16.2 C
Yerevan

ՀՅԴ Արցախյան Անա­բա­սի­սը

Մաս 5

Նոր սահմա­նադրության ընդունումից հետո, երբ լուծարվեց վարչա­պե­տի, բնա­կա­նա­բար՝ նաեւ փոխվարչա­պե­տի պաշտո­նը, Արթուր Աղա­բեկյա­նը նշա­նակվեց նախա­գա­հի խորհրդա­կան: Իրա­կա­նում դա չի կարե­լի համա­րել քաղա­քա­կան նշա­նա­կում, ինչպես եւ գլխա­վոր դատա­խա­զի պաշտո­նում Արթուր Մոսի­յա­նի նշա­նա­կումը: Այս դեպքում շարժա­ռի­թը Բակո Սահակյա­նի եւ նրանց անձնա­կան հարա­բե­րություններն էին:

Վահրամ Աթա­նեսյան

Ապրիլյան քառօրյա մարտե­րից հետո Ստե­փա­նա­կերտում առանջնա­հերթ քննարման հարց էր Հայաստա­նի եւ ԼՂՀ միջեւ ռազմա­կան փոխա­դարձ օգնության մասին պայմա­նագրի ստո­րագրումը: Հանուն արդա­րության պետք է ասել, որ դա ոչ միայն պահանջված, այլեւ ստեղծված իրա­վի­ճա­կում անհրա­ժեշտ քննարկում էր, որի գենե­րացման պատասխա­նատվությունն ստանձնել էր Ազգա­յին ժողո­վի ՀՅԴ խմբակցությունը:
Դաշնակցությունն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, հրա­պա­րա­կայնացնում էր այն, ինչ մշակվել էր նախա­գա­հա­կան նստա­վայրում: Բայց դա բոլո­րո­վին չի նսե­մացնում ՀՅԴ քաղա­քա­կան նախա­ձեռնությունը: Այդ ընթացքում ծագեց նաեւ նոր սահմա­նադրություն ընդունե­լու գաղա­փար: «Ազատ հայրե­նի­քը» եւ ՀՅԴ‑ն նախա­պես միասնա­բար զարգացնում էին նախա­գա­հա­կա­նից խորհրդա­րա­նա­կան կառա­վարման անցնե­լու գաղա­փա­րը: Մանա­վանդ որ մեկ տարի առաջ՝ 2015 թվա­կա­նին, Ազգա­յին ժողո­վի ընտրություններն անցել էին միայն մեծա­մասնա­կան ընտրա­կարգով, իսկ ձեւա­վորված խորհրդա­րա­նը ԼՂՀ պատմության մեջ առա­ջին անգամ աշխա­տում էր լրիվ պրոֆե­սիո­նալ հիմունքնե­րով:
Սկզբնա­կան փուլում, երբ քառօրյա մարտա­կան գործո­ղություննե­րը նոր էին դադա­րել, եւ միջնորդնե­րը քննարկում էին ղարա­բա­ղա-ադրբե­ջա­նա­կան զորքե­րի շփման գծում հրա­դա­դա­րի վերահսկման տեխնի­կա­կան միջոցնե­րի ներդրման, ԵԱՀԿ Գործող նախա­գա­հի անձնա­կան ներկա­յա­ցուցչի մանդատն ամրապնդե­լու, ապա առարկա­յա­կան բանակցություններ սկսե­լու առա­ջարկություննե­րի փաթեթ, պաշտո­նա­կան Երեւա­նը հայտա­րա­րեց, որ մշակվում է ԼՂՀ հետ ռազմա­կան փոխօգնության մասին պայմա­նա­գիր:
Մեկ տարի անց պարզ դարձավ, որ նման պայմա­նա­գիր ստո­րագրե­լու քաղա­քա­կան կամք Երեւա­նը չունի: Ստե­փա­նա­կերտում ՀՅԴ երկրորդ՝ խորհրդա­րա­նա­կան կառա­վարման անցնե­լու գաղա­փա­րը նախա­գահ Բակո Սահակյա­նի կողմից չպաշտպանվեց: Իշխա­նությունը հեշտությամբ հաղթա­հա­րեց նաեւ «Ազատ հայրե­նի­քի» առաջնորդ, գործող վարչա­պետ Արա­յիկ Հարությունյա­նի դիմադրությունը: Ի պատիվ ՀՅԴ‑ի, սակայն, նա չմիա­ցավ սահմա­նադրության նոր նախագծի հանրա­յին քննարկումնե­րին եւ քարոզչությա­նը: Դաշնակցությունն, իհարկե, նաեւ «ոչ»-ի քարոզչություն չնա­խա­ձեռնեց, բայց ակնհայտ դարձավ, որ Բակո Սահակյա­նի հետ ավե­լի քան տասնամյա համա­խո­հությունն այլեւս անցյա­լում է:
Նոր սահմա­նադրության ընդունումից հետո, երբ լուծարվեց վարչա­պե­տի, բնա­կա­նա­բար՝ նաեւ փոխվարչա­պե­տի պաշտո­նը, Արթուր Աղա­բեկյա­նը նշա­նակվեց նախա­գա­հի խորհրդա­կան: Իրա­կա­նում դա չի կարե­լի համա­րել քաղա­քա­կան նշա­նա­կում, ինչպես եւ գլխա­վոր դատա­խա­զի պաշտո­նում Արթուր Մոսի­յա­նի նշա­նա­կումը: Այս դեպքում շարժա­ռի­թը Բակո Սահակյա­նի եւ նրանց անձնա­կան հարա­բե­րություններն էին:
Նախա­գա­հի խորհրդա­կա­նի պաշտո­նում Արթուր Աղա­բեկյա­նը շարունակե՞լ է Արաքսի հովտում գյուղատնտե­սա­կան ծրագրե­րը, գործնա­կան ի՞նչ քայլեր են կատարվել, որ առնչվում են Սփյուռքի հայկա­կան կառույցնե­րին եւ, մանա­վանդ, լիբա­նա­նա­հայ շրջա­նակնե­րին: Այս հարցե­րը երբեք հրա­պա­րա­կա­յին քննարկման թեմա չեն դարձել: Չոր արդյունքում ԼՂ հայ բնակչությունը գիտեր, որ Արթուր Աղա­բեկյա­նը Հադրութի շրջա­նի Տող գյուղում հանգստյան գոտի է կառուցել, որտեղ պարբե­րա­բար հավա­քույթներ են կազմա­կերպում ԼՂՀ ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վարնե­րը, նրա մարտա­կան ընկերնե­րը, Սփյուռքի ներկա­յա­ցուցիչնե­րը: Նման միջո­ցա­ռումնե­րը երբեմն նույնիսկ լուսա­բանվում էին տեղա­կան հեռուստա­տե­սությամբ՝ որպես ռազմա-հայրե­նա­սի­րա­կան համախմբվա­ծության վկա­յություն:
Գործնա­կա­նում ի՞նչ հարցեր եւ ու՞մ հետ էին քննարկվում՝ մնում է փակ թեմա: Փաստ է, որ ԼՂՀ կառա­վա­րության նախա­ձեռնած եւ ՀՅԴ կողմից խանդա­վառ աջակցություն ստա­ցած՝ «Արաքսա­վան» նախա­գիծն այդպես էլ իրա­կա­նություն չդարձավ:
…Քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո, երբ Ադրբե­ջա­նը խստա­գույնս դրել էր Լաչի­նը, Սուսը եւ Աղավնոն հանձնե­լու հարցը, մեկ շաբաթվա տարբե­րությամբ Բեյրութ այցե­լեց նախ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Արթուր Թովմասյա­նը, ապա՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտա­լի Բալա­սանյա­նը: Ըստ «օդում կախված» լուրե­րի՝ Աղավնո­յի հէկ‑ի դաշնակցա­կան սեփա­կա­նա­տե­րերն իրենց գույքի դիմաց փոխհա­տուցում են ստա­ցել: Այն, ամեն դեպքում, մինչեւ վերջին օրը չի ապա­մոնտաժվել:

Վերջ

Առնչվող Հոդվածներ