25.7 C
Yerevan

Հայոց Ցեղասպա­նության Արտա­քին Շահա­գործումը

1991–97թթ․ ՀՀՇ‑ն փորձել է «Հայ դատի» իդեո­լո­գիան հեռու պահել երկրի արտա­քին քաղա­քա­կա­նությունից, սակայն հեղաշրջումից հետո՝ 1998-ից սկսված, դա, ըստ էության, դարձավ տիրա­պե­տող պետա­կան դիրքո­րո­շում։

Միքա­յել Զոլյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է քաղա­քա­գետ Միքա­յել Զոլյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ներքա­ղա­քա­կան խոսույթում տեղ գտած որոշ իրա­դարձություններ։

Խոսե­լով հայաստանյան ներքա­ղա­քա­կան կյանքի մասին, Զոլյա­նը նշել է, որ հասա­րա­կա­կան կյանքում տեղ գտած դժգո­հություննե­րը ծագման երկու աղբյուր կա, մեկը նրանք են, որ անձնա­կան տհա­ճություն ունեն Նիկոլ Փաշինյա­նի անձի նկատմամբ և հակադրվե­լու են նրան ցանկա­ցած պարա­գա­յում և մյուս խումբը, որ գործում է քաղա­քա­կան հստակ նպա­տա­կով‘ պաշտպա­նե­լով օտար երկրի շահե­րը։ Դա բավա­կան լուրջ խնդիր է առա­ջացնում այն առումով, որ ներհա­սա­րա­կա­կան կոնսենսուս չի ձևա­վորվում։

Քաղա­քա­գե­տը խոսեց այն մասին, որ ցեղասպա­նության մասին խոսե­լով պետք է հասկա­նանք, որ նախ դա կայա­ցած փաստ է և դա ոչ միայն ուրա­նալ չի կարե­լի, այլև իմաստ չունի։ Մենք դա պահում ենք, բայց դա իրոք չպետք է դառնա մեր պետա­կան հիմնա­կան քաղա­քա­կան գործի­քը, որովհետև, անկախ նրա­նից, թե դա մեզ դուր է գալիս, թե ոչ, ցեղասպա­նության հարցը դառնում է քաղա­քա­կան շահարկման թեմա այլոց համար։ Խոսե­լով Ցեղասպա­նության մասին, քաղա­քա­գե­տը նշեց, որ ցեղասպա­նության փոխա­րեն ավե­լի լավ կլի­ներ օգտա­գործել Հայ Դատի տերմի­նը։

Միքա­յել Զոլյա­նը հստա­կեցրել է՝ ինչ է «Հայ դատը»․ «Դա ցեղասպա­նության հատուցման առա­ջա­դեմ պահանջի քաղա­քա­կա­նություն էր, որն առա­ջա­ցավ սփյուռքում այն ժամա­նակ, երբ Հայաստանն անկախ պետություն չէր, ու վտանգ չկար, որ դրա արդյունքում Թուրքիան կհարձակվի ՀՍՍՀ վրա»։ Դա պետք էր այն ժամա­նակ։

Ըստ Զոլյա­նի՝ 1991–97թթ․ ՀՀՇ‑ն փորձել է «Հայ դատի» իդեո­լո­գիան հեռու պահել երկրի արտա­քին քաղա­քա­կա­նությունից, սակայն հեղաշրջումից հետո՝ 1998-ից սկսված, դա, ըստ էության, դարձավ տիրա­պե­տող պետա­կան դիրքո­րո­շում։

Քաղա­քա­գե­տի կարծի­քով նաև դրա հետև­անքն էր 2020թ․ պատե­րազմը, քանի որ ողջ այդ ընթացքում Հայաստա­նը քայլ չարեց՝ Թուրքիա­յի հետ կարգա­վո­րե­լու հարա­բե­րություննե­րը․ «Փաշինյա­նի ասածն էն է, որ տարբե­րա­կենք ցեղասպա­նության իրո­ղությունը ռեալ քաղա­քա­կա­նության օրա­կարգից»։ Ըստ Զոլյա­նի՝ բոլոր այն երկրնե­րը, որոնք պետք է ճանա­չեին հայոց ցեղասպա­նությունը, արդեն ճանա­չել են, ինչպես օրի­նակ ԱՄՆ, որի ճանաչմա­նը Մենք սպա­սել ենք տասնյակ տարի­նե­րով‘ հուսա­լով, որ դրա­նից հետո թուրքե­րը կճա­նա­չեն, ցեղասպա­նությունը, կվե­րա­դարձնեն փողե­րը, հողե­րը և այլն։

Զոլյա­նը նաև խոսեց այն մասին, որ կառա­վա­րությունը պետք է հաշվի առնի, որ պատե­րազմից դուրս եկած հասա­րա­կությունը դեռևս սթրե­սի մեջ է և հարկա­վոր է հասկա­նալ, որ բազմա­թիվ հարցե­րի նկատմամբ, ինչպես օրի­նակ տրանսպորտի թանկա­ցում և այլն, դեռևս բարդություննե­րից կուղեկցվեն։

Ամբողջա­կան տեսանյութը‘

Առնչվող Հոդվածներ