16.2 C
Yerevan

ՀՅԴ Արցախյան Անա­բա­սի­սը


Մաս 4

Բակո Սահակյա­նի նախա­գա­հության երկրորդ շրջա­նում, երբ փոխվարչա­պետ էր պաշտո­նա­վա­րում Արթուր Աղա­բեկյա­նը, ՀՅԴ‑ն Արցա­խում ոչ միայն հէկ-երի շինա­րա­րության, այլեւ Արաքսի հովտում եւ Քաշա­թա­ղի հարա­վա­յին գոտում գյուղատնտե­սա­կան հավակնոտ ծրա­գեր է նախա­ձեռնել: Այդ շրջա­նակնե­րում պետա­կան բյուջեից, ըստ տարբեր աղբյուրնե­րի, շուրջ տասը միլիարդ դրամ գումար է ծախսվել, իսկ ավե­լի քան չորս միլիարդ դրամ որպես արտոնյալ վարկա­յին միջոցներ տրա­մադրել է Գյուղի եւ գյուղատնտե­սության աջակցության հիմնադրա­մը:

Վահրամ Աթա­նեսյան

ԼՂՀ 2010‑ի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին ՀՅԴ‑ն մասնակցեց արդեն որպես իշխա­նության կուսակցություն եւ ստա­ցավ Ազգա­յին ժողո­վի փոխնա­խա­գա­հի, մշտա­կան հանձնա­ժո­ղովնե­րի նախա­գահնե­րի պաշտոններ։ Երկու տարի անց, երբ Բակո Սահակյա­նը երկրորդ ժամկե­տով նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրվեց, Դաշնակցությունը ոչ թե իր նախկին կոա­լի­ցիոն գործընկեր Վիտա­լի Բալա­սանյա­նի, այլ գործող նախա­գա­հի թիմում էր։
Նախա­գա­հա­կան այդ ընտրություննե­րը Լեռնա­յին Ղարա­բա­ղում աննա­խա­դեպ էին․ Վիտա­լի Բալա­սանյանն ստա­ցավ ձայնե­րի ավե­լի քան մեկ երրորդը։ Տպա­վո­րություն կար, որ նոր կառա­վա­րություն կձեւա­վորվի քաղա­քա­կան այդ հարա­բե­րակցության նկա­տառմամբ, բայց Բակո Սահակյա­նը վարչա­պե­տի պաշտո­նում վերանշա­նա­կեց Արա­յիկ Հարությունյա­նին, իսկ փոխվարչա­պե­տի պաշտո­նում հրա­վիրվեց Արթուր Աղա­բեկյա­նը: Նա ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի դաշտա­յին հրա­մա­նա­տարնե­րից է, Պաշտպա­նության բանա­կի կազմա­վորման ընթացքում նշա­նակվել է Հադրութի զորա­մա­սի հրա­մա­նա­տար: Այնուհե­տեւ Աղա­բեկյա­նը տեղա­փոխվել է Հայաստան,զբաղեցրել բանա­կա­յին կորպուսի հրա­մա­նա­տա­րի, պաշտպա­նության փոխնա­խա­րա­րի պաշտո­նը, այնուհե­տեւ գլխա­վոր Ազգա­յին ժողո­վի պաշտպա­նության եւ անվտանգության հարցե­րով հանձնա­ժո­ղո­վը:
Երկրորդ ժամկե­տով Բակո Սահակյա­նի պաշտո­նա­վա­րումը համընկավ Հայաստա­նում Ազգա­յին ժողո­վի ընտրություննե­րին եւ նախա­գա­հի պաշտո­նում Սերժ Սարգսյա­նի վերընտրությա­նը: Այդ փուլում Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքում Հայ Ազգա­յին Կոնգրե­սը քաղա­քա­կան դասա­վո­րություննե­րից դուրս մնաց, ԱԺ-ում ձեւա­վորվեց նոր ընդդի­մություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան տանդե­մի «Ելք» դաշինքի: Նոր ձեւա­վորված կառա­վա­րության կազմում ՀՅԴ‑ն ստա­ցավ տարածքա­յին կառա­վարման նախա­րա­րի պորտֆե­լը, որ բաժին ընկավ Դավիթ Լոքյա­նին: Ըստ երեւույթին, ԼՂՀ-ում դաշնակցա­կան Արթուր Աղա­բեկյա­նին փոխվարչա­պետ, իսկ Հայաստա­նում Դավիթ Լոքյա­նին տարածքա­յին կառա­վարման նախա­րար նշա­նա­կե­լու միջեւ քաղա­քա­կան առնչություն կար: Որպես փոխվարչա­պետ՝ Արթուր Աղա­բեկյա­նը հանդես եկավ արտա­քին ներդրումներ ներգրա­վե­լու, նոր արտադրություն կազմա­կերպե­լու եւ աշխա­տա­տե­ղեր ստեղծե­լու նախա­ձեռնությամբ:
Նույն շրջա­նում ԼՂՀ կառա­վա­րությունը հռչա­կեց «էներգիա­յի սպա­ռո­ղից էլեկտրա­կա­նություն արտա­հա­նո­ղի վերա­փոխվե­լու» ծրա­գիր՝ շեշտը դնե­լով Քարվա­ճա­ռի եւ Քաշա­թա­ղի ջրա­յին ռեսուրսնե­րի հաշվին փոքր հէկ-երի ցանց ստեղծե­լու վրա: Այդ ծրագրի գործնա­կան դրսեւո­րումն սկսվեց Աղավնո գետի վրա փոքր հէկ‑ի կառուցումից: Ի՞նչ միջոցնե­րի հաշվին է կառուցվել այն՝ հրա­պա­րա­կա­յին տեղե­կություններ չկան: Բայց, ինչպես ասում է ժողո­վուրդը՝ «մախա­թը պարկում չես թաքցնի». Բերձո­րում, ապա եւ Ստե­փա­նա­կերտում այդ կառույցն անվա­նե­ցին «դաշնակցա­կաննե­րի հէկ»: Ոչ պաշտո­նա­կան տեղե­կություննե­րով՝ կառույցի նախա­ձեռնո­ղը Հայաստա­նի տարածքա­յին կառա­վարման նախա­րար Դավիթ Լոքյանն է, բաժնե­տե­րե­րը՝ ՀՅԴ հայաստանյան, արցախյան եւ Սփյուռքի մի քանի գործիչներ: Մասնա­գետնե­րի պարզե­լու հարց է, թե այդ, ինչպես նաեւ ՀՅԴ եւ ԼՂՀ որոշ պաշտոնյա­նե­րի կառուցած փոքր հէկ-երի արտադրած էլեկտրաէ­ներգիան գործնա­կա­նում որքանո՞վ է նպաստել Արցա­խի էներգե­տիկ անվտանգությա­նը, արդյոք Հայաստա­նը որեւէ օգուտ ստա­ցել է, թե ամեն ինչ ձեռնարկա­տի­րա­կան գործունեությունը հայրե­նա­սի­րա­կան քարոզչությամբ սքո­ղե­լու նպա­տակ էր հետապնդում:
Ակնհայտ է, որ Բակո Սահակյա­նի նախա­գա­հության երկրորդ շրջա­նում, երբ փոխվարչա­պետ էր պաշտո­նա­վա­րում Արթուր Աղա­բեկյա­նը, ՀՅԴ‑ն Արցա­խում ոչ միայն հէկ-երի շինա­րա­րության, այլեւ Արաքսի հովտում եւ Քաշա­թա­ղի հարա­վա­յին գոտում գյուղատնտե­սա­կան հավակնոտ ծրա­գեր է նախա­ձեռնել: Այդ շրջա­նակնե­րում պետա­կան բյուջեից, ըստ տարբեր աղբյուրնե­րի, շուրջ տասը միլիարդ դրամ գումար է ծախսվել, իսկ ավե­լի քան չորս միլիարդ դրամ որպես արտոնյալ վարկա­յին միջոցներ տրա­մադրել է Գյուղի եւ գյուղատնտե­սության աջակցության հիմնադրա­մը: Գյուղատնտե­սա­կան այդ ծրագրե­րին ներգրավվել են Սիրիա­յից եւ Լիբա­նա­նից Արցա­խում հաստատված մի քանի անձինք: Ըստ էության առարկա­յա­կան շատ նվազ նշա­նա­կություն ունե­ցող ծրագրե­րի շուրջ Արցա­խի պետա­կան քարոզչությունը ձեւա­վո­րել էր այնպի­սի մթնո­լորտ, որ տպա­վո­րություն էր ստեղծվում, թե Մերձա­վոր Արեւելքի հայության բոլոր կարող ուժե­րը «վերաբնակվել են» Արաքսի հովտում՝ Իրա­նի սահմա­նին հարող տարածքնե­րում: Այդ քարոզչությունը Բաքուն պատճե­նա­հա­նում եւ ներկա­յացնում էր իրեն ցանկա­լի կտրվածքով, որ «Ադրբե­ջա­նի բռնա­զավթված տարածքնե­րում Հայաստա­նը սիրիա­ցի եւ լիբա­նանցի ահա­բե­կիչներ է կուտա­կում, իսկ գյուղատնտե­սա­կան նշա­նա­կության հողե­րը հատկացնում թմրանյութե­րի արտադրության համար անհրա­ժեշտ մշա­կա­բույսե­րի»:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ