16.2 C
Yerevan

Կես Ճշմարտությունը Կեղծիք Է

Միայն Բաբա­յա­նի եռանդուն աջակցության շնորհիվ է, որ Գեղամյա­նի գլխա­վո­րած դաշինքը հաղթա­հա­րել է նվա­զա­գույն շեմը եւ խորհրդա­րա­նում խմբակցություն ձեւա­վո­րել։

Արցախցի

Արցա­խի տարածքա­յին կառա­վարման եւ ենթա­կա­ռուցվածքնե­րի նախկին նախա­րար Հայկ Խանումյա­նը «Հանրա­պե­տություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավե­նի Սարգսյա­նին քննա­դա­տել է «Ռոբերտ Քոչարյա­նի հակա­կակշիռ Սամվել Բաբա­յա­նին» Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րի պաշտո­նից ազա­տե­լու հարցում «քաղա­քա­կան սխալ հաշվարկ կատա­րե­լու» մեջ։

Արամ Զավե­նի Սարգսյա­նը պատմել է, որ նման որո­շում կայացվել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում, որի մասնա­կիցնե­րից ոչ ոք Բաբա­յա­նին չի պաշտպա­նել։ Հարցը դրվել է Արցա­խի նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նի կողմից՝ կամ Բաբա­յա­նը թողնում է ՊԲ հրա­մա­նա­տա­րի պաշտո­նը, կամ ինքը հրա­ժա­րա­կան է տալիս։

Արամ Զավե­նի Սարգսյա­նը, լինե­լով նորանշա­նակ վարչա­պետ, կարո՞ղ էր Սամվել Բաբա­յա­նին պաշտպա­նել։ Տեսա­կա­նո­րեն՝ այո։ Գործնա­կա­նում այդ հարցը պետք է կարգա­վո­րեին Ռոբերտ Քոչարյա­նը, Սերժ Սարգսյա­նը, Արկա­դի Ղուկասյա­նը եւ Սամվել Բաբա­յա­նը։ Ընդ որում՝ ոչ թե ՀՀ ԱԽ նիստում, այլ՝ Ստե­փա­նա­կերտում։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյա­նը եւ Սերժ Սարգսյա­նը, որպես Արկա­դի Ղուկասյա­նի եւ Սամվել Բաբա­յա­նի հետ ճանա­պարհ անցած, երկուսին էլ գերա­զանց ճանա­չող մարդիկ, կարող էին մեկնել Ստե­փա­նա­կերտ, կազմա­կերպել «ընտա­նե­կան խորհուրդ» եւ տեղում կայացնել համա­պա­տասխան որո­շում։ Ինչու՞ չեն դիմել այդ տարբե­րա­կին, Արկա­դի Ղուկասյա­նին եւ Սամվել Բաբա­յա­նին մի սեղա­նի շուրջ չեն նստեցրել։ Այս հարցի պատասխա­նը կիմա­նան միայն իրենք։

Ինչ վերա­բե­րում է Խանումյա­նի պնդմա­նը, որ Սամվել Բաբա­յա­նը Ռոբերտ Քոչարյա­նի հակակշիռն էր, ապա փաստե­րը հակա­ռակն են հուշում։ Ստե­փա­նա­կերտում Սամվել Բաբա­յա­նը քաղա­քա­կան բաց հավակնություններ դրսեւո­րել է Ռոբերտ Քոչարյա­նի կողմից Հայաստա­նի նախա­գա­հի պաշտոնն ստանցնե­լուց մեկ-մեկուկես ամիս անց եւ պահանջել, որ Լեո­նարդ Պետրոսյա­նը հեռացվի վարչա­պե­տի պոշտո­նից։
Կարճ ժամա­նակ անց Արկա­դի Ղուկասյա­նը կատա­րել է այդ պահանջը եւ վարչա­պետ նշա­նա­կել Ժիրայր Պողոսյա­նին, որ Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեում Ռոբերտ Քոչարյա­նի տեղա­կալն էր։
Մեկ տարի անց, երբ Հայաստա­նում խորհրդա­րա­նա­կան ընտրություններ էին, Սամվել Բաբա­յա­նը բացա­հայտ աջակցել է Արտա­շես Գեղամյա­նի գլխա­վո­րած «Իրա­վունք եւ միա­բա­նություն» դաշինքին, այսինքն՝ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդե­պի մրցա­կիցնե­րից մեկին։ Միայն Բաբա­յա­նի եռանդուն աջակցության շնորհիվ է, որ Գեղամյա­նի գլխա­վո­րած դաշինքը հաղթա­հա­րել է նվա­զա­գույն շեմը եւ խորհրդա­րա­նում խմբակցություն ձեւա­վո­րել։

Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիճյան դաշինքի հաղթա­նա­կից մեկ ամիս անց Արկա­դի Ղուկասյա­նը վարչա­պե­տի պաշտո­նից հեռացրել է Ժիրայր Պողոսյա­նին։ Նոր կառա­վա­րության կազմում Սամվել Բաբա­յա­նը պաշտպա­նության նախա­րար չի նշա­նակվել՝ մնա­լով միայն ՊԲ հրա­մա­նա­տար։

Այս տրա­մա­բա­նությամբ Բաբա­յա­նը ոչ թե Ռոբերտ Քոչարյա­նի, այլ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքի հակակշիռն էր։ Քաղա­քա­կա­նությունը, գուցե, կոնյունկտուրա­յին է, բայց փաստե­րը համառ են։

Առնչվող Հոդվածներ