25.7 C
Yerevan

Միջանցք Տվողնե­րը Այն Ժամա­նակ Ողջ Մեղրին Էին Տալիս

Վազգեն Սարգսյա­նը, ով Արցա­խի անվտանգության ճարտա­րա­պետնե­րից էր, ասում էր, որ Մեղրին ավե­լի կարև­որ է, քան Արցա­խը, Մեղրին հանձնել՝ նշա­նա­կում է Հայաստա­նը դանդաղ մահվան դատա­պարտել։

Արամ Սարգսյան

«Ազա­տությունը» զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ներքա­ղա­քա­կան որոշ իրա­դարձություններ՝ մասնա­վո­րա­պես Մեղրիի շուրջ կրկին բարձրացված աղմուկն ու Ադրբե­ջա­նի սադրիչ հայտա­րա­րություննե­րը։
Արամ Սարգսյա­նը նշել են, որ այսօր Մեղրիի միջանցքի հետ համա­ձայնվողներն այն մարդիկ են, ովքեր ժամա­նա­կին կողմ են եղել Մեղրին Արցա­խով փոխա­նա­կե­լու ծրագրին։ Ընդ որում նրանք ինչպես առաջ էին համա­րում, որ Ռուսաստա­նը պետք է մեզ «փրկի» ու այստեղ տեր ու տիրա­կան մնա, այնպես էլ հիմա են աղմուկ բարձրացնում, որ միջանցքը պետք է տալ՝ Ռուսաստա­նի վերահսկո­ղությամբ, քանի որ Ալիևը հերթա­կաան անգամ հայտա­րա­րություն է արել, որ «ձեր կամքով չտաք, ուժով կվերցնեմ»։ Սա պարզա­պես ցույց է տալիս, որ հայաստանյան ընդդի­մությունը այդպես էլ որա­կա­կան փոփո­խություններ չի արձա­նագրում, շարունա­կում է սպա­սարկել ռուսա­կան շահե­րը։ Ինչ վերա­բե­րում է Ալիև­ին, ապա Հայաստա­նը, փորձում է այնպես անել, որ ոչ թե ինքը, այլ Ռուսաստանն ու Ադրբե­ջա­նը դուրս գան նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնագրից, որ իրա­վա­կան առումով Հայաստա­նի վրա նոր ճնշումներ չլի­նեն։ Դա ճիշտ մոտե­ցում է, հատկա­պես այն առումով, որ, ինչքան էլ ընդդի­մությունը փորձի լուրեր տարա­ծել, թե ԱՄՆ համար միևնույն է, թե այստեղ ով կլի­նի, ԱՄՆ‑ը օգնե­լու է թուրքե­րին, Միացյալ Նահանգնե­րը թույլ չի տալու, որ Մեղրիի միջացնքը մնա թուրքե­րի վերահսկո­ղությա­նը, կամ ավե­լին՝ մտնի Չինաստա­նի «մեկ ուղի, մեկ գոտու» մեջ։ Թրամփը բիզնեսմեն է, նրան այս միջանցքն ավե­լի շատ է պետք, քան նույնիսկ Բայդե­նին, որովհետև Թրամփը առաջնորդվում է ոչ միայն քաղա­քա­կան, այլև բիզնես շահե­րով։
Արամ Սարգսյա­նը կրկին հիշեցրեց, որ Մեղրիի թեմա­յով թե՛ Վազգեն Սարգսյա­նը, թե՛ Կարեն Դեմիրճյա­նը խիստ դեմ են եղել։ Վազգեն Սարգսյա­նը, ով Արցա­խի անվտանգության ճարտա­րա­պետնե­րից էր, ասում էր, որ Մեղրին ավե­լի կարև­որ է, քան Արցա­խը, Մեղրին հանձնել՝ նշա­նա­կում է Հայաստա­նը դանդաղ մահվան դատա­պարտել։ Ինչ վերա­բե­րում է նրան, որ կարծիքներ են հնչում, թե Վազգեն Սարգսյա­նը տեղյակ է եղել, թե ոչ, ապա Վազգենն իր գրա­ռումնե­րում շեշտել է, որ դեմ է։ Ինքն ունի այդ գրքուկը, որում կան այդ տողե­րը։ Երբ Վազգեն Սարգսյա­նի մահվա­նից հետո ինքը վարչա­պետ է նշա­նակվել, Ռոբերտ Քոչարյա­նից է իմա­ցել նման տարբե­րա­կի մասին ու միայն կաթո­ղի­կո­սին է ասել՝ որպես խոստո­վա­նություն։ Իսկ հետո, երբ Ռոբերտ Քոչարյա­նին ցույց է տվել այդ տողե­րը և հարցրել, թե ինչպե՞ս է վերջինս ասում, որ Վազգեն Սարգսյա­նը կողմնա­կից էր, երբ հստակ երև­ում է , որ դեմ է, Քոչարյա­նը փորձել է մանի­պուլացնել, որ Վազգեն Սարգսյանն այդ տողե­րը գրել էր Մեղրու տարբե­րա­կի մասին իմա­նա­լուց առաջ։ Այդ ամե­նը սակայն, անհե­թե­թություն է։ Ընդ որում, երբ Քավա­նոն իրեն հարցրել է, թե ժողո­վուրդն ի՞նչ է մտա­ծում Մեղրիի տարբե­րա­կի մասին, ապշել է՝ տեղե­կա­նա­լով, որ ժողո­վուրդը ոչինչ չգի­տե այդ մասին։ «Այդ դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում այդ հարցը լուծել, երբ անգամ չգի­տեք, թե ժողո­վուրդը համա­ձայն է, թե ոչ»,- ասել է Քավա­նոն։
Այժմ Ռուսաստա­նը փորձում է կրկին հարցն օրա­կարգ մտցնել իր հինգե­րորդ շարասյան միջո­ցով, որը փորձում է իշխա­նության նկատմամբ անվստա­հություն ստեղծել՝ կառչե­լով բոլոր հնա­րա­վո­րություննե­րից՝ սկսած քաղա­քա­կա­նությունից մինչև հանրա­յին տրանսպորտի թանկա­ցում։ Տրասպորտը այո, պետքէ թանկա­նա, բայց միա­ժա­մա­նակ պետք է նաև հանրա­յին եկա­մուտի աճ արձա­նագրվի, այլա­պես ամեն թանկա­ցում ներքին կոլապսի է հանգեցնե­լու։
Արամ Սարգսյա­նը խիստ քննա­դա­տեց իշխա­նություննե­րին՝ նշե­լով, որ վերջիններս տնտե­սա­կան զարգացման նորմալ պլան ու գերա­կա նպա­տակ չունեն, ինչը երկի­րը պահում է շարունա­կա­կան սթրե­սի մեջ։ Մեծ սխալ է նաև այն, որ ապրանքաշրջա­նա­ռության դեռևս ութսուն տոկո­սը շարունա­կում է կապվել Ռուսաստա­նի հետ, ինչը Հայաստա­նը դարձնում է կախյալ ու խոցե­լի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ