճում է զբո­սաշրջիկնե­րի հոսքը, ընդլայնվում աշխարհագրությունը, եւ պետա­կան կառույցը պետք է համա­կարգի զբո­սաշրջա­յին ընկե­րություննե­րի գործունեությունը, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկի արտերկրում Արցա­խը պատշաճ ներկա­յացնե­լու, գովազդե­լու եւ ադրբե­ջա­նա­կան հակա­քա­րոզչությունը կանխե­լու ուղղությամբ։

Այդ «հիմնա­վո­րումն», իհարկե, Ազգա­յին ժողո­վի համար առնվազն տարա­կուսե­լի էին։ Բայց չօգնեց նույնիսկ փաստարկը, որ Հայաստա­նում նման գերա­տեսչա­կան մարմին չկա, զբո­սաշրջությունը համա­կարգում է էկո­նո­մի­կա­յի նախա­րա­րության մի բաժին։ Կառա­վա­րությունը պնդում էր, որ Զբո­սաշրջության պետա­կան վարչության ստեղծումը նաեւ «արտա­քին քաղա­քա­կան կարեւո­րություն ունի, որովհե­տեւ աշխա­տե­լու է ամե­նից առաջ Սփյուռքի կառույցնե­րի հետ»։
Բակո Սահակյա­նը նախա­գահ էր ընտրվել «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռա­միասնություն ձեւա­վո­րե­լու, ԼՂՀ միջազգա­յին ճանաչման նպա­տա­կի իրացման շուրջ համա­հայկա­կան ներուժը համախմբե­լու նախընտրա­կան խոստումով եւ դիտվում էր Արկա­դի Ղուկասյա­նի «հարմարվո­ղա­կա­նության» հակակշիռ։ Տեղե­կատվա-քարոզչա­կան այդ մատրի­ցան մշա­կել էր ՀՅԴ‑ն։

Զբո­սաշրջության խթա­նումը համարվում էր առա­ջադրված նպա­տա­կի իրացման ազդե­ցիկ միջոց։
Քաղա­քա­կան եւ հանրա­յին շրջա­նակնե­րում, մինչդեռ, կայուն տպա­վո­րություն կար, որ այդ կառույցն ստեղծվում է ՀՅԴ պնդմամբ։ Հայտնի էր, որ վարչության պետի թեկնա­ծուն դաշնակցա­կան Սերգեյ Շահվերդյանն է։ Շահվերդյա­նը նախկի­նում ՀՅԴ Արցա­խի ԿԿ‑ի ներկա­յա­ցուցիչ է եղել, հայտնի է որպես Ստե­փա­նա­կերտում 1988թ․ փետրվա­րի 13‑ի ուսա­նո­ղա­կան առա­ջին ցույցի կազմա­կերպիչ։ Բակո Սահակյա­նի նախա­գահ ընտրվե­լու փուլում Շահվերդյանն զբաղվում էր մասնա­վոր ձեռնարկա­տի­րությամբ, այդ թվում՝ զբո­սաշրջության բնա­գա­վա­ռում։
Կառա­վա­րության կառուցվածքա­յին փոփո­խության մասին օրենքն Ազգա­յին ժողո­վում ընդունվեց առանց դժվա­րության։ Օրենքն անհա­պաղ ստո­րագրվեց, մտավ ուժի մեջ, եւ Սերգեյ Շահվերդյա­նը նշա­նակվեց Զբո­սաշրջության պետա­կան վարչության պետ։ ՀՅԴ‑ն ստա­ցավ Սփյուռքի կառույցնե­րի, Հայաստա­նում եւ տարա­ծաշրջա­նի այլ երկրնե­րում գործող զբո­սաշրջա­յին ընկե­րություննե­րի հետ կապեր ստեղծե­լու լուրջ հնա­րա­վո­րություն։

Այն դրսեւորվեց Շուշիում եւ Ստե­փա­նա­կերտում հյուրա­նո­ցա­յին բուռն շինա­րա­րությամբ, որ իրա­կա­նացնում էին ՀՅԴ Արցա­խի կազմա­կերպության հայտնի դեմքե­րը՝ Սփյուռքի կուսակցա­կան ընկերնե­րի հետ համա­տեղ։ Սկսվեց Դաշնակցության ձեռնարկա­տի­րա­կան գործունեության նոր փուլ։

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ