19.6 C
Yerevan

Մեր Դեմ Սարսա­փե­լի Հիբրի­դա­յին Պատե­րազմ Է Ընթա­նում

Վազգեն Սարգսյա­նի ջանքե­րով Հայաստա­նը դուրս եկավ աղքատ երկրնե­րի ցանկից, օգնություն ստա­ցո­ղից դարձավ ծրագրեր իրա­կա­նացնող։ ԱՄՆ այցից հետո Հայաստա­նը պատրաստվում էր միա­նալ եվրո­պա­կան մեծ տնտե­սա­կան ծրագրե­րի, վերա­փո­խե­լու իր տնտե­սությունը։ Հայաստանն այն ժամա­նակ հնա­րա­վո­րություն ուներ դառնա­լու տարա­ծաշրջա­նում խաղա­ղության երաշխա­վո­րը, քանի որ ուներ ամե­նից մարտունակ բանա­կը և վարչա­պետն ամեն ինչ անում էր, որ տնտե­սությունը հասնի բանա­կի հետև­ից։ Բայց եղավ հոկտեմբե­րի 27‑ը ու ամեն ինչ գլխի­վայր շրջվեց։

Անա­հիտ Ադամյան

Լրագրող Ժիրայր Ոսկանյա­նը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության խորհրդի անդամ Անա­հիտ Ադամյա­նի հետ։ Զրույցի ընթա­քում քննարկվել են Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան որոշ իրա­դարձություններ, ինչպես նաև Վազգեն Սարգսյա­նի վաչա­պե­տության ընթացքում ու դրա­նից հետո տեղի ունե­ցած իրո­ղություննե­րը։
Զրույցի սկզբում Անա­հիտ Ադամյա­նը, մեկնա­բա­նե­լով ընդդի­մության այն արձա­գանքը, որ Մեղրիի հանձնումը հոկտեմբե­րի 27‑ի հետ ոչ մի կապ չուներ, ասաց, որ ոչ փաստաթղթե­րի գաղտնա­զերծումն էր խոշոր հաշվով խնդիր, ոչ էլ ընդդի­մության արձա­գանքներն են զարմացնում Անկախ նրա­նից, թե Քոչարյա­նը կամ Օսկանյա­նը ինչ կասեն կամ չեն ասի, նրանք սպառված են, սպառված են սկզբունքո­րեն ու ողջ էությամբ ու նրանց գործո­ղություններն այլևս ոչ մի նշա­նա­կություն չունեն։ Իրա­կա­նում բոլորն էլ արդեն շատ լավ գիտեն ու պատկե­րացնում են, որ Հոկտեմբե­րի 27‑ը և Մեղրիի հանձնումը իրար շարունա­կող իրա­դարձություններ են։ Ի՞նչ է նշա­նա­կում կապ չունեն։ Հենց գաղտնա­զերծումը եղավ, մենք տեսանք, որ մայրա­քա­ղա­քում նախ փողո­ցա­յին ցույցեր սկսվե­ցին տրանսպորտի թանկացման դեմ, դա միանգա­մից վերա­ճեց բողո­քի, թե Եվրո­պա գնալ պետք չէ, ոչինչ ստո­րագրել պետք չէ, երկի­րը մի կործա­նեք։ Երկի­րը հենց իրենք նե կործա­նել իրենց գործո­ղություննե­րով, այնպի­սի անդունդն են գցել, որ մինչև հիմա չենք կարո­ղա­նում դուրս գալ դրա­նից։
Անա­հիտ Ադամյա­նը վերհի­շեց, թե ինչ քաղա­քա­կա­նություն էր իրա­կա­նացնում Վազգեն Սարգսյա­նը։ Նա ասաց, որ աշխա­տանքա­յին բերումով գրե­թե ամեն օր հանդի­պե­լով Վազգեն Սարգսյա­նին, շատ լավ տեսնում էր, թե ինչ գիծ է բռնել վարչա­պե­տը և ուր է տանում Հայաստա­նը։ Վազգեն Սարգսյանն իր վարչա­պե­տության ժամա­նակ, դեռևս ոչ մի դրամ դրսից չբե­րե­լով, կարո­ղա­ցավ ֆինանսա­կան կայունություն հաստա­տել, որը երև­աց կուտակվող թոշակնե­րի ու աշխա­տա­վարձե­րի վճա­րումնե­րի վերսկսման նորմա­լա­ցումով։ Վարչա­պե­տը կարո­ղա­ցել էր ներքին ռեսուրսը միա­վո­րել ու կայացնել։ Բայց դա ամբողջը չէր։ Վազգեն Սարգսյա­նի ջանքե­րով Հայաստա­նը դուրս եկավ աղքատ երկրնե­րի ցանկից, օգնություն ստա­ցո­ղից դարձավ ծրագրեր իրա­կա­նացնող։ ԱՄՆ այցից հետո Հայաստա­նը պատրաստվում էր միա­նալ եվրո­պա­կան մեծ տնտե­սա­կան ծրագրե­րի, վերա­փո­խե­լու իր տնտե­սությունը։ Հայաստանն այն ժամա­նակ հնա­րա­վո­րություն ուներ դառնա­լու տարա­ծաշրջա­նում խաղա­ղության երաշխա­վո­րը, քանի որ ուներ ամե­նից մարտունակ բանա­կը և վարչա­պետն ամեն ինչ անում էր, որ տնտե­սությունը հասնի բանա­կի հետև­ից։ Բայց եղավ հոկտեմբե­րի 27‑ը ու ամեն ինչ գլխի­վայր շրջվեց։ Այսօր Քոչարյանն ու Օսկանյանն ինչ ուզում են, թող ասեն, միևնույն է, Քոչարյա­նի ժամա­նակ Հայաստա­նում բազմա­թիվ տնտե­սա­կան ծրագրեր չիրա­կա­նա­ցան, այն հանդի­պումնե­րը, որոնց ընթացքում Վազգեն Սարգսյա­նը բազմա­թիվ հույսեր ներշնչող ծրագրեր էր պատրաստվում բերել Հայաստան՝ հօդս ցնդե­ցին։ Ամեն ինչ արվեց, որ մենք դուրս չգանք ռուսա­կան վերահսկո­ղությունից, ամեն ինչ արվեց, որ Հայաստա­նը վերա­դառնա նախա­պա­տե­րազմա­կան շրջան։ Հազա­րամյակն ավարտվում էր, բոլորն ինչ որ հույսեր ունեին մեծ փոփո­խություննե­րի։ Աշխարհում ամեն ինչ փոխվեց, Հայաստա­նում ամեն ինչ հետ գնաց։ Քոչարյանն իր ձեռքով փոշիացրեց Հայաստա­նի տնտե­սությունը, ամեն ինչ հանձնեց Ռուսաստա­նի ձեռքը, իսկ նրան փոխա­րի­նած Սերժ Սարգսյա­նը ավարտին հասցրեց Հայաստա­նի դեգրա­դա­ցումը, երբ մեկ գիշերվա ընթացքում Հայաստա­նը մտցրեց ԵԱՏՄ։ Հայաստա­նը զրկվեց զարգա­նա­լու, ոտքի կանգնե­լու հնա­րա­վո­րությունից։
Անա­հիտ Ադամյա­նը անտրա­մա­բա­նա­կան որա­կեց Սամվել Բաբա­յա­նի այն հայտա­րա­րությունը, որ վարչա­պետ Արամ Սարգսյա­նը գիտեր, որ հողե­րը պահո­ղը միայն ինքը՝ Սամվել Բաբա­յանն է լինե­լու, բայց և այնպես դրեց նրա հեռացման հարցը։ Ադամյա­նի կարծի­քով Սամվել Բաբա­յա­նը ինքն իրեն անընդհատ ներկա­յացնում է ինչ որ «Ռեմբո», բայց մոռա­նում է նշել այնպի­սի փաստեր, որոնք ոչ միայն նրա «ռեմբո­յությունից» ոչինչ չեն թողնում, բայց նույնիսկ հարցեր են բարձրացնում, որոնց ինքն էլ չի ցանկա­նա պատասխա­նել։ Սամվել Բաբա­յա­նը մոռացե՞լ է, որ պատրաստվում էր տանկե­րով մտնել Երև­ան, որ հոկտեմբե­րի 27-ից հետո Հայաստա­նում Ռոբերտ Քոչարյա­նին ոչ ոք չնե­ղացնի ու նրան միայն Վայքում են նեղացրել։
Տիկին Ադամյա­նը նաև անդրա­դարձավ Հայաստա­նի արտա­քաին քաղա­քա­կա­նության այն մեծ բացթո­ղումնե­րին, որ մենք ունե­ցանք 1999թ․ այս կողմ։ Մենք չհասկա­ցանք, որ քաղա­քա­կա­նությունը առևտուր է ու քեզ պատրաստ են ինչ որ բան տալ միայն այն դեպքում, երբ դու ինքդ ունես առա­ջարկե­լու ինչ որ բան, իսկ մենք ընկանք անի­րա­կան ցանկություննե­րի հետև­ից։ Փոխա­նակ չոր և ռացիո­նալ առևտուր անե­լու, մենք մեղադրե­ցինք բոլո­րին, որ մեզ չեն օգնում, Ցեասպա­նությունը և առա­ջին քրիստոնյա ժողովրդի կոչումը թափա­հա­րե­լով մտանք միջազգա­յին ասպա­րեզ։ Մենք հիմա էլի կարող ենք շարունա­կել նույն կերպ, անընդհատ մեղա­վորներ փնտրել, բայց կարող ենք նաև վերջա­պես մի կողմ դնել այս խելա­հե­ղությունը և գոնե մի անգամ իրար աչքե­րի մեջ նայե­լով փորձել ընդունել կատարված սխալնե­րը և առաջ գնալ։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ